ArmNews
Հունվարի 26, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

#ՀԻՄԱ. ՍՐԲԱԶԱՆՆ ՈՒ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԱՆՆԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ ԵՆ

ՈՒՂԻՂ

 

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը դիմել է ՍԴ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցով։

«Փաստինֆո»ն արդեն տեղեկացրել է, որ օրենսդրական կարգավորման հարցի սահմանադրականության խնդիրը բարձրացրել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանության կողմը։ Խնդիրն այն է, որ գործող Քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ, եթե դատարանում գտնվող քրեական գործով՝ մինչև 2022թ հուլիսի 1-ը որոշում է կայացվել՝ դատաքննություն նշանակելու մասին, ապա այդ գործը քննվում և լուծվում է նախկին Քր․դատ․ օրենսգրքի կարգավորումներով, այդ թվում՝ խափանման միջոցի հարցի առնչությամբ։ Այլ խոսքով՝ օրենսդրական կարգավորման պատճառով մինչև 2022թ հուլիսի 1-ը դատարան մուտքագրված գործերով մեղադրյալները զրկվում են նոր օրենսգրքով սահմանված այլընտրանքային խափանման միջոցների կիրառումից, օրինակ՝ կալանքը տնային կալանքով կամ վարչական հսկողությամբ փոխարինելու հնարավորությունից։ Այս հարցը, ի թիվս այլնի, բարձրացվել է Դավիթ Տոնոյանի գործով՝ թե՛ առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։ Ի վերջո, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը պաշտպանների բողոքի հիման վրա դիմել է ՍԴ։ Բարձր դատարանի կայքում առ այս պահն առկա չէ տեղեկություն՝ նշված դիմումի ընդունելիության, քննության հնարավոր նշանակման մասին։

Նշված որոշման առնչությամբ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն դիմել է նաև ԲԴԽ մամուլի ծառայությանը։ Կառույցից, սակայն, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին տեղեկությունը՝ փոխանցելով դատարանի պարզաբանումն առ այն, թե գործն առաջին ատյանի դատարանում քննվում է դռնփակության ռեժիմով, ուստի, Վերաքննիչ դատարանում ևս քննվում է դռնփակության շրջանակներում, հետևաբար, ելքերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկությունը համարվում է գաղտնի, ուստի, չեն կարող հայտնել։

Մարտակերտ քաղաքի շրջանում և Աղդամի ռազմական հենադաշտում հակառակորդի հարվածային ուժերի ջախջախումը, Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ-ի կողմից նպաստավոր բնագծերի զբաղեցումը տիրապետող բարձունքների վրա Ստեփանակերտի ու Մարտակերտի օպերատիվ ուղղություններում կանխարգելել են հակառակորդի ակտիվ գործողությունները՝ միաժամանակ անվտանգ դարձնելով Արցախի  Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագիծը: Հակառակորդի հարձակման միակ հնարավորությունը օդուժն էր, սակայն Արցախի  Հանրապետության հակաօդային պաշտպանության արդյունավետության բարձրացումը, ՀՕՊ միջոցների կատարելագործումը և հակաօդայինների մասնագիտական վարպետության բարձրացումը կաշկանդել են հակառակորդի գործողությունները նաև օդում:

Ստեղծված պայմաններում հակառակորդի նոր ակտիվացումն սպասելի էր հարավարևելյան և հարավային ճակատագծում, քանի դեռ մարտունակ էին Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի և Զանգելանի ռազմական խմբավորումները: Փոխվրեժի նպատակով ադրբեջանական հրամանատարությունը հարվածի հիմնական ծանրությունը փոխադրել է հենց հիշյալ օպերատիվ ուղղությունը:

Դա դժվար չէր կռահել, քանի որ Մարտունու ուղղությունը, Աղդամի ռազմահենադաշտի կորստից ու այնտեղ գտնվող մարտունակ խմբավորման պարտությունից հետո այլևս չէր կարող գայթակղել հակառակորդին կամ հաջողության հույս ներշնչել:  ԻՊՈՒ մեծ ուժերի ու միջոցների առկայությունը Աղդամի և Մարտակերտի ուղղություններում հակառակորդին զրկում էր հակահարձակման անցնելու հնարավորությունից, իսկ Օմարի և Լաչինի ուղղություններում հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցվել են: Հադրութի ՊՇ ուղղությամբ հակառակորդի ակտիվացումը պայմանավորված էր նաև այստեղ ադրբեջանական մեծ ուժերի առկայությամբ և հետագա կենտրոնացմամբ, ինչպես նաև հայկական ուժերի պաշտպանության ճակատագծի ձգվածությամբ, ինչը մի որևէ հատվածում ճեղքում կատարելու հույս էր տալիս թշնամուն:

Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ հրամանատարությունն իր հերթին շահագրգռված էր Հադրութի ՊՇ-ում պաշտպանական համառ մարտերով հյուծելու հակառակորդի հարվածային խմբավորումներին, անցնելու վճռական հակահարձակման  և լուծելու հանրապետության հարավարևելյան ու հարավային սահմանների, ինչպես նաև Լաչինի մարդասիրական միջանցքի անվտանգության խնդիրը, որը ծառացած էր դեռևս 1992թ. աշնանային ռազմարշավից ի վեր: Ինչպես և սպասվում էր, Աղդամի խմբավորման պարտությունից հետո, հակառակորդը վիթխարի կենդանի ուժ և միջոցներ է կուտակել Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջաններում, դրանով իսկ հարվածի գլխավոր ուղղությունը տեղափոխելով Արցախի  Հանրապետության հարավարևելյան ու արևելյան շրջանները:

Խախտելով կրակի դադարեցման վերաբերյալ երկկողմանի համաձայնության պայմանները՝ հակառակորդը ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով շարունակել է հայկական պաշտպանական դիրքերի հրթիռահրետակոծությունները: Հակառակորդն անընդհատ լարված է պահել իրադրությունը հակամարտության գոտում՝ չդադարող հրթիռահրետակոծություններով ու հարձակումներով ստիպելով Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումներին դիմել պատասխան գործողությունների, ընդհուպ մինչև թշնամու կրակակետերի վնասազերծումը: Հետ մղելով թշնամու ուժեղ ճնշումը՝ ԻՊՈՒ ստորաբաժանումները հակահարձակման են անցել հարավային ռազմաճակատի ամբողջ գծի երկայնքով՝նպատակ ունենալով ազատագրել Հադրութի շրջանի լեռնային մասը:

Օգոստոսի 15-ին սկսվել է Արցախի  Հանրապետության ԻՊՈՒ ստորաբաժանումների ընդհանուր հակահարձակումը Հադրութի շրջանի հարավում: Մարտական գործողությունները շարունակվել են նաև Հադրութի ՊՇ մյուս և Լաչինի մարդասիրական ճանապարհի ուղղություններում:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Ո՞րն է հեշտ․ 10 մլն VS հողեր հայրենիքից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, հայտնում է, որ 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն աշխատանքային կարգով միմյանց են փոխանցել Կանոնակարգի նախագծերը և անցկացրել են մի շարք քննարկումներ: Նախատեսվում է առաջիկայում ավարտել համաձայնեցման գործընթացը:

Այսի՞նքն, դուք դեռ նոր ինչ-որ Կանոնակարգերի համաձայնեցումներ եք անում, որը դեռ առաջիկայում պետք է ավարտեք, բայց արդեն հեկտարներով հո՞ղ եք տվել Ադրբեջանին։

Արա՛, իսկի, բանկից մի 10 մլն դրամ չես կարող վերցնել, մինչև սաղ փաստաթղթերդ կազմած, բերած ու հաստատած չլինի, էլ չեմ ասում, որ տունդ էլ գրավ պիտի դնես, մինչ այդ գնահատող կազմակերպությունը լիկվիդային թիվ պետք ա տա, կինդ էլ պիտի համաձայնություն տա, հետո տանես, կալանքի առնեն, հետո նոր էդ 10 մլն դրամը նստացնեն հաշվիդ։

Էս կառավարությունը, որ սաղ օր պետությունից ա խոսում, ժողովրդավարությունից ա խոսում, ինքնիշխանությունից․

Ինքնիշխանությունը ո՞րն ա, որ Ալիևը ոնց ասի, անում եք, որ զապիսը չհրապարակի՞

Ժողովրդավարությունը ո՞րն ա, որ ժողովուրդը դեմ ա, բայց իր հողը, տունը, գյուղը, հանձնում եք թշնամուն, իսկի «լայաղ» չեք անում ձեր «ուսապարկերով» ֆորմալ քվեարկությու՞ն էլ անել, մի թուղթ ստորագրել, հաստատել, ասեք էս ա, սկի էդ չեք անում:

Ձեր իմացած պետությունը ո՞րն ա, էն որ եկեղեցին ինչքան թույլ, պետությունը այդքան ուժե՞ղ, թե՞ որ Ալիևի ու Էրդողանի հանձնարարականներն առանց մեկի հետ քննարկելու իրականացնում եք, էդ կոչում եք ուժեղ պետություն»։

Աղբյուրը` «Կարճ ասած»

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՈՒՂԻՂ 300 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵՂՐԻՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է 11000 ԹՅՈՒՐՔ ԶԻՆՎՈՐ
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1724 թ. հունիսին–հուլիսի սկզբին, Մեղրիում հայոց զինուժը ջախջախել է թյուրքական մեծաթիվ՝ 18-հազարանոց մի բանակ։ Այն բաղկացած էր Օրդուբադի 12000-անոց և դրան Թավրիզի և Ղարադաղի կողմերից միացած 6-հազարանոց թյուրքական դաշնակից զորախմբերից։ Թշնամու զորքից կոտորվել է 11000 հոգի։
Այս օրերին ոչ ոք, կարծես, չի հիշում այս հաղթանակը (եթե սխալվում եմ, խնդրում եմ, ուղղեք)։ Իմ պատմագիտական հետազոտություններում մանրամասնորեն քննել ու բացահայտել եմ այս նշանակալից պատմական իրադարձության ժամանակագրությունն ու կարևոր հանգամանաքները։ Այստեղ ընդամենը մի քանի տողով համառոտագրեմ եղելությունը՝ հուսալով, որ առնվազն գոնե Սյունիքում և, իհարկե, Մեղրիում կհիշեն ու կտոնեն հայոց փառահեղ այս հաղթանակի 300-ամյակը։
Հարձակումը Մեղրիի վրա եղել է բավականին անսպասելի։ Հնգօրյա կռիվներից հետո թյուրքական զորքը կարողացել է գրավել Մեղրու Փոքր թաղը։ Մեղրու բնակչությունը կենտրոնացել է Մեծ և Միջին թաղերում, որոնց պաշտպանությունն իրականացնելն ավելի հեշտ էր, քանի որ Փոքր թաղը գետի մյուս ափին էր։ Մեղրեցիք սուրհանդակների միջոցով շտապ օգնություն են հայցել մոտակա գավառներում տեղակայված հայոց զորքերից։
Չավնդուր գավառում (այսօրվա Կապանի շրջակայքում) 2 օրում գումարվել է 2000-անոց հայկական մի ընտիր համահավաք զորագունդ՝ վիրահայ զորավար, Դավիթ-բեկի հավատարիմ զինակից Բայանդուր իշխանի գլխավորությամբ։ Նրա զորքի մեջ էր նաև անվանի զորապետ Ստեփանոս Շահումյանը։ Այդ օգնական հեծյալ զորախումբը, գիշերային սրընթաց ռազմերթ կատարելով, ծածկաբար հասել ու մտել է Մեղրի պաշարման յոթերորդ օրվա սկզբին։
Հայոց օգնական զորքի ժամանումից ժամեր առաջ՝ նույն գիշերով Մեղրու կայազորն ինքն է դիմել խիստ հանդուգն մի քայլի։ Այն կանխարգելիչ հարված է հասցրել գետի մյուս ափին ճամբար դրած թշնամուն՝ պատճառելով նրան լուրջ կորուստներ և փախուստի մատնելով մի ամբողջ 2000-անոց զորագունդ։ Այդպիսով զգալիորեն պակասեցվել է Մեղրին պաշարող բանակի քանակը, ինչպես նաև, անշուշտ, վնասվել է նրա մարտական ոգին։ Սակավաթվության պատճառով, սակայն, Մեղրիի զինուժը չի կարողացել ինքնուրույնաբար զարգացնել այդ գիշերային հաջողությունը և վերադարձել է քաղաք։
Առավոտյան Բայանդուր «սպարապետը», իր չավնդուրցի և կենավուզցի մարտիկներից բաղկացած 2000-անոց զորքին կցել է վեց օր շարունակ քաղաքը պաշտպանած Մեղրիի կայազորը, ապա այդ նոր համահավաք զորագունդը բաժանել է երեք 860-հոգանոց գումարտակի։ Այսինքն, Բայանդուրի հրամանատարության տակ էին, ընդհանուր առմամբ, 2580 մարտիկ, որոնցից 580-ը Մեղրիի կայազորի մարտիկներն էին։ Եթե այս 580-ին գումարենք նաև այն որոշակի կորուստները, որ Մեղրիի կայազորն անխուսափելիորեն տված պետք է լիներ նախընթաց թեժ մարտերում, ապա պաշարման նախօրյակին նրա թվակազմում եղած պետք է լիներ նվազագույնը 600-700 մարտիկ։
Գլխավոր ճակատամարտը տեղի է ունեցել Մեղրիի պաշարման յոթերորդ օրը։ Հայկական զորքը, Բայանդուրի գլխավորությամբ, անմիջապես անցել է հարձակման իրեն թվապես վեց անգամ գերազանցող թշնամու դեմ (այդ պահին թշնամու զորքը պետք է կազմեր արդեն 15-16 հազար մարդ)։ Թշնամին ջախջախվել է՝ տալով, ինչպես վերը նշվեց, 11000 սպանված։ Հայերն ահռելի ռազմավար են առգրավել՝ զենք, զինամթերք, զինվորական հանդերձանք, ձիեր և գրաստներ. «...եւ առին զամենայն զկահ զկարասի բանակի նոցա, զզէն զսուր եւ զամենայն գործիս պատերազմին»։
Այս մեծ հաղթանակի ձեռքբերման գործում պետք է առանձնացնել հատկապես Մեղրիի գումարտակի հրամանատարների ու մարտիկների արհեստավարժությունը և մարտական բարձր պատրաստվածությունը, որը հաստատվում է ինչպես թշնամու երեսնապատիկ գերակշիռ ուժերի դեմ 6-օրյա հաջող դիմադրությամբ, այնպես էլ գլխավոր ճակատամարտի նախօրեին փոքրաթիվ ուժերով գիշերային նշված կանխարգելիչ հարվածն իրականացնելու կարողությամբ։
Հետևաբար, հաջորդ օրը հայկական միացյալ զորքի տարած մեծ հաղթանակը մեծապես պայմանավորված էր Մեղրիի գումարտակի գիշերային արշավի հաջողությամբ։ Գլխիվայր շրջելով հարձակվող-պաշտպանվող հարաբերությունը, մեղրեցիներն ամբողջությամբ տիրել էին նախաձեռնությանը։ Հենց այդ հանգամանքն էլ հմտորեն օգտագործեց Բայանդուր իշխանը՝ Մեղրի հասնելուն պես հարձակման անցնելով և այդպիսով թույլ չտալով թվական գերազանցություն ունեցող թշնամուն ուշքի գալ ու վերադասավորել իր խախտված մարտակարգը։ Բայանդուր իշխանի շտապ ձեռնարկած հարձակումն ուներ նաև կանխարգելիչ բնույթ, քանի որ, հայկական հրամանատարության տեղեկությունների համաձայն, Արաքսի հարավային ափից մահմեդական մեծաթիվ մի զորք պատրաստվում էր գալ ու միանալ Մեղրին պաշարած ուժերին։
Բնականաբար, հայոց զորքում մարտական ոգու վերելքին, բացի մեղրեցիների գիշերային հաջող մարտարշավից, մեծապես նպաստել էր նաև Չավնդուրից Մեղրիին օգնության եկած կենավուզյան-չավնդուրյան 2000-անոց ընտիր միացյալ զորագնդի ժամանումը։
Բացի տեղի գումարտակի բացառիկ հմտություններից, եղել են ևս մի քանի կարևոր գործոն, որոնք նպաստել են Մեղրիի հաջող պաշտպանությանը։
Նախ, քաղաքի ղեկավարությունն ու զինվորական հրամանատարությունը նախապես խելամտորեն հոգ էր տարել նաև Մեղրին պաշտպանող հին բերդը վերակառուցելու մասին՝ հատուկ հարմարացնելով այն հրազենի արդյունավետ կիրառման համար։
Երկրորդ, Մեղրիի գումարտակը հագեցած էր նորագույն հրազենով. յուրաքանչյուր մարտիկ, ըստ ամենայնի, բացի սրից զինված է եղել նաև կայծքարի հրացանով՝ «կալան զանցս գետոյն զինուք եւ թուփանկովք (=հրացաններով)»։
Երրորդ, թշնամու բազմապատիկ գերակշիռ ուժերի դեմ արդյունավետ պաշտպանությունը հնարավոր էր միայն մեղրեցի մարտիկների՝ հրազենին և դրա կիրառման նորագույն մարտավարությանը լավ տիրապետելու, մասնավորապես արդյունավետորեն համատեղ համազարկեր տալու շնորհիվ։ Իսկ միասնաբար համազարկեր տալը մարտիկներից պահանջում էր նախնական լուրջ վարժվածություն ու խստագույն կարգապահություն։ Այս մարտավարությունը, ըստ ամենայնի, Սյունիք էին ներմուծել ու տարածել Դավիթ-բեկի հետ Վրաստանից ժամանած փորձառու և հմուտ հայ զորականները։
1727 թ. Մեղրիում տոնվեց ևս մեկ մեծ հաղթանակ, երբ օսմանյան 22,000-անոց կանոնավոր զորքը, կրելով ծանր կորուստներ, դուրս շպրտվեց քաղաքից ու հարակից շրջաններից։
ՓԱ՛ՌՔ, ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ՔԱՋԵՐԻՆ։
Հ.գ. Առավել մանրամասն 1724 թ. Մեղրիի ճակատամարտի և հարակից դեպքերի մասին կարելի է կարդալ հետևյալ մենագրությանս մեջ՝ «Արևելահայության ժողովրդագրությունը XVII–XVIII դարերում և հայոց զորքի թվակազմը 1720-ական թվականներին» գիրքը (Եր.: «ՆՏ Հոլդինգ», 2022, էջ 520-534)։

Աղբյուրը` Արմեն Այվազյան

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի  պետական ավարտական  առարկաների վերաքննությունների օրերը: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Հուլիսի 3-ին՝

9-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

12-րդ դասարան՝  «Հայոց լեզու և հայ գրականություն»

Հուլիսի 4-ին՝

9-րդ դասարան՝   «Հայոց լեզու»

12-րդ դասարան՝   «Մաթեմատիկա»

Հուլիսի 8-ին՝

9-րդ դասարան՝    «Բնագիտություն»

12-րդ դասարան՝     «Հայոց պատմություն»

Յուրաքանչյուր առարկայի վերաքննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը ժամը 10։00-ին  www.atc.am կայքէջում կտեղադրի քննական թեստը։

Դպրոցը պետք է կայքէջից տպագրի թեստը և տրամադրի վերաքննություն հանձնողին։

Թեստերը ստուգելու են տվյալ ուսումնական հաստատության առարկայական մասնագետները։

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, խոսելով Սուրեն Պետրոսյանի ու իր տարաձայնությունների մասին՝ ասաց. «Ես ոչ ընդհարումների մեջ եմ եղել, ոչ մի ժամանակ ջերմ եմ եղել, հիմա ինչ-որ… Սովորական հարաբերություններ են եղել: Եկել էր իմ հայրենիք Տավուշ, ես տավուշցիներին ասել եմ՝ էն մարդիկ, ովքեր եկել են իրենց լուման ներդնելու, անգամ գոնե ֆիզիկապես ձեր կողքը կանգնելու, պետք է գրկաբաց ընդունեք:

Դա ասել եմ ոսկեպարցի իմ ընկերներին, Կիրանցի իմ ընկերներին, ասել եմ՝ նաեւ Սուրեն Պետրոսյանի հետ կապված: Դրանից հետո Բագրատ սրբազանը ինքը պատեհ է գտել, որ Սուրեն Պետրոսյանը ընդգրկվի շարժման մեջ, ասել եմ՝ եթե գտնում եք, որ նա օգուտ կբերի՝ խնդիր չկա, իմ օրակարգը միշտ հաշտության օրակարգն է: Գրկաբաց ընդունել ենք: Բայց երբ դրանից հետո ասում է մեծ աշխատանքներ եմ արել… եթե ինքը մտածում է, որ Տավուշում շատ մեծ աշխատանքներ է կատարել՝ թող էդպես մտածի, եթե համարում է»:

Դիտարկմանը, որ ինքն ասում է՝ շարժումը ինքն է սկսել, Կիրանցում նախ ինքն է փողոց փակել, հետո դուք եկել եք՝ Դանիելյանը պատասխանեց. «Կան տեսանյութեր, 2020-ից հետո, 44-օրյայից հետո, երբ եկել ենք սահմանից ես եւ իմ ընկերները, պայքար ենք տարել հողերը չհանձնելու, մարզպետն է հանդիպել, պայքարը տարիներ առաջ է սկսել, եթե ինքը ինչ-որ մի պահի հայտնվել է ու համարում է, որ ինքն է պայքարը սկսել, խնդիր չկա, էլի թող համարի: Բայց ո՞ւր է քո պայքարը, քո պայքարը սկսեց եւ ավարտվեց Ոսկեպարո՞վ, հա՞: Օրինակ, իմ պայքարը մինչեւ հաղթական ավարտ հասնելն է»: Գառնիկ Դանիելյանը հորդորեց Սուրեն Պետրոսյանին «վախենալու կառույցից» չվախենալ, նրա խոսքով՝ պետք է վախենալ միայն մի բանից՝ հայրենիքը կորցնելուց:

Հարցին՝ ինքը գտնում է, որ փորձել եք ամեն կերպ մեկուսացնել իրեն պայքարից, փորձել եք «գծերից դո՞ւրս» թողնել՝ նա պատասխանեց. «Ինչո՞վ: Ինքը գծի մեջ է եղել, ես գծից ուզեցել եմ իրեն բա՞ն անեմ: Եթե համարում է, որ գծի մեջ է եղել,թող գծի մեջ գնար: Էդ մարդը եկել է Նիկոլի օրակարգն է ասել՝ նախկիններ, է մեկ,մյուս, ամեն անգամ ասել եմ՝ չասեմ, չխոսամ, ձեն չհանեմ: Տարբեր մարդկանց մոտ տարբեր խոսակցություններ, նույն նիկոլական բանը: Քո խոսույթը պիտի տարբերվի Նիկոլից»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կրտսեր որդին ընդունվել է եվրոպական հայտնի բուհերից մեկը, ինչի վերաբերյալ նրա տիկինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Այսօր` հուլիսի 1-ին` իր հայրիկի ծննդյան տարեդարձին, լավագույն նվեր է մատուցել մեր որդի Մուշեղը`ընդունվելով աշխարհի Top 50 լավագույն համալսարաններից 15-երորդի, իսկ Եվրոպայում ` I-ինի իրավագիտության ֆակուլտետը:

Շնորհավոր Մուշեղ ջան և Բարի տարեդարձ Սեյրան Մուշեղիչ»,-գրել է Ռուզանան Խաչատրյանը։

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն:  ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և  հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշել է Վարդապետյանը։

Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ է համարել ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակել է Վարդապետյանը։

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թուրքիայում սկսվել է սիրիացիների դեմ պայքարը։ Թուրքիան, վախենալով, որ սիրիացիները, ովքեր փախել էին Թուրքիա, կարող են իրենց աճով կարճ ժամանակահատվածում փոխել թուրքական բնակավայրերի ժողովրդագրական պատկերը, սկսել են այրել սիրիացիների տները, խանութները և ընդհանրապես ջարդ ու փշուր անել բոլոր տեսակի սեփականության միջոցները․․․

Այս կերպ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի սիրիացիները վերջնականապես հեռանան Թուրքիայից»։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում