ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԱՄՆ կառավարության աջակցությամբ, վերջին տարներին ոստիկանությունում իրականացվել են մի շարք «բարեփոխումներ»:

Չգիտեմ, թե բերետավոր ոստիկանների ստորաբաժանումներում հատկապես ինչն է բարեփոխվել:

Սակայն, համակարգային «բարեփոխումներն» ակնհայտ են, հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների խաղաղ անհնազանդության ակցիաների և այլ հանրային միջոցառումների ժամանակ՝ նրանց նկատմամբ բիրտ ուժ կիրառելով, հայհոյելով, հրմշտոցներով, անհիմն ձերբակալություններով, խոշտանգումներով, ոստիկան ներկայանալով՝ անհայտ ուղղությամբ քաղաքացիներին տանելով, պատգամավոր ծեծելով և այլն

Որպես ՀՀ քաղաքացի, ես գնահատում եմ ԱՄՆ կառավարության ջանքերը՝ իմ երկրի ոստիկանության բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու համար:

Միաժամանակ նաև ցանկանում եմ հետևյալ հարցն ուղղել. արդյոք ձեր աջակցությամբ «բարեփոխվող» ոստիկանությունը, հավասարապես պե՞տք է ծառայի նաև ընդդիմադիր հայացքներով քաղաքացիների իրավունքների պահպանմանը, թե ընդդիմադիրների պարագայում նրանք վերածվում են սովետական միլիցիայի (ի դեպ՝ սովետական միլիցիան քաղաքական հայացքների կամ ակցիաների համար, այլախոհ մարդկանց գոնե փողոցում չէր ծեծում կամ քաշքշում):

Առայսօր, միջազգային որևէ կազմակերպություն կամ ՀՀ-ում իր առաքելությունն իրականացնող որևէ դեսպանություն, ձայն անգամ չի հանել ոստիկանական դեմոկրատիայի վերածված Հայաստանում տեղի ունեցող իրավախախտումների վերաբերյալ:

Այնպես, ինչպես շատ հետևողականորեն արվում էր նախորդ իշխանությունների օրոք:

Ես դա հասկանում եմ, որովհետև այս իշխանությունները հավատարիմ մարիոնետի պես ծառայում են նաև օտարերկրյա շահերին:

Բայց մեր շատ ու շատ քաղաքացիների համար այդ լռությունը դիտվում է` որպես անընդունելի թողտվություն:

Այսպես շարունակվելու դեպքում, մարդիկ կարող են պնդել, որ հավաքական Արևմուտքի կողմից քաջալերվող դեմոկրատիան, աստիճանաբար վերածվում է կեղծ կատեգորիայի»:

Արտակ Զաքարյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ապագան եկել է Տավուշ:

Բերեցին ադրբեջանցիներին տեղավորեցին, բայց դրանց կողմից օկուպացված ոչ մի թիզ հող չկարողացան սահմանազատում կոչվածով հետ բերել:

Սա կոչվում է Ալիևի պահանջների 100 տոկոսանոց բավարարում»:

Դերենիկ Մալխասյան

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Փաշինյանի ամենամեծ մեղքն Արցախի հանձնումն ու հազարավոր նահատակներն են. սերունդներն ու պատմությունը նման մեղքերը չեն ներում։

Ի՞նչ ստացավ ու ի՞նչ կթողնի Նիկոլն իրենից հետո։

Դեռեւս 2020-ի հոկտեմբերի 14-ին հրապարակավ ասել եմ՝ Հանրապետականն ապագա կապիտուլյանտին ժառանգել է Ազատ ու Անկախ Արցախ,մարտունակ բանակ ,Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ օրակարգ,որը նա մսխել է։

Ավելին,դրա մասին ուղիղ ասել եմ նաև կապիտուլյանտի հետ հանդիպման ընթացքում՝2020-ի հոկտեմբերի 19-ին։

Իսկ ի՞նչ ենք իրականում մենք իրեն ժառանգել։

2008-2018թթ. Հայաստանը նախ եւ առաջ բանակցել է կարգավիճակի հարցը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի,ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները 2009-2013 թթ. արել են 5 հայտարարություն,որոնց համաձայն Արցախի ժողովուրդն ունի պարտադիր կամարտահայտության իրավունք,առանց սահմանափակման։

2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը ստիպված ստորագրել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները։

2016-ի հոկտեմբերին Ալիեւը հայտարարում է,թե «իր վրա ճնշում են գործադրում,որ ճանաչի Արցախի անկախությունը»։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պոպովը հայտարարել է 2020-ի պատերազմից հետո,քաղաքական ապտակ հասցնելով կապիտուլյանտին,որ Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի համաձայն Արցախը ստանալու էր սկզբում միջանկյալ,այնուհետեւ վերջնական կարգավիճակ՝առանց որեւէ սահմանափակման։

Քարվաճառն ու Լաչինը մնում էին մեր վերահսկողության տակ մինչեւ Արցախի վերջնական կարգավիճակի տրամադրումը։

Այդ ամենն արվում էր առանց որեւէ պատերազմի և զոհի։

Հիմա ասեք ինձ,սրանից ավելի հայանպաստ հարցի լուծում եղե՞լ է։

Իհարկե ՝ոչ։

Իսկ ի՞նչ արեց այս կապիտուլյանտ փորձանքը։

Հրաժարվեց հայանպաստ ժառանգությունից,Ալիևին «կառուցողական» համարեց,բանակցությունը սկսեց իր զրոյական կետից,ի՞նչ ուզեց՝ դա էլ բանակցեց,Արցախը Հայաստան է եւ վերջ սադրիչ հայտարարությամբ մեզ ներքաշեց պատերազմի մեջ,5.000 նահատակի պատճառ դարձավ,պատերազմի սկզբում հրաժարվեց ռուսական խաղաղապահներից,հոկտեմբերի 19-20-ին մերժեց Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը,հանձնեց Արցախը։

2021-ի հունվվարի 11-ին Մոսկվայում հերթական անգամ «ծնկի եկավ» Ալիևի առաջ՝ ստորագրելով մի թղթի տակ,որտեղ գերիների մասին խոսք չկար։

2022-ի հոկտեմբերի 6-ին դավաճանաբար ճանաչեց Արցախն Ադդբեջանի մաս։

Այն Արցախը,որի մասին Նիկոլը 2018-ի մայիսի 9-ին ասում էր. Իսկ ո՞վ է ասում,որ Արցախը գերտերություն չէ»։

Այդ հայտարարությամբ նա հրապարակավ ընդունել է,որ Սերժ Սարգսյանն իրեն թողել է գերտերություն Արցախ։

2023-ի սեպտեմբերին դիտորդի դեր ստանձնեց ու հանցավոր անգործություն ցուցաբերեց Արցախի հայաթափման ժամանակ՝ հերքելով էթնիկ զտումների փաստը,որը ՄԱԿ -ում իր ԱԳՆ ղեկավարին

երեսով տվեց Ալիեւի ԱԳՆ ղեկավարը։

Հետո հերթը հասավ Տավուշի տարածքները հանձնելուն,Հայոց պահանջատիրությունից հրաժավելուն ու Հայ Եկեղեցու վրա հարձակումներին։

Սա է Նիկոլի «աննախադեպ » կառավարման արդյունքը։

Կա կարծիք,որ նիկոլիզմի պաշտպան լինելու համար կամ մոլորյալ պետք է լինել,կամ ՝պետության թշնամի,կամ էլ ՝երկուսը միասին»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում  քննարկում են հերթական նստաշրջանի ավարտից հետո մեկ արտահերթ նիստ հրավիրելու նպատակահարմարության հարցը, ՔՊ-ական պատգամավորները ցանկանում են օր առաջ գլուխներն ազատել եւ գնալ հանգստի՝ չդառնալով սրբազան պայքարի թիրախ։ Իսկ մինչ այդ՝ իշխանական պատգամավորները սրտատրոփ սպասում են հունիսի 12-ին, որը հերթական նստաշրջանի վերջին հարցուպատասխանի օրն է, ու խորհրդարան է գալու կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։

ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր գերատեսչություններ գնալու ծրագիրը, հենց հունիսի 12-ին գալու է խորհրդարանի մոտ։ Ի դեպ, իշխանական թիմին նյարդայնացնում է շարժման այդ մարտավարությունը, երբ պարսավանքի են արժանացնում ոչ միայն գլխավոր պատասխանատուին` Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ նրա որոշ ենթակաների։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 05․ 06․ 24 թ համարում։

 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Միրզոյանի` խորհրդարան այցից առաջ երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց եւ դրա մատույցներում, հարակից այգիներում ոստիկանական զորք էր տեղակայվել, ինչպես սովորաբար արվում է Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ։

Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից առաջացած վախերը, սակայն խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը բոլոր հարցերում է ձգտում հասնել, անգամ գերազանցել Նիկոլ Փաշինյանին։

Դիցուք, քննարկմանն էլ աջուձախ «չորում» էր քաղաքական ընդդիմախոսներին՝ սուտ ու կեղծ թեզերն առաջ տանելով, իսկ քննարկումից հետո ուղղակի փախուստի դիմեց պետական պաշտոնյաների համար նախատեսված գաղտնի ետնադռնով, որտեղ լրագրողներին թույլ չեն տալիս ելումուտ անել։

Միրզոյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ իր ետեւից դուռը շրխկացրեց նրանց երեսին, ներսից էլ բանալիով փակեց։ Ի դեպ, նկատեցինք, որ առաջիկայում ՌԴ դեսպան գործուղվող Գուրգեն Արսենյանն ապագա «շեֆին» հրավիրել է իր մոտ՝ աշխատասենյակ, սակայն Միրզոյանը մերժել է՝ ասելով, որ ձախով է գնում, այսինքն` հետնադռնով»:

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Հրատապ.

Օրը որոշվա՞ծ է. Նիկոլը ե՞րբ կգնա Սրբազանի հետ հանդիպման

Հարութ Սասունյան

 

www.TheCaliforniaCourier.com

Հայաստանի կառավարությունը երկու տարբերակ ուներ՝ վարչակարգի դեմ ժողովրդական ընդվզումը խաղաղ ճանապարհով լուծելու համար. 

1) Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր հրաժարական տալ՝ իշխանության ղեկը հանձնելով կոալիցիոն կառավարությանը, որը վեց ամսվա ընթացքում նոր խորհրդարանական ընտրություններ կանցկացներ և կընտրեր նոր վարչապետ․

2) Փաշինյանը կարող էր ընդունել ընդդիմության նոր առաջնորդ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջարկը, հանդիպել նրա հետ և քննարկել ներկայիս քաղաքական ճգնաժամի բանակցային լուծումը:

Ցավոք, Փաշինյանը չընտրեց վերոնշյալ տարբերակներից և ոչ մեկը: Նա նախընտրեց հարձակվել ընդդիմության վրա՝ իր «լավ կերակրված» ոստիկաններով՝ ծեծելով և ձերբակալելով մեծ թվով ցուցարարների, ներառյալ լրագրողների և նույնիսկ հոգևորականների, որոնցից ոմանք հիվանդանոցում են՝ ապաքինվելով ոստիկանության կողմից ստացած վնասվածքներից: Վարչապետն ապահովել է ոստիկանների կույր հավատարմությունը՝ մի քանի անգամ բարձրացնելով նրանց աշխատավարձը և մշտական պարգևավճարներ տալով: Ասում են՝ Հայաստանի քաղաքների փողոցներում ավելի շատ ոստիկաններ կան, քան երկրի սահմանները պաշտպանող զինվորներ։

Սա զարմանալի չէ, քանի որ Փաշինյանը, որպես ապաշնորհ և անփորձ ղեկավար, ձախողել է գրեթե յուրաքանչյուր որոշում, որ կայացրել է վերջին վեց տարիների ընթացքում: Նա համառորեն կառչած է մնացել իր իշխանական աթոռից՝ մահացու հարված հասցնելով երկրի գոյատևմանը:

Սկզբում իր իշխանության գալը «թավշյա հեղափոխություն» անվանելուց հետո Փաշինյանը արագ անցավ՝ իր բնորոշմամբ «պողպատե հեղափոխության»։ Անհավատալի է, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա նախընտրական քարոզարշավն անցկացրեց մուրճը ձեռքին՝ խոստանալով ջարդել իր ներքին հակառակորդների գլուխները։ Նա նաև սպառնաց նրանց «ծեփել պատերին և փռել ասֆալտին»։ Ավելին, Փաշինյանը պարծենում էր, որ ոչ մի դատավոր չի համարձակվի չկատարել իր հրամանները։ Չնայած վարչապետը պնդում է, որ ինքը ժողովրդավար է, սակայն նրա պահվածքն ավելի շատ նման է բռնապետի։ Փաշինյանը իշխանության եկավ 2018 թվականին՝ փակելով Երևանի փողոցները, հրամայելով իր հետևորդներին փակել խորհրդարանի և դատարանների մուտքերը, ջարդելով ռադիոտան դռները և խախտելով բազմաթիվ այլ օրենքներ։ Սակայն, երբ այժմ ընդդիմությունը խաղաղ քայլում է փողոցներում կամ նույնիսկ մայթերով, մշտապես ներկա  ոստիկանները դաժանորեն հարձակվում են նրանց վրա, ծեծում և ձերբակալում։

Զարմանալի չէ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու վերաբերյալ: Որոշ ադրբեջանցի և թուրք վերլուծաբաններ նույնիսկ առաջարկել են իրենց երկրներին՝ զինված ուժեր ուղարկել Հայաստան՝ Փաշինյանին պաշտպանելու համար, որպեսզի նա կարողանա շարունակել զիջումներ անել:

Մեկ այլ ցուցանիշ, որ Փաշինյանն աշխատում է Հայաստանի շահերի դեմ՝ այն աջակցությունն է, որ նա ստանում է Արևմուտքից, քանի որ նա անում է այն ամենը, ինչ ասում են իրեն, ինչը բխում է նրանց շահերից, սակայն՝ հակասում Հայաստանի ազգային շահերին:

Արևմտյան երկրները միայն խոսում են մարդու իրավունքների մասին, բայց սերտ հարաբերություններ պահպանում աշխարհի նույնիսկ ամենաբռնապետական վարչակարգերի հետ։ Ահա թե ինչու արևմտյան որևէ պետություն ոչ մի քննադատական խոսք չի ասել՝ Հայաստանի քաղաքացիների վրա Փաշինյանի ոստիկանության դաժան հարձակումների ընթացքում։

 

Բարեբախտաբար, մի քանի միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ դատապարտել են Հայաստանում մարդու իրավունքների բացակայությունը և քննադատել ոստիկանության դաժանությունը։

Մայիսի 28-ին հինգ խոշոր հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդդեմ ցուցարարների «զանգվածային ձերբակալման», «որոշ մասնակիցների նկատմամբ բռնության» և Հայաստանի խորհրդարանի պատգամավորի նկատմամբ ֆիզիկական բռնության, ինչը Հայաստանի օրենսդրության խախտում է։ Հինգ կազմակերպություններն են՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը։

Համատեղ հայտարարության մեջ նրանք ափսոսանք են հայտնել, որ հայ իրավապահ մարմինների աշխատակիցները «շարունակում են հակաօրինական և ոչ համաչափ ուժի կիրառման դեպքերը, ապօրինի բերման ենթարկելու և ազատության իրավունքի խախտումները հավաքների ազատության իրավունքի իրացման ժամանակ։ Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկարամյա համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է, որի հետևանքով բռնի ուժի կիրառումը դարձել է ոստիկանության հիմնական գործիքը»։

Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատություն և իրենց կարծիքն ազատ արտահայտելու իրավունք՝ «առանց ոստիկանական բռնության վախի»։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հանդես է եկել առանձին հայտարարությամբ՝ կոչ անելով «դադարեցնել ոստիկանության դիտավորյալ բռնությունները լրագրողների նկատմամբ»: Առնվազն հինգ լրագրող թիրախավորվել է ոստիկանության կողմից։

Միացյալ Նահանգների Freedom House-ը նույնպես հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանության բռնությունների մասին ահազանգերի թվի ավելացմամբ։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել չափից ավելի ուժի և անմարդկային վերաբերմունքի այս վարքագիծը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու էական բարեփոխումներ»:

Ամենաամոթալի պահվածքը Փաշինյանի հրամանն էր՝ խոչընդոտելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության օրը։ Ավելի վատթարացնելով իրավիճակը, վարչապետը ստեց՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են խոչընդոտել Կաթողիկոսին և նրան ուղեկցող հոգևորականներին՝ ծաղկեպսակ դնել հուշահամալիրում, որը հանրային վայր է:

Բոլոր ոստիկաններն ու պետական պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ Փաշինյանի հեռանալուց հետո նրանք պատասխանատվություն են կրելու իրենց անօրինական և հակահայկական գործողությունների համար։

 

Թարգմանություն՝ Ռուզաննա Ավագյանի

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը հավաստիացրեց, որ գործող կառավարության հեռացումից հետո ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի ընտրություններին:

«Ժամանակավոր կառավարության գործառույթներից մեկն էլ լինելու է` սահմանված ժամկետում կազմակերպել ընտրություններ: Ի դեպ` ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,- մանրամասնեց նա։

Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանը նշեց իշխանությանը հեռացնելուց հետո ձևավորվելիք անցումային կառավարության գործառույթների մասին:

«Անցումային կառավարությունն ունենալու է երեք գործառույթ.

Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի»,- նշեց նա։

Ապիկար Նիկոլը Թուրքիայից զինծառայողներ կբերի, որ իրենց սև գործն անեն, ամեն ինչի ընդունակ է։

Պարույր Հայրիկյան․

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում