Իրանի նախագահի ընտրությունը չի կարող չազդել Իրանի քաղաքականության վրա՝ Այաթոլլան և նոր նախագահն ազգությամբ ադրբեջանցի են։ Եթե արաբական աշխարհի վրա չազդի, ՀՀ-ի հանդեպ փոփոխություն կլինի, հատկապես, որ Փեզեշքիանը պահպանողական չէ, բարեփոխիչ է և հայտնի է Արևմուտքի հետ երկխոսությանը կողմ լինելով։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Մեծ խաղ է, Ռաիսիի մահը, Սյունիքից ռուս սահմանապահների դուրսբերում և Փեզեշքիանի ընտրությունը պատակահան չեն, հետևում Ալիևն է։ Արևմուտքը պատրաստ է Իրանին ամեն ինչ ներել, միայն մի բանի համար, որ լոյալ դիրքորոշում ունենա «Սյունիքի միջանցքի» հետ կապված։ Այն, որ միջանցքը Օ'Բրայենին օդ ու ջրի պես պետք է, պարզ է նրա տարածաշրջան այցից, նրանց շահերը համընկնում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»,- ընդգծեց միջազգայնագետը։
Բալասանյանի համոզմամբ, Թուրքիան և Ադրբեջանն ակտիվ մասնակցություն են ունեցել, որ Իրանում Փեզեշքիանը հաղթանակ տանի, 15 մլն ադրբեջանցիներին մոբիլիզացրել և նրա օգտին քվեարկել են հանձնարարել։ Ըստ նրա՝ կարևոր է նաև իմանալ, թե հայ համայնքն ինչպես է քվեարկել Իրանի նախագահի ընտրությունների ժամանակ։