ArmNews
Հունվարի 25, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Այսօր՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Ավշար գյուղի վարչական տարածքում բախվել են բեռնատար գնացքն ու «ՎԱԶ 2106» մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 06-ը շպրտվել է երկաթգծի վրայից։

Տեղում պարզվել է, որ 06-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 62-ամյա Խաչատուր Պողոսյանը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, բեռնատար գնացքն էլ չսպասելով պարեկների ժամանմանը՝ շարժվել է։

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:

Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

Ասում են, թե մի մռայլադեմ ասպետ, ով վերադարձել էր խաչակրաց արշավանքից իր հայրենի գերմանական գյուղը, ծնկի է գալիս իրենց գյուղի լճակի մոտ, նայում պարզկա ու կապուտակ լճակի մեջ արտացոլվող իր դիմագծերին ու ասում.

– Ո՞վ է այս մռայլ մարդը, որ լճակի միջից նայում է ինձ:

Տե՛ր Աստված, հոգիս խաղաղ չէ: Հասա իմ նպատակին, տեսա սուրբ քաղաքը, հաղթեցի թշնամուն և վերադարձա, սակայն կարծես ինքս ինձ չեմ գտնում ու չեմ հասկանում, թե ինչու եմ այսքան տկարանում:

Արագ շրջվում է և տեսնում, որ երկու ասպետ սրերով միմյանց դեմ մարտնչում են: Նրանցից մեկը սայթաքում և ընկնում է, գլխից դուրս է թռչում սաղավարտը, և մռայլադեմ ասպետը քար կտրած տեսնում է, որ ընկած մարդն ինքն է:

Պատյանից հանում է սուրը և դեմ հանդիման կանգնում մյուս ասպետի առջև` պաշտպանելու ընկածին: Իր դիմաց կանգնած զորականը դանդաղ հանում է սաղավարտը, և մռայլադեմ ասպետը մատնվում է շփոթմունքի, քանի որ կրկին տեսնում է, որ ինքն է…

Նրան է մոտենում մի վանական ու ասում.

– Ինչո՞ւ ես սուրդ հանել այս ամայի դաշտում ու միայնակ մարտի սպասում: Չե՞ս տեսնում, որ հոգիդ ու մարմինդ միմյանց դեմ են մարտնչում, թշնամաբար ես նայում նրանց:

Հաշտվիր և՛ հոգուդ, և՛մարմնիդ հետ, շնորհակալ եղի՛ր նրանցից ու քո ջերմագին սերը հաղորդիր նրանց` ներողություն խնդրելով նրանց տառապանք ու ցավ պատճառելու համար:

Դու չպետք է մարմնիդ ու հոգուդ դեմ պայքարես, այլ մեղքի դեմ:

Երբ մարդ կորցնում է ներքին խաղաղությունը, հիվանդանում է, իսկ աստվածային սերն անգին դեղ է, որ բժշկում է…

Հովհաննես Մանուկյան

surbzoravor.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհաքաղաքական զարգացումները, մասնավորապես ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի իշխող վարչակարգերի հավանական փոփոխությունը, դրան զուգահեռ Ուկրաինայի հնարավոր ֆիասկոն եւ ռուսական դիրքերի վերականգնումը երբեմնի ռուսաֆոբ Նիկոլ Փաշինյանին կրկին մղել են դեպի Վլադիմիր Պուտինի գիրկը։

Փաշինյանը թերեւս հաշվարկել է, որ ՌԴ-ն ուկրաինական ճակատում հաղթելուց հետո «վերադառնալու» է տարածաշրջան եւ կարգավորելու է այստեղի խնդիրները: Եվ քանի որ իրեն պաշտպանող գերտերությունների առաջնորդները հրաժեշտ են տալիս իշխանությանը, ուստի ճիշտ ժամանակն է Արեւմուտքից թեքվելու դեպի Ռուսաստան։

Դա էր պատճառը, որ նախօրեին Փաշինյանը մատ արեց շատերին` հայտարարելով, որ ԵՄ-ին անդամության հարցը հանրաքվեի չի դրվելու: Եվ նույն օրն էլ շտապեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ում մի քանի ամիս է մնացել պաշտոնավարելու, գործուղել ՌԴ Բելգորոդ քաղաք, որտեղ բնակելի շենքերից մեկն ավերվել էր ուկրաինական զինված ուժերի հրթիռային հարվածի հետեւանքով:

Չնայած աղետը տեղի է ունեցել մայիսի 12-ին։ ՔՊ մեր աղբյուրները չարախնդում են, որ առաջիկայում հայ ժողովուրդն ականատես է լինելու տարբեր կալիբրի հայ իշխանավորների կողմից «ռսի սապոգը լիզելու» նոր դրվագների»:

Անվտանգության ոլորտում արդեն դիվերսիֆիկացիա ունենք, բայց տնտեսության մեջ անելիքները շատ են. ԱԽՔ

Տեսանյութ

 

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցեն հետևյալ զույգերը`

Իսպանիա-Գերմանիա (հուլիսի 5, ժամը` 20:00)

Պորտուգալիա-Ֆրանսիա (հուլիսի 5, ժամը` 23:00)

Անգլիա-Շվեյցարիա (հուլիսի 6, ժամը 20:00)

Նիդերլանդներ-Թուրքիա (հուլիսի 6, ժամը `23:00)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 9-ին ու 10-ին, իսկ եզրափակիչը` հուլիսի 14-ին:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում՝ Տաթև վանքի բակում Բագրատ սրբազանին հունից հանող աղջիկը, պարզվում է, Արցախի նախկին զինդատախազ Հովհաննես Լալայանի դուստրն է՝ Հասմիկ Լալայանը։

Հայրը ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի ժամանակ եղել է զինդատախազ, այժմ էլ Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունեն: Թերևս սրանով  էր պայմանավորված, որ նա սրբազանին հարց ուղղելիս վկայակոչեց Բաբայանին, թե չլսեցին նրան, և եղավ այն, ինչ եղավ։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հասմիկը նախկինում ՔՊ-ական է եղել, ներկայում էլ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կուսակիցն է, բնակվում է  Ավան-Առինջում: Նրան ճանաչողներն ասում են, որ բավականին ինտրիգային անձնավորություն է, երբեմն հայտնվում է աղմկոտ պատմությունների կիզակետում։ Ոստիկանության Ավանի բաժնում նրան բոլորը գիտեն, պարբերաբար առնչվում է նրանց հետ, անհաշտ է անգամ ընտանեկան, ընկերական, հարևանների հետ հարաբերություններում։

Հիշեցնենք, որ Տաթևում մոտենալով  սրբազանին՝ նա պնդում էր, որ պատասխանի իր հարցերին, և պարբերաբար նյարդային ընդհատում ու հակադրվում էր զրուցակցին, միևնույն ժամանակ վստահեցնելով, որ ինքը սադրիչ չէ, ոչ էլ իշխանությունների կողմից է ուղարկված, ընդամենը ուխտավոր է և հարցեր ունի սրբազանին»:


Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 4-ից տեղումները 3 օրով կդադարեն:

«Վաղվանից 3 օր տաքանում ենք, չորանում ենք, որ հուլիսի 7-ից դիմավորենք սևծովյան հաջորդ տեղումնաբեր ակտիվ ցիկլոնին»,-գրել է նա:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ հարցը տեւական ժամանակ չուներ պատասխան: Դեռեւս 2022 թվականին վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդում ամիսներ առաջ բուռն քննարկում էր ծավալվել այս հարցի շուրջ. խորհրդի անդամներից ոմանք թեեւ բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների նզովքին, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիեւի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ: 

Եվ զգուշորեն ըմբոստացել էին, թե գործող մարմինը` խորհուրդը, չունի մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Եվ քանի որ նոր սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել դրան, ուստի նոր մարմին պետք է ձեւավորվի։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Փաշինյանի որոշմամբ ձեւավորված բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Օրերս կառավարության ղեկավարը Բաքվից հնչող հերթական հայտարարություններին ընդառաջ հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Մենք պարզեցինք, որ Ալիեւի պահանջի կատարումը Փաշինյանը թուղթ ու թամասով է ամրագրել` նա փոփոխություն է կատարել 2022-ի վերոնշյալ որոշման մեջ՝ ամրագրելով, որ մինչեւ 2026 թվականը պետք է ներկայացվի նախագիծը, ավելին՝ գործող խորհրդին էլ լիազորել է գրել նոր սահմանադրություն: Նախկին որոշման մեջ «սահմանադրական փոփոխություններ» բառերը փոխել են «նոր սահմանադրություն» բառակապակցությամբ։ Այս փոփոխությունը կատարվել է մայիսի 25-ին, տեղեկացանք, սակայն, որ հանձնաժողովականներն ու խորհրդի անդամները միայն օրերս են տեղեկացել դրա մասին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է՝  հենց գործող հանձնաժողովի ու խորհրդի ուսերին դնել նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Քչերը կհամաձայնեին ստանձնել այդ առաքելությունը, իսկ նոր մարդիկ փնտրելու ժամանակ չկա, ուստի արդեն գործող խորհրդին պարտավորեցնում են դա կյանքի կոչել: 

Ենթադրվում է, որ առաջիկայում խորհրդի անդամներից ոմանք հրապարակային կհայտարարեն, որ լքում են այդ խորհուրդը, ոմանք չեն համարձակվի մերժել «մեծարգո»-ի կամքը, գուցե ուղղակի կբոյկոտեն աշխատանքները, այդուհանդերձ, կգտնվեն մարդիկ, որոնք կյանքի կկոչեն Փաշինյան-Ալիեւ տանդեմի պայմանավորվածությունները՝ արդարանալով, թե Փաշինյանն իշխանություն գալուն պես է հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը։

Հիշենք, որ իշխանության գալուն պես եւ դրանից առաջ Փաշինյանն իսկապես նման մտադրությունների մասին բարձրաձայնում էր եւ մի քանի անգամ բարեփոխումների խորհուրդ է ձեւավորել, բայց 2018-ին նա խոստանում էր հրաժարվել Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ կառավարման համակարգից, հետո հետ կանգնեց այդ մտքից: 2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնեց ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու նպատակով, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Նա պնդում էր, որ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաեւ ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով։

Նա թերեւս մտահոգություն ուներ, որ իր հրաժարականից հետո ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել եւ իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ, ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով գնացին նոր ընտրությունների, ուստի սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց մինչեւ 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը եւ խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթինգ անելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

2019-ի վերջին իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեց, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումն ու աշխատանքների մեկնարկը հայտարարեց, որ այդ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում: Անձամբ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը` Սերժի «կոստյումը» շատ է հավանել։

ՔՊ-ական իշխանության փորացավն այլ էր․ փորձում էին ՍԴ այդ ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանին ու մի քանի անդամի հեռացնել բարձր դատարանից։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն տապալվեց, եւ 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ ՍԴ անցանկալի դատավորներին պաշտոնանկ անելու նպատակով։ Սակայն հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, փոխարենը 2020-ի հունիսին իշխող խմբակը` օրենքի խախտմամբ ու զոռբայությամբ, ԱԺ-ում փոխեց Սահմանադրությունը եւ Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։

Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ պատերազմից հետո՝  2021-ի փետրվարին, երբ Փաշինյանը պարտության պատճառների շարքին դասեց նաեւ կառավարման մոդելը եւ հայտարարեց կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Սա այն շրջանն է, երբ նրա իշխանությունը երերում էր, եւ հարկավոր էին կտրուկ փոփոխություններ կամ մեծ խոստումներ, որ հանրությանը հանդարտեցնի եւ պահի իշխանությունը: 2021-ի ամռան արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո նա մտափոխվեց եւ հետողորմյա արեց՝  կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

2022-ի հունվարին ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը պետք է բարեփոխեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն երկու տարի է՝ այս մարմինը պարապուրդի է մատնված, հիմա այն «ծյունինգ» է արվում՝ Բաքվից հնչող պահանջներին ընդառաջ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նորից մանիպուլացնում է, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։ Մի բան ակնհայտ է, որ պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանը ՍԴ փոփոխությունների հարցը խաղարկել է ներքաղաքական գործընթացներին զուգահեռ` մայր օրենքի փոփոխությունները դիտարկելով որպես որեւէ խնդրի լուծման փրկօղակ եւ իշխանությունը պահելու միջոց։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երեկ քաղաքական կուսակցությունների հետ փակ հանդիպում է կայացել, որին մասնակցել են «ՀՀԿ»-ն, «Ժառանգությունը», «Ապրելու երկիրը», Պարույր Հայրիկյանը, Արտաշես Գեղամյանը, «ԱԺԲ»-ն, «ՀՅԴ»-ն, «Համերաշխություն» կուսակցությունը, եւ այլ քաղաքական գործիչներ։

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից որեւէ մեկը չի եղել հանդիպմանը։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժը շարժման ակտիվ փուլում մեկ անգամ հանդիպել էր Սրբազանին, հետո Մարուքյանը պարզ ասաց, որ ջրերը մի առվով չեն կարող հոսել` նախկինների մասնակցության պատճառով։ Շարժման ղեկավարներին, մասնավորապես Բագրատ Սրբազանին հիասթափեցրել է Գագիկ Ծառուկյանի վերաբերմունքը, ով խոստացել է օգնել հնարավոր ամեն ինչով, սակայն քանի որ շարժումը չաճեց` ինքն էլ չի աջակցել: Սակայն ԲՀԿ-ականներն ամեն դեպքում ակտիվ մասնակցել են շարժման գրեթե բոլոր միջոցառումներին, խոսել, արտահայտվել։ 

Մեզ ասացին, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք այլ հարցեր եւս՝ շարժման սխալների, հետագա անելիքների վերաբերյալ։ Հատկապես շեշտը դրվել է առաջիկա անելիքների վրա։ Շարժումը թարմացնում է իր մարտավարությունը, ամեն ինչ կախված է երկրում տեղի ունեցող զարգացումներից:

Եթե Փաշինյանն առաջիկայում շարժվի Ալիեւի օրակարգով, եւ ՀՀ Սահմանադրությունը փոխելու որոշում կայացնի՝ շարժումը նոր թափով, մեծ ուժով նորից դուրս կգա փողոց, կշարունակվեն անհնազանդության ակցիաներն ու տեղի կունենան հանրահավաքներ։ Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կրկին կակտիվանա աշնանը»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում