Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացվել ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց համար:
Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի պետական բժշկասոցիալական փորձաքննությունների և վերականգնման գործակալությանը, գրել են, որ նախկինում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված մինչև 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից հետո միայն կորոշվի՝ նրանք պիտանի՞ են ծառայությանը, թե՞ ոչ:
Նշենք, որ հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով, որի ժամանակ նախարարը նշել էր, որ առաջիկայում ձեռնարկվելու են քայլեր, որոնք կխթանեն անձնակազմի համալրման կարևոր գործընթացը:
«ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում»,– շեշտել էր Սուրեն Պապիկյանը:
Ավելի վաղ՝ փետրվարի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ նշել էր, որ զորակոչի հետ կապված մտահոգիչ խնդիրներ կան:
«Այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխություններ ենք նախաձեռնելու կառավարության որոշումներում, հնարավոր է, որ անհրաժեշտություն ունենանք նաև օրենսդրական փոփոխություններ կատարելու: Բայց մի բան փաստ է, որ ծառայելու պատրաստակամության պակաս ունենք։ Շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից։ Վարչապետն անդրադարձել է դրան, կա հանձնարարական բոլոր պատկան մարմիններին՝ դրանով զբաղվել, Պաշտպանության նախարարությունը պատրաստակամ է բոլոր հարցերում աջակցել, վեր հանել բոլոր խնդիրները, որ կարողանանք հավասարության սկզբունքը մեր երկրում ապահովել»,- շարունակել էր Պապիկյանը:
ՀՀ պաշտպանության նախարարից առաջ Նիկոլ Փաշինյանն էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը նշել. «Առերեսվում ես դառը իրականությանն առ այն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ»:
«Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի, կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ»,- շարունակել էր նա:
Այսինքն, երկրի ղեկավարը գաղտնազերծում էր թույլ տվել՝ «զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ», և որոշակի հուշում կատարել, որից կարող է օգտվել հակառակորդը, եթե հաշվի առնենք նաև, որ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զորացրված զինվորներին ուղղված իր մարտակոչում հայտնել էր, որ «այդպիսի 10.000 տղա կա Հայաստանում»:
Ի դեպ, 2023 թվականի նոյեմբերին ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, երբ ներկայացնում էր իր օրինագիծը, դարձյալ գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ էր հայտնել։
«Առնվազն վերջին 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ թվով զորակոչիկ, ժամկետային զինծառայող, քան նախորդ տարի: 2010 թվականին 44.000 ժամկետային զինծառայող է եղել ՀՀ-ում, սակայն 9 տարվա ընթացքում մոտ 44 տոկոսով նվազել է այդ թիվը՝ 44.000-ից դառնալով 24.000»,- մանրամասնել էր նա:
Բնականաբար, ոչ մի պատասխան չտվեց ՔՊ-ական պատգամավորը, որովհետև սա կնշանակեր, որ իր գաղտնիության տարրեր պարունակող տվյալներ հրապարակելու համար պատասխանատվության պիտի ենթարկվի առաջինը Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի՝ զորակոչի հետ կապված մտահոգություններից և գաղտնազերծումներից հետո զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկը որոշվեց կրճատել: Բայց, բնական է, որ ԶՈւ համալրման, այդ թվում՝ անձնակազմի հետ կապված խնդիրը շարունակում է բարդ լուծելի մնալ:
Իսկ ծառայելու պատրաստակամության պակասի մասին խոսող Սուրեն Պապիկյանը և Նիկոլ Փաշինյանը նախ իրենք իրենց պիտի հարց տան՝ ինչո՞ւ է այդպես սուր համալրման խնդիրը, ինչո՞ւ կարող է սպան, ինչպես ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն է ասել՝ «Սպան գալիս, ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի…»:
Այսինքն, ոչ միայն պիտի հետ գնան դեպի 2020 թվականի 44-օրյա պատերազմ, հաշվի առնեն դրա ելքը, կորուստները, պատերազմից հետո մոտ 3 տարվա ընթացքում ՀՀ ԶՈւ-երում ստեղծված մթնոլորտը, կարգապահությունը, բարոյահոգեբանական վիճակը, արտաքին վտանգներին դիմակայելու ոչ բավարար կարողությունը, պատերազմից հետո 3 տարվա ընթացքում մարդկային ու տարածքային կորուստները, բանակի մասին հայտարարություններն ու տարվող քաղաքականությունը, օրենսդրական նախաձեռնությունները, երբ փողով կարելի է ազատվել զինծառայությունից, իշխող ուժի ներկայացուցիչների և պաշտոնյաների՝ տարբեր հանգամանքներով, պատճառաբանությամբ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ, բանակում չծառայելու հանգամանքը և փաստերը։ Եվ, որ ամենակարևորն է՝ այսօր իր դիրքում կանգնած զինծառայողը՝ ժամկետային, պայմանագրային, ապահովագրված չէ այն բանից, որ իր կանգնած դիրքը, տարածքը վաղը կարող է ՀՀ իշխանությունները ոչ հայկական համարեն և հանձնեն Ադրբեջանին, զինծառայողն այսօր կաշկանդված է, որ հանկարծ չդատվի կրակելու համար, հատկապես, երբ Փաշինյանի կառավարությունն առավել հակված է մեղադրել սեփական զինվորին, հիմա էլ որոշել է ռազմական արդարադատությունը «հանձնել» Ալիևի ձեռքը՝ առաջարկելով երկկողմ հետաքնությունների մեխանիզմ ձևավորել, որտեղ կողմերից կարող են ներգրավված լինել զինվորական դատախազները կամ այլ պաշտոնյաներ:
ՀՀ ԶՈՒ համալրման վերը նշված պատճառների շարքը կարելի է լրացնել, իսկ թվարկվածներից յուրաքանչյուրի վերաբերյալ կարելի է երկար և մանրամասն խոսել, բայց թողնենք մեկ այլ առիթի:
Իսկ մինչ այդ, ինչպես արդեն նշեցինք՝ Ադրբեջանում անսպասելի որոշում է կայացվել ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձանց համար, և նախկինում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված մինչև 35 տարեկան քաղաքացիները կրկնաստուգում կանցնեն, որից հետո նոր միայն կորոշվի՝ նրանք պիտանի՞ են ծառայությանը, թե՞ ոչ:
Իսկ թե հետին ինչ նպատակներ կան թաքնված ադրբեջանական այս որոշման մեջ, ժամանակը ցույց կտա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն համալրման հետ կապված խնդիրներ ունի՞, թե՞ պատրաստվում են լայնամասշտաբ գործողությունների և այսօրվանից արդեն մարդկային ռեսուրսի խնդիրներն են փորձում լուծել:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 414 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.37 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:
«Իրավունք» թերթը գրում է. «Տավուշը` հանուն հայրենիքի» շարժումը վերադասավորումների փուլում է, որից հետո կրկին շարունակելու է պայքարը:
Այս մասին հունիսի 19-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։ Արդյոք շարժումը հաջողելու շանսեր դեռ ունի՞: Քաղաքագետ, «Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանի խոսքերով. «Բագրատ սրբազանը շատ լավ մարդ է, դրական խարիզմա ունի: Բայց այդ ամբողջ համակրանքով հանդերձ, մարդիկ պատկերացնում են ավելի քաղաքական, ոչ հոգեւորականի ճանապարհ անցած մարդու վարչապետություն, որովհետեւ այս երկրում, որտեղ ոչ մի բան առանց այդ էլ երաշխավորված չէ, դեմոկրատական ուղի անցած մարդու թեկնածությունը փոքրիշատե երաշխիք է, որ դեմոկրատիա կունենա։
Շարքերով նման հարցեր կան, որոնք չեն լուծվել, չեն կարգավորվել, ու այդ պայմաններում դժվար է նեղանալ մարդկանցից, որ չեն միանում»:
Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:
Վիրավորներից մեկին հիվանդանոց են սեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:
Նա, մասնավորապես, նշել է. «Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է իր գործունեությունը, թեև փոքր կազմով, բայց չափազանց կարևոր դերակատարությամբ՝ անելու հնարավորը արցախցիների շրջանում սոցիալական կապերի, հայկական ինքության արցախյան առանձնահատկությունների և արցախյան բարբառի պահպանման, արցախցիներին հուզող խնդիրները վերհանելու, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնելու ուղղությամբ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևան քաղաք՝
10։00-16:00 Ավան Առինջ՝ Դուշամբեի փ. 1, 2/4, 3, 5 շենքեր, Տաշքենդի նրբ. 2, 4, 6, 8, 10, 12, 13, 15 շենքեր, Աշխաբադի փ . 1, 5, 7 շենքեր, Բաբաջանյան փ/ 21/1 շենք, թիվ 7 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-16:00 Նոր Արեշ 9փ․ 27-60; 20փ․ 1-53; 26փ․ 1-13; 32փ․ 1-57, 61-87; 40փ․ 32-60; 42փ․ 54-68 առանձնատներ,
11։00-17:00 Ազատության պող. 1-10 շենքեր, Թբիլիսյան խճ. 9/6-13/11 առանձնատներ,
Արարատի մարզ՝
10:30-12:30 Մխչյան գյուղ մասնակի,
10:00-13:00 Արարատ քաղաք՝ Շահումյան, Կոլխոզնիկների, Մուրացանի, Ղուկասյան, Սուրբ Ամենափրկչի փողոցներ մասնակի, Տափերական և Լուսաշող գյուղեր մասնակի,
Շիրակի մարզ՝
11:00-17:00 Գուսանագյուղ, Լուսաղբյուր, Շիրակավան, Սարակապ, Ջրափի, Աղին, Բարձրաշեն, Իսահակյան գյուղեր և հարակից որ բնակիչ-բաժանորդներ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են:
Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:
Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլն իրականում լի էր անակնկալներով, ընտրապայքարն ունեցավ անսպասելի ընթացք, քանի որ հաղթողի հավակնորդները վերջնարդյունքում փոխվեցին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց իրանագետ Ժաննա Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներին։
«Ամենասկզբում առաջատարը համարվում էր խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, թեկնածուների գրանցումից և քարոզարշավի մեկնարկից հետո շատերը կարծում էին, որ հիմնական պայքարը կընթանա նրա և Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանի միջև, սակայն նախընտրական պայքարի ու հատկապես հեռուստաբանավեճերից հետո Փեզեշքիանն իր պոպուլիստական հայտարարությունների շնորհիվ կարողացավ բավականին մեծ ուշադրություն գրավել իր անձի նկատմամբ՝ դառնալով հիմնական հավակնորդը։ Այդ մասին էին վկայում նաև Իրանում անցկացված նախնական սոցիոլոգիական հարցումները, որոնք արտացոլվեցին ընտրությունների առաջին փուլում»,- ասաց Վարդանյանը։
Իրանագետի դիտարկմամբ՝ եթե առաջին փուլում պահպանողականներին հաջողվեր միավորվել մեկ թեկնածուի շուրջը, գուցե, նրանք կունենային հաղթելու ավելի մեծ հնարավորություններ, և ընտրական գործընթացը կավարտվեր մեկ փուլով։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։