Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Պարտավո’ր եք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, նախկին և ներկա ԱՆ նախարարներին.
Հայրիկյանը՝ ոստիկաններին
Մանրամասները՝ տեսանյութում
Ինչպես հայտնի է, Ադրբեջանն այս տարի կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի հերթական նստաշրջանը՝ COP-29-ը։ Այն կանցկացվի Բաքվում նոյեմբերի 11-24-ը։
Բաքուն, չնայած քննադատական մեծ ալիքին, մեծ թափով է պատրաստվում այս միջոցառմանը: Դրան հրավերներ են ստացել բազմաթիվ երկրների ղեկավարներ:
MediaHub-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին ևս հրավեր ուղարկվել է: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ, թե՛ Երևանը, թե՛ Բաքուն այս միջոցառումը դիտարկում են որպես հարթակ, որտեղ, հնարավոր է, ստորագրվի այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը»: Եվ սա Բաքվի վերջնական հաղթանակը կլինի:
Նախ, Հայաստանի վերջնական ծնկի բերելն ու փաստացի կապիտուլյացիայի ակտը կստորագրվի Բաքվում՝ թշնամի երկրի մայրաքաղաքում պարտվող երկրի առաջնորդի կողմից: Եվ եթե դա տեղի ունենա հենց այս սցենարով, ապա սա իսկապես մեծագույն հարված է ամբողջ հայության համար:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս միջոցառումը օգտագործելու է իր տրիումֆը աշխարհի առաջ կապիտալիզացնելու համար՝ ներկայացնելու են վերջին տարիների «հաղթանակները» հայատյաց քաղաքականության հիմքով, Արցախի օկուպացիան իրեն շահեկան դիրքերից, անշուշտ խոսելու է «Ադրբեջանին պատկանող Զանգեզուրից, Իրևանից» ու մյուսի մասին, տարածքային հավակնություններ է ներկայացնելու ՀՀ-ին: Եվ պատասխանող նորից չի լինելու, անգամ եթե այդ ամենի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գտնվի Բաքվում:
Մյուս կողմից, Երևանն ու Բաքուն այսպիսով կվերահաստատեն վերջին ամիսների իրենց դիրքորոշումը, թե միմյանց հետ հարցեր լուծելու համար միջնորդների կարիք չունեն: Տարիներ շարունակ խոսվում էր այն մասին, որ պայմանագիրը ՀՀ և Ադրբեջանի միջև կստորագրվի կա՛մ Մոսկվայում, կա՛մ Բրյուսելում: Մինչդեռ Փաշինյան-Ալիև-Էրդողան տանդեմը այլ բան են որոշել:
MediaHub-ը փորձեց ԱԳՆ-ից ճշտել՝ Փաշինյանը Բաքու մեկնելու հրավեր ստացե՞լ է: Մեր զանգերն ու հաղորդագրությունները, սակայն, մնացին անպատասխան:
Հիշեցնենք, 2023 թվականի տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի հայտարարությունից տեղեկացանք, որ համաժողովն անցկացնելու հայտը Երևանը զիջել է Բաքվին։ Նույն պայմանավորվածության կոնտեքստում Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 հայ ռազմագերիների, իսկ Հայաստանն Ադրբեջանին` ադրբեջանցի 2 սահմանախախտների, այդ թվում և ԶՊՄԿ պահակին սպանած հանցագործին:
Պարոն Քյարամյան, եթե չեք ուզում, մի իջեք ձեր բարձունքից, մի օր մենք ինքներս կբարձրանանք այդտեղ, իսկ դուք, պարոն Ղազարյան, մի վիրավորեք մեր բանականությունը, մենք վայրենիներ չենք, որոնց դեմ ձեզ բերել են։ Այս մասին այսօր՝ ՔԿ դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ դիմելով ՔԿ պետին ու ոստիկաններին։
Հիշեցնենք, որ Սրբազանի երթն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի դիմաց, որտեղ Բագրատ Սրբազանն ասաց․ Ես չեմ ուզում վերև բարձրանալ։ Պարոն Քյարամյանը կամ այլ ՔԿ ներկայացուցիչ կիջնի այստեղ և կլսի մեր պահանջները և կպատասխանի մեր հարցերին, կամ հետագայի համար մենք չենք կարող պատասխան տալ։
Վանաձոր, Վարդենիս, Սյունիք ենք գնալու, իշխանությունը Տավուշից մինչև Մեղրի այս աղետը կշարունակի (տեսանյութ)
Հանրապետության տարածքում` հունիսի 2-ին, 4-7-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-6-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +29+31։ Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +7+10, ցերեկը +21+25,
Կոտայքի լեռներ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+23,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,
Լոռի՝ գիշերը՝ +6+12, ցերեկը՝ +23+26,
Տավուշ՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+30,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +20+23,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+30,
Արարատ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Արմավիր՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+23,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +23+25։
Հագուստիցս բացի այլ բան չունեմ կորցնելու այս կյանքում, սա չակնկալիքների պայքար է, հիշե'ք. Սրբազան
Վաղը` 10:00-ին ՔԿ ենք գնալու, հավաքվելու ենք Արաբկիրի Սուրբ Խաչ Եկեղեցու բակում, պատասխան ստանանք
ԿԳՄՍ փոխնախարարը մեր Թովմասին մայր է հայհոյել, ասել է` դերիադ հանի. Բագրատ Սրբազան
Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայաստանյան թեմերի առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։
Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, խոսեց Սուրբ Էջմիածնի նշանակության և մեր ազգի կյանքում ունեցած դերակատարության մասին։ «Սուրբ Էջմիածինը խտացումն ու պահապանն է ազգային-քրիստոնեական մեր ինքնության, որ հաստատվեց Միածնի իջմամբ, հայացավ Սուրբ Թարգմանիչ վարդապետների սխրանքով, դարերի ընթացքում բյուրեղացավ հայերիս հոգում և սրտում՝ դառնալով անմահության գրավականը, մարդ-Աստված հանդիպման վայրը, ուր ժամանակն անժամանակ է, իսկ սրտաբուխ աղոթքը՝ լսելի։ Հավատարիմ լինել Սուրբ Էջմիածնի խորհրդին նշանակում է անմնացորդ սիրել մեր Հայրենիքը, աստվածահաստատ Հայոց Եկեղեցին և հավատալ անմահությանը՝ դառնալով լույսի, հույսի և սիրո քարոզիչներն այս կյանքում»,- նշեց Հայր Զաքարիան։
Պատարագիչ հոգևորականը տոնի առիթով նաև շնորհավորեց Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռի միաբանությանը և բոլոր հավատացյալներին՝ մաղթելով, որ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ կարողանանք շուտափույթ հաղթահարել բոլոր փորձություններն ու մարտահրավերները:
Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականներն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության, շենացման, անսասանության և հայոց կյանքում իր սրբազան առաքելության հարատևության համար:
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պայմանագիր է կնքել իսպանական Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հետ։ Այս մասին X-ի էջում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդի «Ռեալ»-ը շուտով պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Մբապեն 25 տարեկան է և նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում: Ֆուտբոլիստը թիմի կազմում դարձել է Ֆրանսիայի հնգակի չեմպիոն, երկրի գավաթի և սուպերգավաթի եռակի հաղթող, երկու անգամ նվաճել Լիգայի գավաթը։