Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է. Վարդան Պողոսյան
Հունվարի 23, 2025

Եզրահանգումը մեկն է․ Սերժ Սարգսյան ճիշտ է. Վարդան Պողոսյան

Նախօրեին Փաստերի ստուգման հարթակը՝ Fip.am-ը, հրապարակում էր կատարել, որում անդրադարձել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ճեպազրույցում արտահայտած այն մտքին, որ երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները կարող են վերացնել: Կայքը պնդել էր՝ չեն կարող, և Սերժ Սարգսյանը սխալվում է:

«Ըստ նրա,պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից»,- գրել էր Fip.am-ն ու եզրակացրել՝ Սերժ Սարգսյանը թույլ է տվել կոպիտ սխալ՝ խոսելով Սահմանադրության այդ հոդվածի վերաբերյալ:

Թեմայի առնչությամբ 168.am-ը զրուցեց սահմանադրագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանի հետ:

 – Պարոն Պողոսյան, «Երկքաղաքացիության մասին սահմանադրական արգելքը պատգամավորները չեն կարող վերացնել. Սերժ Սարգսյանը սխալվում է»հնչեղ վերնագրով հոդվածում Փաստերի ստուգման հարթակը պնդում է, թե

«Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ»։ Արդյո՞ք արդպես է։

– Իրականում կոպիտ սխալ է թույլ տվել հենց Փաստերի ստուգման հարթակի փորձագետը, ընդ որում, այնպիսին, որ խորը կասկածներ է հարուցում՝ կա՛մ նրա մասնագիտական ունակությունների, կա՛մ Փաստերի ստուգման հարթակի անաչառության վերաբերյալ։

Հայտնի է, որ 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը սահմանադրական փոփոխությունների խնդրում որդեգրել է տարբերակված մոտեցում: Սահմանադրական կարգի հիմունքների, մարդու իրավունքների և ազատությունների և առանցքային նշանակություն ունեցող այլ դրույթների փոփոխությունը, ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կատարվել բացառապես հանրաքվեի միջոցով:

Ինչ վերաբերում է Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններին, ապա դրանք ընդունվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Իր ճեպազրույցում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով վարչապետին ներկայացվող սահմանադրական պահանջների խնդրին, ասել է, որ «Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»։

Կառավարության անդամներին, ներառյալ՝ վարչապետին ներկայացվող պահանջների վերաբերյալ Սահմանադրության 148-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է, որ «Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»։ Պատգամավորին ներկայացվող պահանջները, իրենց հերթին, սահմանված են Սահմանադրության 2-րդ գլխում, 48-րդ հոդվածում, և, իսկապես, կարող են փոփոխվել միայն հանրաքվեի միջոցով (ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 1-ին նախադասության, բայց ոչ 203-րդ հոդվածի, ինչպես պնդում է հոդվածագիրը)։ Բայց 48-րդ հոդվածում խոսքը գնում է միայն պատգամավորին ներկայացվող պահանջների մասին։ Կառավարության անդամներին ներկայացվող պահանջների վերաբերյալ նորմը, որը զետեղված է Սահմանադրության 6-րդ գլխում, կարող է փոփոխության ենթարկվել Ազգային ժողովի կողմից։ Ըստ Սահմանադրության 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության «Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված հոդվածների, Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»:

Բավարար է միայն կարդալ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը, որպեսզի պարզ լինի, որ Սահմանադրության 148-րդ հոդվածը ներառված չէ միայն հանրաքվեով փոփոխության ենթակա հոդվածների շարքում։

Եզրահանգումը մեկն է Սերժ Սարգսյան ճիշտ է, Սահմանադրությունը հնարավորություն է տալիս Ազգային ժողովին՝ փոխելու Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել վարչապետի պաշտոն։

Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հայտնաբերեցինք, որ այն հեռացված է Fip.am-ից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում