Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Երկրի վրա սկսվել է մագնիսական թույլ փոթորիկ, որը, ամենայն հավանականությամբ, կհասնի ուժեղ մակարդակի, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսի Telegram-ի ալիքին։
Ներկայումս Երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ։ Դրա սկիզբը գրանցվել է հուլիսի 30-ին Երևանի ժամանակով 08:09-ին։ Միաժամանակ, ըստ կանխատեսումների, հուլիսի 30-ին փոթորիկը կարող է հասնել ուժեղ՝ G3 մակարդակի։ Չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին և հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, մագնիսական փոթորիկները կարող են զարգանալ մինչև G2 միջին մակարդակ։
Ավելի վաղ Space.com-ը տեղեկացրել էր, որ Արեգակի վրա M դասի բռնկումներ են տեղի ունեցել, որոնք իրենց գագաթնակետին են հասել հուլիսի 28-ին՝ վերածվելով X դասի բռնկումների և առաջացնելով Արեգակի կորոնային զանգվածի արտանետումներ։
Արեգակնային բռնկումները արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներ են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Այս բռնկումները տեղի են ունենում, երբ արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան հանկարծակի ազատվում է: Արտանետված կորոնային զանգվածը երբեմն հասնում է նաև Երկիր մոլորակ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկ։
Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Արեգակի վրա X դասի (X1.9) ուժեղ բռնկում էր գրանցվել: Այդ բռնկումն իր հզորությամբ գերազանցել էր արևի վրա տեղի ունեցած բոլոր բռնկումները հունիսից ի վեր։
Վերջին օրերին շատ քննարկվեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար և ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Առաջարկին շտապեց դրական արձագանքել պաշտոնական Բաքուն, իսկ պաշտոնական Երևանից դեռ արձագանք չկա:
«VERELQ» վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը ՌԴ հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում, Ռուսաստանը միշտ է նշել, որ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին: Բաքվի արագ արձագանքն էլ պայմանավորում է նրանով, որ Ադրբեջանը միշտ է նշում՝ իր համար տարբերություն չկա՝ որտեղ կբանակցի Հայաստանի հետ, իսկ իրականում Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ Հայաստանի հետ բանակցել առանց միջնորդների:
«Ադրբեջանի գլխավոր նպատակն է՝ բանակցությունները Հայաստանի հետ տանել երկկողմանի ֆորմատ՝ վստահ լինելով, որ այդ ֆորմատում նա կկարողանա ավելի էֆեկտիվ ճնշում գործադրել Հայաստանի վրա և ստանալ զիջումներ հայկական կողմից: Ադրբեջանը նաև չի ցանկանում որևէ միջնորդի մոտ պարտավորություն վերցնել: Բաքվի հայտարարությունն ավելի շատ փորձ է սիրաշահել Ռուսաստանին, բայց իրականում Բաքուն շահագրգռված չէ բանակցությունները տանել ռուսական հարթակ կամ նույնիսկ արևմտյան, որովհետև նա ստացել է այն ամենը, ինչ ուզում էր, հիմա էլ շարունակելու է հայկական կողմին պարտադրել երկկողմանի ֆորմատ»,- 168.am-ի հետ զրույցում ընդգծեց Հայկ Խալաթյանը:
Այս հայտարարությունների ֆոնին Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ և Հայաստանին սպառնում նոր պատերազմով՝ ընդգծելով, որ կիրառելու է ողջ զինանոցը: Հայաստանի ԱԳՆ-ն անհասկանալի է համարում Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են, և, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Հայկ Խալաթյանի դիտարկմամբ՝ այդ հայտարարությունները վկայում են մի բանի մասին՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի. «Հավանական է, որ դա տեղի կունենա COP 29-ից հետո՝ կա՛մ այս տարվա վերջ, կա՛մ մյուս տարվա սկիզբ: Իսկ ներկայիս փուլում տեղեկատվական աշխատանք է տարվում միջազգային հանրության հետ, որպեսզի նախապատրաստեն նոր էսկալացիայի փուլը՝ ցույց տալով, որ իբր դա պատասխան գործողություն է Ադրբեջանի կողմից, բայց բոլորն էլ հասկանում են, որ դա դեզինֆորմացիա է: Այլ հարց է, որ ներկայումս նաև ՀՀ իշխանությունների քաղաքականության պատճառով պատրաստ չեն արձագանքել Բաքվի այսպիսի քայլերին, և Բաքուն դրանից օգտվում է:
Ներկա փուլում Բաքուն շատ ակտիվ աշխատում է Մոսկվայի և Թեհրանի հետ՝ համոզելու, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը վտանգ է ներկայացնում իրենց շահերին տարածաշրջանում, այդ սերտ համագործակցությունն Արևմուտքի հետ, Արևմուտքին ներգրավելը տարածաշրջանային գործընթացներում, հասկանալով, որ թե՛ Մոսկվան, թե՛ Թեհրանը դրան շատ բացասական են վերաբերվում, որպեսզի երբ նա կտրուկ քայլերի գնա Հայաստանի նկատմամբ, ո՛չ Մոսկվան, ո՛չ Թեհրանը որևէ կերպ չխոչընդոտեն: Ցավոք, Հայաստանի իշխանությունների քաղաքականության շնորհիվ Բաքուն հաջողություններ է գրանցում այդ ճանապարհին»:
Հարցին՝ հայկական շահերի տեսանկյունից ո՞ր հարթակում է ավելի ճիշտ բանակցելը՝ ռուսակա՞ն, թե՞ արևմտյան, նա պատասխանեց.
«Վերջին երկու տարին բանակցություններն ընթանում են արևմտյան հարթակում, Հայաստանն ինչի՞ է հասել: Պրահայում ՀՀ իշխանություններն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչեցին՝ իբր Ալմա Աթայի հռչակագրով ստանալով ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչում՝ Բաքվի կողմից, հետո տեսանք, որ դա տեղի չունեցավ: Ադրբեջանը գրավեց Արցախը, որևէ մեկը չմիջամտեց. ռուսական կողմը չմիջամտեց, որովհետև գտնում էր, որ Արևմուտքի միջնորդությամբ է եղել, Արևմուտքն էլ իր պարտավորությունները չկատարեց: Հիմա նույն դելիմիտացիայի գործընթացն սկսելով, երբ Հայաստանը տարածքներ հանձնեց Ադրբեջանին, տեսանք, որ ՀՀ իշխանությունները փորձեցին երկրորդ անգամ վաճառել Հայաստանի հասարակության վրա Ալմա Աթայի հռչակագիրը, բայց նույնիսկ հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, միևնույն է՝ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Նույն ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի մասին, և մենք տեսնում ենք, որ Արևմուտքը, որը շատ լուրջ լծակներ ունի ազդելու Ադրբեջանի վրա, հատկապես տնտեսական ոլորտում, որևէ կտրուկ քայլի չի գնում Ադրբեջանի նկատմամբ: Եթե Արևմտյան հարթակն իրեն չարդարացրեց, միգուցե ավելի նպատակահարմար է վերադառնալ այլ միջնորդների, որոնց շահերից չի բխում, օրինակ, հայկական գործոնի ամբողջական չեզոքացումը տարածաշրջանում:
Արևմուտքի համար, եթե դա բերի ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելուն, նորմալ է, ինչը մենք տեսանք Արցախում: Հիշում ենք՝ ինչ հայտարարություններ էին հնչում հավաքական Արևմուտքից, բայց որևէ լուրջ քայլ չձեռնարկվեց, որովհետև դա բերեց նրան, որ ռուս խաղաղապահները դուրս եկան տարածաշրջանից: Հիմա, եթե Հայաստանը խնդիրներ ունենա, բայց դրանց արդյունքում Ռուսաստանը ռազմաբազան դուրս բերի, Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գա, և այլն, դա ամբողջությամբ կբավարարի Արևմուտքին, առավել ևս, որ Հայաստանի իշխանություններն էլ են դրան համաձայն, այնպես չէ, որ նրանք որևէ այլընտրանքային քաղաքականություն են վարում»:
Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:
Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։
Մասուդ Փեզեշքիանը վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:
«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:
ԻԻՀ նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։
Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։
Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:
Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:
Մասուդ Փեզեշքիանն նշել է, որ մասնավոր այցով եղել է ՀՀ-ում և մեր երկրից ու ժողովրդից ունի ջերմ տպավորություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելելու է Կոտայքի մարզ։
«Սրբազան պայքար»-ը ներկայացրել է Սրբազանի՝ Հրազդանում, Չարենցավանում և Աբովյանում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Քաղաքական բանտարկյալի ճակատագիրը որոշվում է քաղաքական մեթոդներով. Տիգրան Աթանեսյան.
Տեսանյութ
«Պետք է արձանագրեմ, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, պետությունը բոլորովին ուրիշ մշակույթ է, պետությունը բոլորովին ուրիշ հայեցակետ է ու պետք է մենք ուժ ունենանք խոստովանելու ու առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ ու ամենուր չէ, որ հասանելի է մեզ»,-այսօր կառավարությա նիստի ժամանակ ասաց Նիկոլ փաշինյանը՝ քննարկելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու հարցը։
«Մենք, իմ գնահատմամբ, մի պրոսեցի մեջ ենք, որ հիմա փորձում ենք բարձրանալ դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհն ու կյանքը երևում է բոլորովին այլ կերպ, սա չափազանց կարևոր պրոցես է»,- ասաց նա՝ նշելով, որ «Հայաստանի պատմություն»-ը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ «Հայոց պատմություն»-ը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։
Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում:
Որդեկորույս ծնողներ պարբերաբար դիմել են կառավարությանը՝ պահանջելով, որ Ստեփանակերտում հուղարկավորված իրենց զավակների արտաշիրմում անեն և տեղափոխեն Հայաստան:
Ծնողները հայտարարել էին, որ եթե ՀՀ կառավարությունը շարունակի անտարբեր մնալ իրենց պահանջի հանդեպ, բողոքի ակցիաներ կանեն։
Այսօր ակցիային մասնակցում են Ստեփանակերտում տեղի ունեցած պայթյունի զոհերի և մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատները։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կառավարության նիստի ժամանակ առաջարկեց «Հայոց պատմություն» առարկան անվանափոխել «Հայաստանի պատմություն» անվամբ․ «Առաջարկում ենք պատմության ուսուցանումը իրականացնել «Հայաստանի պատմություն» անվան ներքո։
Պատմության ուսուցումը առաջին հերթին պետք է միտված լինի պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը՝ ժամանակակից Հայաստանի,
Հայաստանի Հանրապետության դիրքից։ Սովորեղների համար տեսանելի կներկայացվի պատմությունը՝ ըմբեռնելի դարձնելով պետականության գաղափարը»,-ասաց նախարարը։
Վաշինգթոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ։
Այս մասին Բլինքենը հայտնել է X-ում։
Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծել գործարքը հնարավորինս արագ ավարտելու կարևորությունը։ Կողմերը քննարկել են նաև Ուկրաինային աջակցությունը, Գազայի հատվածում հրադադարի ապահովումը, Չինաստանի կողմից առաջադրված մարտահրավերները, այդ թվում՝ Չինաստանի աջակցությունը Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազային:
«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նա անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ մեջբերեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի՝ օրերս Երևանում արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելը: «Գաղտնիք ա, որ չեմ բացում, ժենգյալով հացի արդյունքը հետո կտեսնեք։
ԱՄՆ-ն չի հայտարարում, բայց ամեն ինչ էլ կանի, էդքան թույլ պետություն չի, որ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ խաղա, ինքը պատժել էլ գիտի, ամեն ինչ էլ գիտի։ Ադրբեջանին կստիպեն խաղաղության պայմանագիր կնքել»,-ասաց Մելքոնյանը։