Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն, ՌԴ-ն՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ն՝ ԱՄՆ-ի, 30 արծաթի մարդիկ են.
Բագրատ Սրբազան
Մանրամասները՝ տեսանյութում
Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սրբազան ջա’ն, Հայկը հաղթելու ա Բելին, հաղթելու ենք էս սատանաներին. Նորատուսի բնակիչ
Էս տարի կարտոշկի վաճառքի վիճակը ահավոր վատ էր, մինչև 40 դրամով վաճառում էին.
պատգամավորը` Պապոյանին
Մանրամասները՝ տեսանյութում
Կալանավորվել են Սրբազան Շարժման երկու մասնակից։
ԱԳՆ շենքի դիմաց Շարժման իրականացրած ակցիայից հետ ձերբակալված Ժորա Ավետիսյանը կալանավորվել է 2 ամսով, իսկ Գնել Պետրոսյանը՝ 1 ամսով։
«Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Նշեմ, որ համաձայնագրի նախագծի վերաբերյալ ավելի քիչ հարցեր են բաց մնում»։ Այս մասին Հունգարիայի իր գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է APA-ն։
«Որոշ կետերում դրական դինամիկա կա»,- ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, կարգավորման գործընթացի մյուս տարրերը ներառում են հայ-ադրբեջանական սահմանի մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը: «Արդյունքում՝ մենք մտքեր փոխանակեցինք 4 գյուղերի փոխանցման դրական ազդեցության վերաբերյալ կողմերի միջև գործընթացի վրա։ Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել անհրաժեշտ քայլերը»,-ասել է Բայրամովը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եռօրյա այցով ժամանել է Ֆրանսիա՝ նշելու Նորմանդիայում դաշնակցային ուժերի վայրէջքի 80-ամյակը, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Փարիզի «Օռլի» օդանավակայանում, հաղորդում է Agence France-Presse-ը:
«ԱՄՆ նախագահը վայրէջք է կատարել Փարիզի մերձակայքում գտնվող Օրլի օդանավակայանում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Այնտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը։
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի զորքերի վայրէջքը Նորմանդիայում տեղի է ունեցել 1944 թվականի հունիսի 6-ին։ Դաշնակիցների կողմից գործողությանը մասնակցել է 156 000 մարդ, ընդհանուր կորուստները կազմել են մոտ 10 000 մարդ, որոնցից 2 500-ը՝ եղել են ամերիկացի զինվորներ։
Քաղաքացիները շարունակում են օգտվել ՆԳՆ օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներից։ Արդեն երկու ամիս է՝ նրանք իրացնում են մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50 տոկոս նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունը։
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 99 996 քաղաքացի 243 683 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 023 352 047.9 դրամ: Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 134 360 կատարողական վարույթով բռնագանձվել է 596 093 151 դրամ:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 5-ը 50 տոկոս բոնուսային բաղադրիչով կարող են մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները։
Մտնում ենք վճռորոշ փուլ. հունիսի 9-ի հանրահավաքը շատ կարևոր է.
Բագրատ Սրբազան
Մանրամասները՝ տեսանյութում
Սրանց մենք գումար վճարենք, մեր օգտին կխոսեն, ՌԴ-ն՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ն՝ ԱՄՆ-ի, 30 արծաթի մարդիկ են.
Բագրատ Սրբազան
Մանրամասները՝ տեսանյութում
Ես գումարի այլ աղբյուր էլ հայտնբերեցի. իսկ չի լինի՞ «Շողակաթ» հեռուստաընկերության այդ 206 մլն դրամն էլ տանք Հանրայինին, որ ինքը հարստացնի իր հաղորդումների մշակութային, կրթական բազան, ավելի շատ պրոդուկտ տա եւ «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես: Այս մասին այսօր՝, հունիսի 5-ին, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Օրինակ, վիճակագրություն կա՞, թե քանի հոգի է նայում «Շողակաթը»; Դրա նպատակահարմարությունը ինչ-որ կերպ ստուգվե՞լ է: Ենթադրում եմ՝ օրենքով է սա կարգավորվում, մենք կարող ենք օրենքը փոխենք, գումարներն էլ վերաբաշխենք Հանրային հեռուստաընկերությանը»,-ասաց նա՝ դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:
Վերջինս արձագանքեց. «Օրենքի պահանջ է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է ունենա կրթամշակութային ալիք: Ցանկացած ընկերությունը կարող է դառնալ գործընկեր, կարող է պետությունն ամբողջ ծախսը վերցնել իր վրա: Ամբողջ աշխարհում մշակութային ալիքներն ավելի թանկ են արժենում, քան ունիվերսալ բնույթի հաղորդումները: Հանրայինի բյուջեն 6 մլրդ դրամ է, եթե մենք ունենք եւս լրացուցիչ 6 միլիարդ, կարող ենք զրոյից ստեղծել, նաեւ պետք է շենք կառուցենք եւ հագեցնենք տեխնիկայով: Այսինքն 206 մլն դրամն ընդհանրապես թիվ չի որեւէ ալիք պահելու համար:
Երկրորդ, երբ Հանրայինին տրվեց գովազդի իրավունք, հենց նույն պահին բյուջեից այդ գումարը հանվեց: Հետագայում, երբ ստեղծվում էր Առաջին լրատվական ալիքը, մեզ ասացին՝ ձեզ շատ քիչ փող կտանք այդ ալիքի համար, մնացածը ձեր գովազդի գումարներից լրացրեք: Այդպես էլ եղավ»:
Արսեն Թորոսյանը նկատեց, որ ինքը չէր առաջարկում այդ 206 մլն դրամով նոր ալիք բացեն, կամ որ դա մեծ թիվ է. «Ես խոսում եմ ժամանակին ընդունված այդ օրենքի նպատակահարմարության մասին մեր օրերում: Կարո՞ղ է այլեւս պետք չի այդ ալիքը: Եթե այդպես է ամբողջ աշխարհում, որ պետք է կողքից ունենալ կրթամշակութային ալիք, հետ չմնանք աշխարհից»:
Ուկրաինան ամերիկյան հակաօդային պաշտպանության համակարգերի օգնությամբ կարող է խփել ռուսական ռազմական ինքնաթիռներին Ռուսաստանի տարածքում, հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Այս առիթով որոշակի անորոշություն է առաջացել։ Երբեք չեն եղել ուկրաինացիների կողմից թշնամական ինքնաթիռները խփելու սահմանափակումներ, անգամ եթե այդ ինքնաթիռները անպայման չէ, որ գտնվեին ուկրաինական օդային տարածքում»,- ընդգծել է Քիրբին։
Նա միաժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ը չի կարող «ամենօրյա ռեժիմով» հետեւել Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի օգտագործմանը, դրա համար էլ չի կարող ասել, թե արդյոք Ուկրաինայի ԶՈւ-ն արդեն օգտագործել է այն Ռուսաստանի ներսում թիրախներին խփելու համար, թե ոչ։
Մինչեւ վերջերս ամերիկացի պաշտոնյաները մշտապես կրկնում էին, որ Կիեւին փոխանցվող զենքը կարող է օգտագործվել բացառապես Ուկրաինայի ինքնիշխան սահմանների տարածքում։ Այս սահմանափակումը գործում էր այդ թվում նաեւ ՀՕՊ համակարգերի վրա, ինչպիսին են ամերիկյան Patriot-ները։