ArmNews
Հունվարի 26, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Տակավին 1992թ. «Արցախ» թերթի թղթակցի հարցերին պատասխանելով՝ Ինքնապաշտպանության կոմիտեի (ԻՊԿ) նախագահ Սերժ Սարգսյանն ասել է.

«Վիճակը ռազմաճակատում ծանր է, բայց հուսահատվելու հիմք չկա: Ինչ վերաբերում է թշնամուն կանգնեցնելուն, ապա թշնամին արդեն կանգնեցված է: Մեր հողերի ազատագրությանը կհասնենք միայն այդ բանից հետո, երբ բոլորը պարզ հասկանան, որ պատերազմը բոլորի համար է, որ միայն ուրիշների տղաները չեն կռվելու ընդհանուր հայրենիքի համար: Մինչև վերջերս Ղարաբաղի պաշտպանությունը մարդկանց մի խմբի գործ էր միայն: Բայց ռազմական դրություն մտցնելուց հետո, իրավիճակը փոխվել է, և մոտ ժամանակներս մենք կունենանք հաջողություններ»:

Արցախի Հանրապետությունում կանոնավոր բանակի ստեղծման գործում, ինչպես տեսանք, մեծ է եղել Սերժ Սարգսյանի և նրա զինակիցների ավանդը: 1992թ. ամառային ռազմարշավի ժամանակավոր անհաջողություններից համապատասխան հետևություններ կատարելով՝ Ս. Սարգսյանի ղեկավարությամբ կամ ակտիվ մասնակցությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ են ձեռնարկվել պետական իշխանության ու կառավարման մարմինների, ինչպես նաև ինքնապաշտպանության համակարգի և հրամանատարության կենտրոնացման, ուժերի ու միջոցների համախմբման ուղղությամբ, ինչը տվել է իր դրական արդյունքները:

ԻՊԿ նախագահ Ս. Սարգսյանի հմուտ ղեկավարությամբ ԻՊՈՒ նոր կազմակերպական-հաստիքային կառուցվածքի անցնելուց, այսինքն` բանակային ենթակառույցների, պաշտպանական շրջանների ձևավորման աշխատանքներ ձեռնարկելուց հետո, հնարավորություն է ստեղծվել դիմագրավելու հակառակորդի աշնանային լայնածավալ հարձակումներին, համառ պաշտպանական մարտերում հյուծելու նրա ուժերը և դրանով նախադրյալներ ստեղծելու բռնազավթված բնակավայրերի ազատագրման, ԼՂՀ տարածքային ամբողջականության վերականգնման համար:

Այդ մասին, փաստորեն ԻՊԿ նախագահի ժամանակին տված հավաստիացումները հիմնավոր էին ու կյանքի կոչվեցին: Դրանք հնչել էին «Արցախ» թերթի թղթակցի «Ինչպե՞ս է ընթանում զորակոչը: Վերջապես կանոնավոր բանակ կունենա՞նք, և ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան.

«Կանոնավոր բանակ ունենալու ենք և ունենալու ենք շուտով: Կռվելով՝ միաժամանակ ստեղծում ենք կանոնավոր բանակ: Այսօրվա դրությամբ ունենք հավատարմության երդում տված կանոնավոր գումարտակներ, ստորաբաժանումներ: Արդեն այդ բանակի հոգսերը հոգացող կա: Հենց իրենք՝ զինվորները, զգում են, որ վերջին ժամանակներում Ձեր ասած սնունդը, ծխախոտը կան: Զորակոչը դեռևս բավարար հիմքերի վրա չէ՝ մանավանդ Ստեփանակերտում և Մարտակերտի շրջանում: Բայց Հադրութում և Մարտունիում զգալի գործ կատարվել է:

Մոտ ժամանակներս բոլոր զորատեսակները կմտնեն ռազմական կառուցվածքի մեջ: Նպատակահարմար եմ գտնում ավելացնելու, որ կռվողների ընտանիքների սոցիալական ապահովվածությունը զգալիորեն կլավանա: Զինվորների ընտանիքներին հատկացվում է սննդամթերք, որպեսզի զինվորը համոզված լինի, որ իր կինը, երեխաները սոված չեն: Հարկային տարբերություն կլինի զինվորի և մյուս ընտանիքների, կռվող և չկռվող ընտանիքների միջև: Բազմազան միջոցներ են նախատեսվում, և մոտ օրերս կիրականացվեն:

Մի խոսքով՝ ես համոզված եմ, որ շուտով իրադրությունը հանրապետությունում կփոխվի: Կփոխվի դեպի լավը»:

Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից

Ներքին Հանդը գերեզման չունի, քառասունքի համար մարդիկ Կապան են գնացել.

Տեսանյութ

 

Արյունով, քրտինքով կառուցված պետությունը փշրել, ոչնչացրել են այս մարդիկ։ Չկա պետություն, որպես այդպիսին, փշրանքների վրա ենք մենք։

Պետության ցուցիչը Ներքին Հանդն է, Շուռնուխն է, գնացեք տեսեք, թե որտեղ է թշնամու դրոշը խփած։ Պետության ցուցիչը Տավուշն է, որ մի միլիմետր հող հետ չվերադարձրեցին։

Բագրատ Սրբազան

Այս ամբողջ ժամանակաշրջանում, երբ մենք աղաղակում էինք, նշում էինք, որ այս հակաօրինական, հակասահմանադրական, հակամարդկային, հակաազգային, հակաբարոյական, միջազգային սկզբունքների խախտումով սահմանազատումը միտված է մեր երկիրը ստորացնելուն ու նվաստացնելուն, հիմա բացահայտվում է։ Այդ մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքի ժամանակ ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․  

«Եվ այս խնդիրը սկսվել է Սյունիքից, Շուռնուխից։
Այն ինչ ասում են, սուտ է։ Սա հայրենահանձնման ու պատերազմի գործընթաց է, որովհետև ամեն քայլը հարկադրանք է ու պարտադրանք»,- նշել է Սրբազանը։ 

Պետության ցուցիչը Ներքին Հանդն ու Շուռնուխն է, գնացե'ք, տեսե'ք` որտեղ է թշնամու դրոշը. Սրբազան.

Տեսանյութ

 

Սյունիքում համոզվեցինք, որ այն պատկերներն ու տրամադրությունները, որոնք փորձում էին փոխանցել մեզ, այդպես չէ։

Միևնույն ժամանակ մեր այցը միտված էր քանդելու ստերի կապանքները և ցույց տալու, թե մարդիկ իրականում ինչ են մտածում ու ինչպես են ապրում։

Սյունիքում մարդիկ, հակառակ բոլոր բռնաճնշումների, ոչ միայն փողոցներում էին հավաքված, այլև թե՛ տներից, թե՛ աշխատելիս շատ ջերմորեն արձագանքում էին։

Մարդիկ հասկանում են թե ինչ է կատարվում, թե ինչպես են այս ամբողջ ընթացքում ստի մեջ ապրել։

Բագրատ Սրբազան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևան քաղաքի մի շարք փողոցներում:

Հուլիսի 4-ից Պուշկին փողոցի՝ Մաշտոցի պողոտայի խաչմերուկից դեպի Տերյան փողոց ուղղությամբ երթևեկելի մասի ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Հուլիսի 5-ից կարգելվի հետադարձը Հր. Քոչար – Գյուլբենկյան, Հր. Քոչար – Վաղարշյան, Հր. Քոչար – Փափազյան փողոցների խաչմերուկներում՝ Քոչարի փողոցի երկու կողմերում՝ երկու ուղղությամբ, Վաղարշյան – Խաչատրյան փողոցների և Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոց խաչմերուկներում՝ Վաղարշյան փողոցում:

Ինչպես նաև Կոմիտասի պողոտայից դեպի Վաղարշյան փողոց ուղղությամբ տեղադրված լուսացույցի աջ լրացուցիչ սեկցիան կդառնա կարգավորվող:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:

Անկարան հրաժարվել է հուլիսի 2-ին նախատեսված Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով news.am-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի:

Հունգարիան խորհրդանշական արարողությամբ ստանձնեց ԵՄ Խորհրդի նախագահության էստաֆետը Բելգիայի կողմից։

Բրյուսելում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա բելգիացի գործընկեր Ալեքսանդր Դե Կրուի մասնակցությամբ տեղի է ունեցել լիազորությունների հանձնման և ընդունման պաշտոնական արարողությունը։

«Այսօր Հունգարիան ստանձնեց Եվրամիության Խորհրդի նախագահությունը Բելգիայից։ Վարչապետ Ալեքսանդր Դե Կրուի հետ անցկացրինք իշխանության փոխանցման շատ ուրախ արարողություն։Բոլորն ուրախ են, որ կրկին եկել է Եվրոպան մեծ դարձնելու մեր հերթը»,– գրել է Վիկտոր Օրբանը X-ի միկրոբլոգում։

ՀՀ պաշտպանության նախարարությունն անհեթեթություն է որակում մի շարք հրապարակումներում տեղ գտած հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանն արգելել է Հայաստանի ռազմական տեխնիկայի տեղաշարժը Երասխ–Տիգրանաշեն ճանապարհով։

«Անհեթեթություններին ՊՆ-ն չի արձագանքում»,-Sputnik Արմենիային ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ին Ադրբեջանն արգելել է Երասխով դեպի Վայոց Ձոր տեղաշարժեր իրականացնել:

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում