Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից, ճշտված քաղաքական առաջնահերթությունների շրջանակում, շարունակվում են ԱՄՆ Կոնգրեսում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ բազմամակարդակ աշխատանքները։ Այս մասին հայտնում ենՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։«Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ անձանց նկատմամբ թիրախային պատժամիջոցների սահմանման, Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օժանդակությունն ամբողջապես կասեցնելուն, արցախցի փախստականներին ու Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ամերիկյան օժանդակության շեշտակի ավելացման, Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող միանգամից մի քանի բանաձևերի նախագծեր գտնվում են Կոնգրեսի երկու պալատներում համապատասխան օրենսդրաիրավական գործընթացի մեջ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, համայնքային ներգրավմամբ, շարունակում է քաջալերել Կոնգրեսի անդամներին՝ հանդես գալու նոր նախաձեռնություններով և միանալու առկա նախաձեռնություններին։
Ասվածի շրջանակներում վերջին զարգացումները տեղի են ունեցել ամերիկյան Սենատում, որտեղ Սենատի զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ Ջեք Ռիդի և Սենատի բյուջետային հանձնաժողովի նախագահ Շելդոն Ուայթհաուսի առաջնորդությամբ 20 կոնգրեսականներ նամակով դիմել են նախագահ Բայդենին՝ կոչ անելով շեշտակի մեծացնել արցախցիներին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխավորության պայմաններում ապահովել նրանց վերադարձի իրավունքի իրացումը։ Նամակում նաև կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ իրականացված պատերազմական հանցագործությունների համար։
Կոնգրեսական այս նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Քանի որ ավելի քան 115․000 հայեր դեռևս վտանգի տակ են, որոնք բախվում են բնակարանների, սննդի, էներգիայի, աշխատանքի և բժշկական օգնության հասանելիության մարտահրավերների, մենք ողջունում ենք սենատորներ Ռիդի և Ուայթհաուսի, նրանց գործընկերների այս սկզբունքային կոչը։ Մենք պետք է տեսնենք, որ այս օգնությունը տրամադրվում է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոնկրետ քայլերին և ամերիկյան կայուն արշավին զուգահեռ` ապահովելու արցախահայերի անվտանգ վերադարձն իրենց բնիկ հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո»:
Հունիսի 20-ին նախագահ Բայդենին ուղղված նամակում սենատորները շեշտել են․ «Մենք վերջերս ճանաչեցինք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը, Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի էթնիկ հայերի նկատմամբ հետապնդումները այլևս երբեք չկրկնվեն: Սա ներառում է Հայաստանին հավելյալ մարդասիրական և տնտեսական աջակցություն տրամադրելը, հայ-ամերիկյան կապերի ամրապնդումը և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը մարդու իրավունքների ցանկացած խախտման համար»:
Նամակում նաև նշված է՝ «Հայաստանում ներկայումս բնակվում են ավելի քան 115․000 փախստականներ, այդ թվում՝ 36․000 երեխաներ, որոնք բռնի տեղահանված են Ադրբեջանի կողմից։ Ենթադրվում է՝ Հայաստանը կարող է պահանջել մինչև 2 միլիարդ դոլար հավելյալ հրատապ մարդասիրական օգնություն՝ շարունակական ռեսուրսներ տրամադրելու փախստական բնակչությանը և ապահովելու հիմնական կարիքների բավարարումը։ Մինչ օրս ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է ընդամենը 15 միլիոն դոլար մարդասիրական օգնություն, որից միայն չնչին մասն է ուղղակիորեն հատկացվել փախստականներին։ Սենատորները Բայդենին նաև կոչ են արել խրախուսել միջազգային գործընկերներին՝ նույն կերպ արձագանքելու արցախցիների մարտահրավերներին:
Վերը ներկայացվածից զատ, ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է 2025թ․ֆիսկալ տարվա ԱՄՆ արտաքին օժանդակության ակտը, որտեղ ներկայացված օրենսդրական լրացումների երեք նախագծերը վերաբերում են արցախցիներին տրամադվող օժանդակության ծավալների մեծացմանը, Ադրբեջանին օժանդակության բացառմանը և ցեղասպանական գործողությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։
Հայանպաստ նախագծերը ներկայացվել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի, Նիկոլ Մալիոտակիսի, Դինա Տիտուսի, Մայք Լոյերի և Գուս Բիլիրակիսի կողմից։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նաև սատարում է մի նախագիծ, որը կհեշտացնի Կիպրոսին ամերիկյան պաշտպանական ապրանքների վաճառքի վերանայման գործընթացը»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ։
Բելառուսի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
ԱԳՆ-ում հանդիպումը վարել է ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը:
Զուգահեռաբար քննարկվել են երկրների հարաբերություններն ու ինտեգրացիոն կառույցներում փոխգործակցությունը։
Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ընդգծվել են երկու ժողովուրդների վաղեմի բարեկամական կապերը:
Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա տոնակատարություններին ընդառաջ նշվել է հայ զինվորների ծանրակշիռ ներդրումը երկիրը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու գործում:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Վիլնյուսում հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ինչպես հաղորդում է քաղաքական գործչի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ իր հաստատուն դիրքորոշման համար և հույս հայտնել, որ Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի:
Ավելի վաղ Երևանն իր դեսպանին կանչել էր Բելառուսից, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին արգելել է մեկնել Մինսկ՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների պատճառով:
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՅՑԸ՝ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ.
#ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի, պաշտպանության հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովի և Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գ. Ս. Ակսյոնովի հանդիպումը Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Իր ողջույնի խոսքում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր փորձում են մոռանալ կամ վերաշարադրել պատմությունը, մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշատակը:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հավաքված վետերաններին իրենց սխրանքի համար և մաղթել քաջառողջություն: Երկու վետերաններին նա հանձնել է «ֆաշիստական զավթիչներից Ղրիմի ազատագրման 80 տարի» մեդալը։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է նոր հավաքի մասին․
«Այս կիրակի` հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` նոր կոնցեպտով ՀԱՎԱՔ Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- նշվում է Շարժման հաղորդագրության մեջ։
Արեւ, ամառ, շոգ, նոր գայթակղություններ, արկածներ ու հետաքրքրություններ. սրանք ամառային հանգստի բնորոշ կողմերն են, որոնք հաճախ սեռական ու հոգեբանական «նվերներ» են մատուցում նոր որոնումների սիրահարներին: Պետք է նկատել, որ ամռանը մյուս գայթակղություններից զատ, ակտիվանում է նաեւ ծովափնյա հանգստի գայթակղությունը: Բոլորը ձգտում են մեկնել ծովափ՝ հանգստանալու, եւ դրա հետ մեկտեղ՝ կարծես ենթագիտակցորեն ակտիվանում է մարդու սեռական վարքագիծը: Բայց, ցավոք, շատ դեպքերում այն չի հղկվում պատշաճ մակարդակով, որպեսզի անձը հոգեբանորեն եւ սեռաբանորեն պատրաստ լինի իր հանգիստը գրագետ անցկացնելու:
Այդ «նվերներից» խուսափելու ճիշտ եւ գրագետ տարբերակները ներկայացրել են սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Վրեժ Շահրամանյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը: Սեքսոպաթոլոգի խոսքով՝ ամառային հանգստի գայթակղությունները երբեմն կարծես աննկատելիորեն անձին դրդում են դրսեւորել այնպիսի սեռական վարքագիծ, որի պտուղները նա քաղում է աշնանը.«Առաջին հերթին խոսքը վերաբերում է պատահական ծանոթություններին, եւ այդ պատահական ծանոթությունները, իհարկե, ունենում են զարգացում, երբեմն, իհարկե, ավարտվում են, իսկ ավելի հաճախ ավարտվում են չսպասված սեռական հարաբերություններով, ինչպես սիրում են մեր այցելուներն ասել: Այն, որ հարաբերությունը չսպասված է, դեռ ոչինչ, բայց որ հարաբերությունը պաշտպանված չէ, արդեն թողնում է իր անցանկալի հետեւանքները»:
Նրա խոսքով՝ ամառային հանգստի ժամանակ մարդիկ հաճախ չեն հետեւում իրենց ինտիմ հիգիենային, որը նույնպես հարվածի տակ է դնում առողջությունը, եւ այս դեպքում խոսքը նաեւ լողազգեստի մասին է.«Ամռան հանգստի ժամանակ շատերի պարագայում լողազգեստը փոխարինում է ներքնազգեստին, ինչը, իհարկե, ողջունելի չէ. լողազգեստը պետք է կրել միայն լողալու ժամանակ եւ այնուհետեւ այն պետք է փոխել, որովհետեւ շատ դեպքերում հենց թաց լողազգեստը նպաստավոր պայման է եւ՛ սնկային հիվանդությունների, եւ՛ հետագայում սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների առաջացման համար»,- նշեց Շահրամանյանը:
BRAVO.am-ի հարցին՝ որքանով են անվտանգ եւ կիրառելի ճամփեզրին վաճառվող լողազգեստները, որոնցից, օրինակ, կարելի է հանդիպել Սեւանի ճանապարհին, Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այդ դեպքում նույնպես վտանգված է մարդկանց առողջությունը, քանի որ ժամերով, օրերով կախված են լինում ճանապարհներին, կլանում են փոշին, բացի այդ էլ, շատերը տեղում փորձում են այդ լողազգեստները. «Ինքս էլ շատ եմ տեսել, երբ վաճառողն ասում է՝ կարող եք փորձել: Եվ հետո դա մեկ ուրիշը կարող է փորձել, պատկերացնո՞ւմ եք: Արդեն անլուրջ է, որովհետեւ անձնական հիգիենայի հարց է: Անձը պետք է ունենա իր լողազգեստը, իր անձնական օգտագործման սրբիչը: Ի դեպ, այդ պառկելաթոռներից էլ պետք է զգույշ լինել, քանի որ օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այնտեղ պառկում հանգստանում, եւ դրան նույնպես կարող են հիվանդություններ փոխանցողի դերում հանդես գալ, թեկուզ սնկային: Պետք է վրան սրբիչ լինի, հենց այնպես ուղղակի պառկել այդ աթոռին ցանկալի չէ»,- ընդգծեց սեքսոպաթոլոգը:
Սեռական հարաբերությունները հաճախ ինքնըստինքյան ծավալվում են ոչ միայն այնտեղ, որտեղ պետք է ծավալվեին, այսինքն՝ նպաստավոր պայմաններում, օրինակ՝ անկողնում, այլեւ շատերի ֆանտազիաները, ամառային բուռն իրավիճակին համապատասխան, թելադրում են, որ կարելի է հարաբերություն ունենալ, օրինակ, ջրում, ինչը նույնպես ողջունելի չէ, քանի որ այդ մոտեցումը նույնպես լուրջ խնդրի կարող է հասցնել հատկապես սեռական առողջության տեսանկյունից.«Նախ՝ հիմնական խնդիր են այս դեպքում սնկային հիվանդությունները: Շատերը փորձում են խելամիտ գտնվել եւ պահպանակ կիրառել, բայց պահպանակը եւս չի օգնում, որովհետեւ ջրում այն կարող է մեխանիկորեն դուրս սահել, եւ անձը կարող է դա նույնիսկ չնկատել, չզգալ: Իսկ հետո, երբ արդեն պարզվում է, ինչպես ասում են, բանը բանից անցնում է, եւ արդեն խուճապի մեջ են ընկնում, սկսվում են հոգեբանական խնդիրները: Այսինքն՝ հանգիստը պետք է լինի կոռեկտ եւ ճիշտ կազմակերպված»,- նշեց մասնագետը:
Նրա խոսքով՝ հանգստի մեկնելիս չպետք է խրտնած դեմքով միացնել ախորժակի կենտրոնը եւ մոռանալ, որ այդ ընթացքում նույնպես պետք է սննդակարգին հետեւել. «Ինքներդ տեսնում եք՝ հանգստավայրերում որքան շատ են արագ սննդի կետերը, որտեղ տարրական հիգիենայի կանոնները հաճախ ուղղակիորեն չեն պահպանում: Եվ ի՞նչ է կատարվում. այդ գայթակղություններին զուգահեռ՝ սկսում ենք մոռանալ պատշաճ սնվելու կանոնների մասին ու դրանով պայմանավորված էլ՝ տուժում է սեռական առողջությունը: Այս ամենը բերում է նրան, որ հանգստից վերադառնալուց հետո անձը կարծես չի հանգստացել, այլ հակառակը՝ հոգնած, սպառված, տանջված, սեռական ռեսուրսները կորցրած, հոգեբանական ապրումներով վերադառնում է: Դրա պտուղներն առավել արտահայտվում են աշնանը, երբ եղանակը փոքր-ինչ ցրտում է, իմունային համակարգի հնարավորությունները նվազում են, եւ սկսում են գլուխ բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք անձը ձեռք է բերել ամռանը»,- ասաց Վրեժ Շահրամանյանը:
Ինչ վերաբերում է պահպանակներին, ապա դրանք հաճախ մինչեւ հասնում են ծովափնյա հանգստավայր, կորցնում են իրենց բուն նշանակությունը, քանի որ ճամփորդության ընթացքում այն ենթարկվում է մեխանիկական վնասվածքների ու ճնշման: Հետեւաբար, պահպանակ, հակասեպտիկ լուծույթներ եւ նման այլ միջոցներ ցանկալի է ձեռք բերել հենց տեղում:
Ինչ վերաբերում է ամառային հանգստի հոգեբանական կողմին, ապա դեպրեսիաները հաճախ սկսվում են հենց այն մտքից, թե ուր գնալ հանգստանալու: Եվ եթե մարդն ունի հնարավորություն լավ հանգստի, նա շատ ավելի լավ է անցկացնում իր ժամանակը, քան երբ չունի հնարավորություն իր ուզածի պես հանգստանալու: Այստեղ վրա է հասնում նաեւ այն միտքը, որ իր շրջապատը գնում է շատ լավ հանգստի, իսկ ինքը չունի դրա հնարավորությունը:
Հիմնականում կանանց դեպքում դեպրեսիա կարող է առաջանալ նաեւ այն ժամանակ, երբ նրանց դուր չի գալիս իրենց արտաքին տեսքը, քանի որ սեզոնին մոտեցել են փոքր-ինչ գիրացած: Հոգեբան Իրինա Ծատուրյանն ասում է, որ լավ մարմին ունենալուն ու ընդհանրապես ամառային հանգստին կարելի է ամբողջ տարվա ընթացքում պատրաստվել, քան վերջին օրերին մտնել ինչ-որ տարօրինակ կայքեր, որտեղ առաջարկվում են տարօրինակ ու կասկածելի դիետաներ, նիհարելու արագ միջոցներ, դեղահաբեր: Եվ կանայք արագ-արագ սկսում են նիհարել, որպեսզի լողափում լավ երեւան: Հոգեբանը նկատում է՝ երբեմն նույնիսկ անհաջողության մատնվելով՝ այդպես էլ չեն գնում հանգստի, ասելով՝ ոչինչ, ձմռանը մի տեղ կգնամ:
«Եթե չի ստացվում գնալ հանգստի այնտեղ, որտեղ ուզում եք, չպետք է դեպրեսիայի մեջ ընկնեք, պետք է վերլուծեք ու հասկանաք՝ իսկ ինչ եղավ, որ չկարողացա գնալ իմ ուզած տեղը. ուրեմն ձմռանը ես պետք է մի քիչ ավելի խնայող լինեմ, հասկանամ՝ ինձ ինչ է պետք»,- ասաց տիկին Ծատուրյանը:
Եվ վերջում մասնագետների խորհուրդը ամառային հանգստի մեկնողներին, որպեսզի հանգիստը լինի բավական հիշարժան, տպավորիչ, եւ վերադառնաք ավելի առողջ ու լավ տրամադրությամբ՝ պահպանել չափի զգացումը, զգոն լինել ամեն ինչում, վայելել հանգիստը, ոչ թե սպառել առողջությունը, լսել մասնագետի խորհուրդները, լինել տեղեկացված. հարցնելն ամոթ չէ, եթե ինչ-որ բան չգիտեք հանգստի մեկնելուց առաջ:
Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի
Aysor.am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, այսօր Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչման փաստը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցով։ Էրդողանն է Փաշինյանին հորդորել, որ Հայաստանը ճանաչի Պաղեստին պետությունը, ՀՀ վարչապետը երկու օր չանցած, ի կատար է ածել Թուրքիայի նախագահի առաջարկը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարեց, որ ՀՀ ճանաչել է Պաղեստին պետությունը, ինչից հետո Իսրայելում ՀՀ դեսպանը կանչվեց Իսրայելի ԱԳՆ։
Քիչ առաջ Թուրքիայի ԱԳՆ հայտարարություն տարածեց՝ հաստատելով Aysor.am-ի տեղեկությունը։
«Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը։ Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-նշված է հայտարարությունում:
Այսօր Ադրբեջանական կողմից հայկական կողմին են փոխանցվել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով զոհված 2 հայ զինծառայողների մասունքներ։
2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ նշանակվել են դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ՝ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով մինչ օրս անհայտ է 2 զինծառայողի գտնվելու վայրը։
Քննչական կոմիտե
Թուրքերի ներխուժումը ՀՀ, Իրանի հակահարվածն ու ԱՄՆ-ի և ՌԴ-ի պահվածքը․
Վովա Վարդանով
Տեսանյութ
Տղերք ջան, մի հուզվեք.
Կիրանցի սահմանապահին սրբազանը հարցնում է Փաշինյանի դրած ցանկապատից․
Տեսանյութ