Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Իսրայելը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը Գազայի հատվածում միայն իր բոլոր նպատակներին հասնելուց հետո. իսրայելական բանակն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները դա անելու համար. այսպիսի հայտարարություն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով The New York Times-ի այն հրապարակումը, թե իբր իսրայելցի գեներալները հրադադարի կողմնակից են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հետ։
«Պատերազմը կավարտվի միայն այն բանից հետո, երբ հասնենք դրա բոլոր նպատակներին, ներառյալ` ՀԱՄԱՍ-ի վերացումը և բոլոր պատանդների ազատ արձակումը: (Իսրայելի) քաղաքական ղեկավարությունը սահմանել է այդ նպատակներն Իսրայելի պաշտպանության բանակի համար, և Իսրայելի պաշտպանության բանակն ունի բոլոր միջոցները դրանց հասնելու համար»,- ասել է Նեթանյահուն։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վրաստանում «գործակալների օրենքի» ընդունման առնչությամբ ասել է, որ արդեն ձեռնարկվել են մտահոգություններն արտահայտելու ինչ-ինչ քայլեր, բայցև խոստացել է` ավելին կտեսնեք։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Բլինքենը նշել է, որ «գործակալների օրենքն» ակնհայտորեն հակասում է այն եվրոպական ուղղությանը, որին ձգտում են Վրաստանն ու վրացիների մեծամասնությունը:
«(Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» կապակցությամբ — հեղ.) մենք և բազմաթիվ այլ երկրներ խորը մտահոգություն ենք հայտնել, հատկապես՝ դրա ընդունման կապակցությամբ: Եվ մենք քայլեր ենք ձեռնարկել այդ մտահոգությունը ցույց տալու համար, և կարծում եմ` դուք կտեսնեք ավելին,- ասել է Բլինքենը։
Նշենք, որ ավելի վաղ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտն անհատական պատժամիջոցներ և վիզային արգելքներ էր սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության և խորհրդարանի անդամների, ինչպես նաև իրավապահների և այլ մասնավոր անձանց նկատմամբ։
Հիշեցնենք. 2024 թվականին Վրաստանի կառավարող թիմը խորհրդարան է ներկայացրել նախորդ տարի քննարկված «գործակալների օրենքը»՝ անվանման աննշան փոփոխությամբ և նույն բովանդակությամբ, որն ընդունվել է երեք ընթերցմամբ։ Չնայած զանգվածային բողոքին՝ խորհրդարանական մեծամասնությունը հաղթահարեց նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն, և ընթացակարգով հունիսի 3-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց «գործակալների օրենքը»։
Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվել է ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։
Մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։
Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։
Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։ Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին։
Ինչ են քննարկվել քաղաքական ուժերի հետ հանդիպմանը. Բագրատ սրբազանը փակագծեր է բացում.
Տեսանյութ
ArmLur.am-ը գրում է.
Պատմությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր օրհասական պահի ժողովրդի կողքին և թշնամու առաջ միշտ պաշտպան և բանակցող է դարձել եկեղեցին։
Ըստ Փաշինյանի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին և քրիստոնեությունը համարվում են ՀՀ ազգային արժեքներ, սակայն իշխանության քայլերը նրանց հայտարարության դեմ է ուղղված։
Բանն այն է, որ օրերս ArmLur.am-ի խմբագրություն տարբեր քաղաքացիներ էին ահազանգել այն մասին, որ Հայոց բանակ զորակոչվող տղաներին արգելում են իրենց մոտ ունենալ խաչ և գրպանի փոքր աղոթագիրք։ Ահազանգողը զինծառայողի հարազատ էր, ով պնդում էր, որ ոչ միայն նորակոչիկների, այլև արդեն մեկ տարի և ավելի ծառայած տղաներին արգելել են բանակում եկեղեցական աղոթագիրք, «Նարեկ» և խաչ ունենալ։ Այս մասին տեղյակ են նաև եկեղեցում, և եկեղեցականների մոտ էլ է որոշ հարցեր առաջացել։
Այսինքն եկեղեցու դեմ ուղված քաղաքական ճնշումը մտել է նաև զորամասեր։
Ահազանգողը պնդում էր, որ նույնիսկ փայտից խաչեր չեն թողնում․
«Հասկանալի է արգելքը ոսկյա կամ երկաթյա, թեկուզ արծաթյա խաչերի դեպքում, որ վեճեր չլինեն, բայց փայտը ինչ պետք ա անի։ Նույնիսկ փայտից խաչ, բռոշ չի կարելի կպցնել»,- ասել է ArmLur.am-ի զրուցակիցը։
Հիշեցնենք, որ դեռ 2018 թվականին ՀՀ վարչապետ Փաշինյանը 10-ամյա երեխաների էր հյուրընկալում՝ նվեր ստանալով խաչ և աղոթագիրք, խոստանում էր, որ ամեն բան անելու է, որպեսզի հայ զինվորները առողջ լինեն եւ առողջ տուն վերադառնան, սակայն ինչպես տեսնում ենք՝ արգելում են ունենալ Աստծո պահապան խաչն ու աղոթագրքերը։
Այս խնդրով ArmLur.am-ը կապ է հաստատել ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ՝ պարզելու՝ ո՞րն է պատճառը արգելք դնելու խաչ և աղոթագիրք ունենալու։ Զրույցում Արամ Թորոսյանն ասել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա։
Չնայած վերը նշվածին հիշեցնում են, որ անգամ պատերազմի դաշտ մեկնելուց էլ զինվորների գրպանում եղել է խաչն ու գրպանի աղոթագիրքը, իսկ մեջքին՝ զիվորական համազգեստի վրա, սպիտակ մեծ խաչ է կարվել՝ ի ապացույց այն բանի, որ զինվորը քրիստոնյա է, հայ է, ոչ ադրբեջանցի։
Կալավանը Գեղարքունիքի մարզի ամենահեռավոր գյուղերից է։ Նիկոլ Փաշինյանը արձակուրդի ընթացքում ընտանիքով Կալավան է գնում՝ հանգստանալու։ Կալավանում «գտնում է» Ռոբերտ Ղուկասյանին, ու բերում, դնում է իր խորհրդական։ Հեքիաթն այստեղ էլ պիտի վերջանար։ Ավելի ճիշտ իր հայրենասիրական շոուն պիտի ավարտվեր։ Հանրությունը տեղեկացավ, որ Նիկոլը շատ «փխրուն սիրտ ունի» , և շրջագայությունը արդյունք է տվել։
Կալավանցի Ռոբերտին, ով գյուղի դպրոցի միակ աշակերտն է եղել, «գտել ու բերել է»։ Այդ փոքրիկ, մի աշակերտ ունեցող գյուղի համայնքապետարանի օգնականին բերում ու դնում է ՀՀ վարչապետի օգնական։ Հեղափոխությունից հետո նման նշանակումները ողջունում ու ծափահարում էին։ Մի քիչ «թևի տակ աճեցնելուց հետո» 2022 թվականին նշանակում է Սյունիքի մարզպետ։ Ուրիշ էլ ո՞վ կարող էր հլու- հնազանդ նրան ծառայել։
Հիմա Սյունքից եք խոսում, հանձնածներից եք խոսում, քաղաքապետներից եք խոսում․․․ Սյունիքի մարզպետ է նշանակվել մեկը, ով իր փոքրիկ, դպրոցում մի աշակերտ ունեցող գյուղից անդին աշխարհ չի ճանաչել։ Սյունիքի նման աշխարհաքաղաքական թեժ կետում, որն աշխարհը խառնել է իրար, Սյունիքի հետ կապ չունեցող, ընդունենք մի լավ տղա է նշանակվել, ով «աշխատեցնում է» Սյունիքի ընտրված քաղաքապետերին, համայնքապետերին, Սյունիքը․․․ Հետո էլ կատարվածից զարմանում եք․․․ Հայաստանի ողջ պետական համակարգը այսպես է կառուցված։ Ձեռքն ինչ ընկել, ինչ ձայն չհանող բան գտել, բերել- դրել է պաշտոնի, որ միայն ինքը ձայն հանի․․․ Ես կալավանցու մասին բան չեմ ասում։ Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը 9 տարեկան էր, երբ իր ընտանիքը տեղահանվեց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից. Նա հիշում է այդ դեպքերը,- ասում էր,- ադրբեջանցիների նկատմամբ թշնամանք չի զգում, դրանք քաղաքական «խաղեր էին»:
Երբ սկսվեցին հայ-ադրբեջանական բախումները, Ամրխեր անունը կրող ադրբեջանաբնակ գյուղի բնակչությունը Շամխորի շրջանի հայերի հետ փոխանակվեց տներով, Ամրխերը դարձավ հայաբնակ Կալավան։ Մինչև 1988-1989 թթ. Կալավանը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Ներկայիս բնակիչները հայեր են, որոնք գաղթել են նույն տարիներին Խորհրդային Ադրբեջանի Շամքորի շրջանի բնակավայրերից, ինչպես նաև Սումգայիթ քաղաքից։ Կալավանը 100-ի չափ բնակիչ ունի։ Ռոբերտը եղել է Կալավանի միակ աշակերտը՝ ավարտական վերջին տարիներին։ Ինքնուս հնագետ ու կենդանաբան է։ Գյուղը ուզում էր շենացնել, ծրագրեր էր մշակում։ Նիկոլ, Ռոբերտին Կալավանից բերել ես, որ ի՞նչ։ Սյունիքը այդքան թեժ կետ, կալավանցուն դրել ես, որ ի՞նչ անի։ Որ ինչ ասես՝ լսի՞ ու Սյունիքն էլ սարքի Կալավանի չափ մի պստիկ գյու՞ղ․․․
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտից։
Դեպարտամենտից նշել են, որ Ավետիսյանը մի քանի օր առաջ է դիմումը գրել, բայց հոգաբարձուների խորհուրդը դեռ չի հաստատել այն. նա դեռ շարունակում է պաշտոնավարել։
Գոռ Ավետիսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր 2022 թվականին։
Փաշինյանին ժամանակ եմ տալիս. Շարմազանով
Մանրամասներ
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ավարտում է մարզական կարիերան: Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Այս կապակցությամբ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հյուրընկալել է անվանի մարզուհուն և շնորհակալություն հայտնել ներդրած ջանքերի, ծանրամարտի պատմության մեջ հետք թողնելու և գրանցած հաղթանակներով Հայաստանի պատիվը բարձր պահելու համար:
«Մարզաշխարհում դուք պատմություն եք կերտել: Ձեր նվիրումն ու կամքի դրսևորումը չափազանց գնահատելի և օրինակելի են ոչ միայն մարզիկների, այլև, ընդհանրապես, մարդկանց համար, որոնք պետք է անցնեն պայքարի ուղին: Դուք արժանի եք ամենաբարձր մեծարանքին»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Հռիփսիմե Խուրշուդյանը ևս շնորհակալություն է հայտնել գնահատանքի և իր գործն արժևորելու համար. «Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք: Ամենաբարդ մրցապայքարում անգամ դա միշտ ոգևորիչ է և ուժ է տալիս»:
Հանդիպմանը քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ընթացիկ խնդիրներ:
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնում է. «Ահազանգը, իբր «Շիրակ» օդանավակայանում ռումբ կա տեղադրված, կեղծ է։
ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։
Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»:
Աղբյուրը` Նարեկ Սարգսյան