ArmNews
Հունվարի 25, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Թմրանյութի բեռը առգրավվել է հուլիսի 1-ին Էլ Օրո նահանգի նավահանգստում իրականացված գործողության ընթացքում։

«Կատարվել է Ռուսաստան արտահանման համար նախատեսված բանանով կոնտեյների ընդհանուր զննում։ Բեռի մեջ հայտնաբերվել է 3190 բրիկետ, որի մեջ եղել է սպիտակավուն նյութ՝ կոկաինի հիդրոքլորիդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թմրամիջոցների ընդհանուր քաշը կազմել է 3,1 տոննա, դրա արժեքը սև շուկայում գնահատվում է 6,3 մլն դոլար։ Նշվում է, որ նշանակման վայր հասնելուն պես արժեքը կարող էր աճել մինչև 254 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Իտալիայի տարածքում առգրավվել էր շուրջ 3 տ կոկաին, որն Էկվադորից առաքվում էր Հայաստան։

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը մեր երկրի խղճից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին էր հանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնց անմիջապես գնդակահարել էին»։

Այս մասին Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թուրքական պետության ղեկավարը 176 ադրբեջանցիների մահապատիժն անվանել է ողբերգություն, որի մեղավորն այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն էր։

«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանին աջակցության շնորհիվ՝ թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- ասել է Էրդողանը։

ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով Արաբկիրի թապետարանից բերման է ենթարկվել 3 անձ, այդ թվում թաղապետը Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը: 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը փողերի լվացումն է, կաշառքը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՔԿ-ն և ԱԱԾ քննչական գործողություններ են իրականացնում Արաբկիրի թաղապետարանում:

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային  վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ 

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»։

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 02:20-ի սահմաններում, գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում), նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում հայտնաբերվել է զինծառայողին ամրակցված «АК» տիպի ինքնաձիգը։

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական, վարութային այլ գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է Միացյալ Նահանգների անկախության 248-րդ տարին։ Այս տարվա տոնակատարությունն ընթացավ «Կալիֆոռնիան երազում է․ Մենդոսինոյից մինչև Սան Դիեգո» խորագրի ներքո՝ նշանավորելով Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև ամուր կապերն ու յուրահատուկ տուրք մատուցելով Կալիֆոռնիայում բնակվող մեծ ամերիկահայ համայնքին։ Ամերիկացիներն Անկախության օրը նշում են հուլիսի 4-ին․ 1776 թ․ հենց այդ օրն է ընդունվել Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը։

«Ինձ համար պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստանում տոնել Անկախության օրը՝ նշանավորելու Միացյալ Նահանգների ժողովրդավարության ծնունդը, հայ-ամերիկյան ամուր հարաբերությունները, մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները, իսկ այսօր նաև մի փոքր վայելելու Կալիֆոռնիայի մշակույթն ու խոհանոցը»,- ասաց ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը հասակ է առել Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։

Միջոցառման հանդիսավոր մասում հնչել են Միացյալ Նահանգների և Հայաստանի ազգային օրհներգերը՝ հայտնի սոպրանո Սիլվա Պետրոսյանի կատարմամբ։

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այս պահին պատասխանում է գերմանական հեղինակավոր Der Spiegel պարբերականի թղթակից Անն-Դորիթ Բոյի հարցերին:

«Միջազգային մամուլը շարունակում է հետաքրքրվել մեր երկրում սկիզբ առած Սրբազան պայքարի ընթացքի, հաջողությունների և հետագա անելիքների մասին»,- նշված է «Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում։

 Աղբյուրը` Սրբազան պայքար

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականները պատրաստվում են դիմել նախագահ Ջո Բայդենին՝ նախընտրական արշավից դուրս գալու կոչով, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բայդենի անհաջող հեռուստաբանավեճն է։

Ըստ աղբյուրների տվյալների՝ Բայդենին կոչով կդիմեն Դեմոկրատական կուսակցության 25 անդամներ։ Նշվում է, որ նրանցից ոմանք դիտարկում են Բայդենին նամակ հղելու հնարավորությունը։

Գործակալությունը մեջբերում է Ipsos սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ յուրաքանչյուր երրորդ դեմոկրատ կարծում է, որ Բայդենը չպետք է վերընտրվի երկրորդ ժամկետով։

Թուրքիայի Անթալիա նահանգում ռուս և բելառուսցի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել։ Թուրքական IHA-ի տվյալներով՝ կան մեծ թվով վիրավորներ։

Ըստ MASH թելեգրամյան ալիքի՝ տուժել են 16 ռուս և 4 բելառուսցի զբոսաշրջիկներ։

Հուլիսի 2-ին ժամը 16:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն դատարանում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արման Ներսիսյանի կողմից:

Նա ինձանից խլել է իմ բջջային հեռախոսը և խլելու ժամանակ քերծելով վնասել է մատս:

Բջջային հեռախոսս իմ կամքին հակառակ պահել է իր մոտ, հրաժարվել է այն ինձ վերադարձնել և վերադարձրել է հերթապահ դատական կարգադրիչին:

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Զարուհի Փոստանջյանը:

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում