ArmNews
Հունվարի 23, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

iPhone 16 Pro Max-ի ճշգրիտ գծագրերի հրապարկվելուց հետո վստահելի համարվող Ice Universe անունով ինսայդերը հրապարակել է ապագա առաջատար սմարթֆոնի բարձրորակ պատկերներ։

«IPhone 16 Pro Max-ի տեսքը նույնքան մոտ է կատարյալին, որքանով դա հնարավոր է»,- X սոցանցի իր էջում գրել է նա։ Բացի դրանից՝ ինսայդերը  iPhone 16 Pro Max-ը ցուցադրել է iPhone 15 Pro Max-ի հետ համեմատությամբ։

«iPhone 16 Pro Max-ն ընդդեմ iPhone 15 Pro Max-ի։ Ինձ շատ է դուր գալիս ավելի ու ավելի նեղ շրջանակը: Բայց Dynamic Island-ը պետք է փոքրացնել»,- գրել է Ice Universe-ը:

GPNgu6_bMAADDQS.jpg (1.43 MB)

Շրջանակների տարբերությունն ավելի պարզ է դառնում, երբ այն համեմատվում է iPhone 13 Pro Max-ի հետ։

Ice Universe-ն առաջինն էր, որը ճշգրիտ պատմել էր ջրվեժի էկրանով սմարթֆոնների նոր միտման, iPhone X-ի էկրանի կտրվածքի, iPhone 14-ի նոր դիզայնի և Samsung-ի 200 մեգապիքսել պատկերի սենսորի մասին:

Ըստ այս պահին հայտնի տեղեկությունների՝ iPhone 16 Pro Max-ը մի փոքր ավելի մեծ կլինի, քան իր նախորդը, չնայած արտաքին տեսքի տարբերությունն այնքան էլ նկատելի չի լինի։ Ակնկալվում է, որ iPhone 16 Pro Max-ը կունենա 6,9 դյույմանոց էկրան, մինչդեռ վերջին տարիներին դրա բոլոր նախորդ մոդելներն ունեցել են 6,7 դյույմանոց էկրան:

Նաև ակնկալվում է, որ iPhone 16 Pro Max-ը կստանա այս շարքի պատմության մեջ ամենամեծ մարտկոցը և ինքնավար աշխատանքի ռեկորդ կսահմանի։ iPhone 16 Pro Max-ը կստանա նաև երկու 48 ՄՊ տեսախցիկ։

GPNgz8tbMAAf48E.jpg (1.38 MB)
image (76)_large.png (692 KB)

Ուղիղ միացում | LIVE

Բագրատ Սրբազանն աջակիցների հետ ավտոերթով շարժվում են Վարդենիս․

#ՀԻՄԱ.

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի բացմանը ցուցադրվել է չինական արտադրության Hongqi LS7 ամենագնացը։ 

Մեքենան համալրված է 4 լիտրանոց V8 բենզինային շարժիչով՝ 360 ձիաուժ հզորությամբ։ Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 9,5 վայրկյանում։ Ամենագնացն ունի հետևի առանձնացված նստատեղեր: Հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։

Սանկտ Պետերբուրգում նաև ցուցադրվել է մեքենայի զրահապատ տարբերակը։ Այն մոտ 1 տոննայով ավելի ծանր է, քան ստանդարտ ամենագնացը։  

Ըստ չինական ավտոարտադրողի ներկայացուցիչների՝ ակնկալվում է, որ այս մեքենան ռուսական շուկայում կհայտնվի 2025 թվականին։

 

 

1

1

1

1

1

1 

Հայաստանի ինքնիշխանությունը թուրքի ոտի տակ տրյապկա սարքածը իրավունք ունի խոսել մեր շահի՞ց. Շարմազանով. Տեսանյութ

 

Սիրելիներ, գործ ունենք անելու։ Ինչպես գիտեք, Հունիսի 9-ին, ժամը 18։30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Սրբազան Շարժման» մեծ հանրահավաքը։

Այն չափազանց մեծ նշանակություն ունի մեր հաղթանակի համար։ Այդ օրը Բագրատ Սրբազանը հանդես է կարևոր՝ իրավիճակ փոխող ելույթով։

Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորս միասին սկսեն հանրահավաքի իրազեկման ակցիան։

Խնդրում ենք տարածել այս պաստառները սոցիալական ցանցերի ձեր էջերում՝ հորդորելով մարդկանց Հունիսի 9-ին գալ Հանրապետության հրապարակ։

Այդ օրը հրապարակում մեզ 100.000 մարդ է պետք։ Նվազագույնը։

Ուրեմն՝ ի գործ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը չստորագրելու և իբրև թե 5 հազար ՀՀ դրամ տուգանքի պատճառով հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցը իրենց հանձնելու «օրինական պահանջները» չկատարելու պատճառով պարեկային ծառայողները, առանց որևէ դիմադրության առնչվելուը սկզբում 2 հոգով արցունքաբեր գազի բալոնը դատարկում են արցախցու դեմքին, այնուհետև տեսողությունը կորցրած և դեմքի ամբողջ հատվածը վառված անձին տեսախցիկների առջև դաժանաբար ենթարկում ծեծի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Փաշինյանն ընտրել է բռնաճնշումների ուղղությունը, դա միակ գործիքն է մնացել: Քունը կորցրել ա, չգիտի՝ հեծանիվի վրա նստի, դնի գլխին, ի՞նչ անի, այլևս չի հասկանում՝ ո՞նց կարա վերականգնի երբեմնի ստի շղարշը, որով պատել էր ամբողջ Հանրապետությունը։

Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, ասել է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Սիրելիներ, այսօր ժամը 14։00-ին շարժվելու ենք դեպի Վարդենիս, որտեղ Սոթք համայնքում ժամը 18։00-ին հանրահավաք տեղի կունենա։ 

Մարզային այցերը շատ կարևոր են մեզ համար։ Այս պայքարը միայն Տավուշի համար չէ։ Այն ողջ Հայաստանի համար է։ Եվ հարկ է, որպեսզի Հայրենիքի յուրաքանչյուր անկյունում ապրող մարդիկ լիարժեք ներգրավված լինեն Հոգևոր Հայաստանի հաղթանակի գործին։

Սիրելի վարդենիսցիներ, կհանդիպենք այսօր երեկոյան։ Միասին գործ ունենք անելու։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

«Սրբազան պայքար» տելեգրամյան ալիք

Rate.am-ում հունիսի 5-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. 

ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 384.91 դրամը, վաճառքի միջին արժեք 391.13 դրամը:

Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 414 մդրամը, վաճառքի միջին արժեք՝ 427,55 դրամը:

Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.24 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.46 դրամը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ խորհրդարանում կամ դրանից դուրս քպ-ականները գլուխ են գովում, որ իրենք դիվանագիտությունը մեծ բարձունքների են հասցրել, ասեմ, որ դա միայն նրանց մի մասն է ինքնապաշտպանական նպատակներով արտահայտում:

Նրանցից շատերի համար Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, Հայաստանի ինքնիշխանության հանձնումն ու թուրք-ադրբեջանական օրակարգի մաս կազմելը կյանքի նպատակ է եղել և հիմա նրանք անշեղորեն կատարում են ու դա համարում են իրենց անձնական հաղթանակը:

Իհարկե նրանց մեջ կան դեմքեր, ովքեր գիտակցում են, թե ինչի մեջ են թաթախված ու ինչպես է իրենց պատասխանատվությունն կայուն աճում, սակայն կա´մ վախենում են դուրս գալ թեմայից կա´մ համարում են, որ դա այլևս բան չի փոխի:

Բարդ ժամանակներ են, սակայն հաղթահարելու հնարավորություն միշտ կա»:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում