ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Բագրատ Սրբազանը Կիրանցում է

#ՀԻՄԱ

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը ուղերձ է հղել Ոստիկանության զորքերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ոստիկանության զորքերի ծառայակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերը հունիսի 21-ին նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը։

Արդի մարտահրավերներին զուգընթաց՝ Ոստիկանության զորքերը շարունակում է մասնագիտական վերելքի ու զարգացման պատվավոր ճանապարհը։

Ոստիկանության զորքերի ընթացիկ բովանդակային փոփոխություններն այսօր էլ շարունակվում են ՆԳ նախարարության ստանձնած բարեփոխումների համատեքստում։ Ուստի կոչ եմ անում մեր անձնակազմին շարունակել կատարելագործել մասնագիտական ունակությունները, շարքերը երիտասարդ ու պատրաստված կադրերով համալրելու ընթացքում միավորել ուժերը համակարգի փորձառու աշխատակիցների հետ՝ առավել համակարգված ու կազմակերպված հանդես գալու մարդու իրավունքները հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելիս, հասարակության և պետության անվտանգությունը ապահովելու գործառույթն իրականացնելիս։

ՆԳՆ Ոստիկանության զորքերը հետևողական է շարունակելու իր ողջ գործիքակազմով իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահովելով հասարակական կարգը և քաղաքացիների անվտանգությունը։ Հետևաբար, Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմը պետք է ունենա պետականապաշտպան բարձր պատասխանատվություն։ Որպես պարտադիր կանոն՝ Ոստիկանության զորքերի յուրաքանչյուր ծառայողի համար բարեվարքությունը պետք է լինի առաջնահերթություն՝ հասարակարգին արժանի նոր ոստիկանական որակ ապահովելու համար։

Ձևավորվելով 1990-ականների սկզբին՝ Ոստիկանության զորքերը, բացի երկրի ներքին անվտանգությունն ու հասարակական կարգը պահպանելու գործառույթից, իրականացրել է նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը մասնակցելու գործառույթ։

Առանձնակի ջերմությամբ ու խոնարհումով շնորհավորում եմ մարտական գործողությունների ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր եղբայրների ընտանիքներին, վիրավորում ստացած մեր ծառայակիցներին, մաղթում ուժ ու կորով:

Ոստիկանության զորքերի անձնակազմի անունից և անձամբ վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության զորքերը շարունակելու է նույն պատասխանատվությամբ և նվիրվածությամբ ծառայել Հայաստանի Հանրապետությանը։

Ոստիկանության զորքերի կազմավորման օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, Ոստիկանության զորքերի անձնակազմին՝ ողջախոհություն, աննկուն կամք՝ պետությանն ու հասարակությանը ծառայելու պատվավոր գործում։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանը պաշտոնապես կպարզաբանի Հայաստանի կարգավիճակը կառույցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այնուամենայնիվ կպարզաբանի իրավիճակը, եւ կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս ասել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Մինչդեռ, ըստ Տասմագամբետովի, ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։

«Հայաստանը եղել եւ մնում է ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը, եւ մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի առջեւ պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանն անդամակցության հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,- ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու» կարևորությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի նախագահը նշել է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարևորությունը, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրության մեջ, համապատասխան օրենքներում և ներքին նորմատիվ իրավական ակտերում։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն և Երևանը շարունակում են կարգավորման շուրջ ջանքերը և առաջ են տանում խաղաղ օրակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Սուրեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, այսօրվա իմ ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն, հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ:

Ես հավատարիմ եմ այն սկզբունքներին, որոնցով մեկնել եմ Կիրանց և Ոսկեպար»:

Ես իմ ուղուց չեմ շեղվելու:

Աղբյուրը` Սուրեն Պետրոսյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը

ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ամառային արևադարձն է։

Հունիսի 21-ին հյուսիսային կիսագնդում լինում է ամենաերկար ցերեկը, Հայաստանում 15 ժամ 2 րոպե»։

Աղբյուրը` Գագիկ Սուրենյան

News.am-ն սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար:

Որպես պետություն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք ապօրինի գերված կամ պատանդառված են մեկ այլ պետության կողմից: Մենք տեսանք, թե  ինչպես ամիսներ առաջ ժամերի ընթացքում ազատ արձակվեց և Բաքու տեղափոխվեց  Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի “Ֆիթնես  բլոգերը”, որը Հադրութում տարեց ու անզեն հայ էր  գլխատել ու տեսանյութը տեղադրել իր բլոգում: Մինչդեռ  շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներն  արդեն տարիներ  են գտնվում  այնտեղ, և Ադրբեջանը կարծես նրանց վերադարձի որևէ մտադրություն չի ցուցաբերում, ավելին, շարունակում է  արհամարհել  նրանց անհապաղ ազատ արձակելու միջազգային կառույցների կոչերն ու  հորդորները:

Այս շարքի  մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է:

-Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը վերջերս հայտնեց խոշտանգումների մասին և դիմում ներկայացրեց  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին: Ինչպիսի՞ն են ընթացակարգերը, ի՞նչ պետք է հաջորդի սրան զեկուցողի կողմից: Միջազգային ուրիշ ո՞ր ատյաններ են իրավասու զբաղվել այդ ահազանգով: Չէ՞ որ ակնհայտ է, որ մյուս հայ բանտարկյալները ևս խոշտանգվում են:

Այո, տեղյակ եմ։ Բավականին լուրջ և հիմնավորված փաստաթուղթ է ներկայացվել։ Կոնկրետ այդ՝ անհապաղ գործողություն պահանջող ակտից հետո ակնկալվում է Ադրբեջանի արձագանքը։ Երբ Հատուկ զեկուցողը ստանա կամ եթե չստանա Ադրբեջանի արձագանքը, իրավունք ունի իրականացնել փաստահավաք այցելություն Ադրբեջան։ Այդ ամենից հետո կամ միգուցե նաև առանց դրա Հատուկ զեկուցողը ներկայացնելու է իր զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և Գլխավոր ասամբլեային։ 

Կան միջազգային տարբեր ատյաններ՝ ՄԱԿ-ից մարդու իրավունքների պաշտպանության մարմիններից մինչև տարածաշրջանային ատյաններ, Միջազգային քրեական դատարանից մինչև ԵՄ օրենսդրության մեխանիզմներ, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների խախտումներ իրականացնող պետություններից մատակարարումների արգելքին, և ընդհանրապես միջազգային իրավունքից մինչև ազգային օրենսդրություններ։  

Մեր պարագայում, օրինակ՝ Եվրոպական միություն և Եվորպայի խորհուրդի հնարավորություններն ամբողջ ծավալով պետք է օգտագործվեն։ Եվրոպայի խորհրդի մասով, հատկապես՝ դրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասով գործ արվում է, կա միջպետական գանգատ այդ թվում՝ նաև ապօրինի պահվող անձանց մասով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ևս աշխատանքներ պետք է տարվեն արդեն մեր ԱԺ պատգամավորների կողմից։ Մենք, ճիշտ է, Եվրոպական միության անդամ չենք, սակայն կարող ենք ԵՄ մարմինների հետ համագործակցել այս հարցերով։ Ավելին, մենք անդամ ենք ԵՄ արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրոնեսթ), որտեղ ժամանակին բավականին ակտիվ էինք։ Դա ևս շատ կարևոր հարթակ է, որ պետք է օգտագործի, սակայն կրկին ԱԺ պատգամավորների կողմից։

Հարթակները շատ են, կամք է պետք, պետական քաղաքականություն է պետք, դիվանագիտական աշխատանք է պետք։ Միջազգային կառույցները ինքնաշխատ կերպով չեն աշխատում, դրանց աշխատացնել է պետք։

Մենք, իհարկե, կարող ենք մասնավոր ջանքերով որոշ գործողություններ անել և անում ենք, սակայն դա բավարար չէ։ Պետությունն էլ պետք է ջանք գործադրի, նպատակամղված քաղաքականություն վարի կամ առնվազն չխանգարի, այդ թվում՝ հայտարարությունների մակարդակով։

-Վերջին շաբաթներին միջազգային ասպարեզում բավականին ակտիվ  բարձրացվել էր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեման: Բոննում անցկացված՝ COP29-ի նախապատրաստական կոնֆերանսին ակտիվիստերը բարձրաձայնեցին հարցը՝ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ՄԱԿ-ի այս կարևոր միջոցառումը հյուրընկալող  Ադրբեջանը ոչ միայն էթնիկ զտում է իրականացրել, այլ  շարունակում է բանտում ապօրինի պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում  հարցը բարձրացրեց սենատոր Էդ Մարկին:

Սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում  թեման որևէ ինստիտուցիոնալ մակարդակում չի բարձրացվում: Ակտիվ չեն ո՛չ կառավարությունը, ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ ՀԿ սեկտորը:  Ինչպե՞ս կարելի է բացատրել այս իրավիճակը: Եթե կառավարությունը կարող է իր լռությունը հիմնավորել  կոնֆիդենցիալ տարվող աշխատանքով, արդյո՞ք Հայաստանի իրավապաշտպաններն ու այդ ոլորտի ՀԿ-ները անելիք չունեն, արդյո՞ք իսկապես մեխանիզմներ չկան:

Մեխանիզմներ էլ կան, հնարավորություններ էլ կան, երևի կամք չկա։

Անկեղծ ասած՝ ինչ մեր քաղաքացիական հանրության հասարակական կազմակերպությունների զգալի մասը 2018թ-ից հետ համալրեցին պետական ապարատը, այս ոլորտում բավականին լուրջ բաց առաջացավ։

Մյուս մասը, որ դեռ աշխատանքները շարունակում են իրավապաշտպան ոլորտում, մեծապես զբաղվում են մարդու իրավունքների ներքին գործերով և դրա համար են կարողանում ֆինանսներ ներգրավել հիմնականում դրսի աղբյուրներից։ Բնական է՝ դրսի դոնորներին այս պահին այդքան էլ չի հատաքրքում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, Արցախի էթնիկ զտումն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Ներսում էլ դոնորներ չկան կամ գրեթե չկան, որ ֆինանսավորեն այդ աշխատանքները։ Իսկ այն սակավաթիվ կազմակերպությունները, որ զբաղվում են այս հարցերով, մեծապես կամավորության ու մարդու իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունից ընթացիկ շահերով չշեղվելու մեծ կամքի շնորհիվ են իրականացնում այս կարևոր գործը, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել նրանց։    

-Կառավարության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ   հայտարարում են , որ գերիների խնդիրն իրենց օրակարգում է, և դա այն հարցն է, որի շուրջ պետք  չէ հրապարակային խոսել, այլ պետք է լուռ աշխատել: Փոխարենը տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատները շատ ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում: Ձեր  կարծիքով, արդյո՞ք այս իրավիճակում լուռ աշխատանքը արդարացված է: Արդյոք չպե՞տք է հարցը ինչ-որ մասով բարձրաձայնել, որպեսզի միջազգային գործընկերներն ու միջազգային իրավապաշտպան կառույցները, հիմնվելով պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա, միանան և ավելի լայն հնչեղություն տան հարցին: Առհասարակ, այս իրավիճակում պետությունը իր  ո՞ր լծակները կարող է  ավելի արդյունավետ կիրառել:

Հավատացեք, ես ծանոթ եմ իրենց աշխատանքին և թերահավատ եմ, որ այդ ուղղությամբ նպատակաուղղված դիվանագիտական աշխատանք տարվում է։ Այնքանով, որքանով ինչ-որ մի տեղ, մի լրատվականում գրվի կամ նշվի, որ գործ է արվում, կանեն, սակայն, ցավով պետք է նշեմ, որ քաղաքական իշխանության այսօրվա թիմը այս խնդիրներն իրենց աշխատանքի առաջնահերթությունը չի համարում։ Իսկ ադրբեջանական կողմն արդեն երեք տասնամյակ է նպատակամղված հակահայկական աշխատանքներ տանում է բոլոր ուղղություններով։

Միայն կարող եմ առանձնացնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ծանրակշիռ աշխատանքը, որը բացառապես իրավաբանական աշխատանք է, որ տարվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Սակայն նրանց աշխատանքն էլ է լուրջ խաթարվում ՀՀ կառավարության ղեկավարի ու նրա թիմի ներկայացուցիչների հակասական հայտարարություններով, որոնք երբեմն ուղղակիորեն հակադրվում են դատարաններում ներկայացված ՀՀ դիրորոշումներին և մեր ազգային շահերին։

Իմ խորին համոզմամբ անհրաժեշտ է և՛ լուռ ու չերևացող, և՛ բաց ու հանրային դիվանագիտական աշխատանք, որոնց միջոցով կօգտագործվեն բոլոր հնարավոր միջազգային իրավական ու դիվանագիտական հարթակները Ադրբեջանի միջազգային հանցագործությունների բարձրաձայնման ուղղությամբ։ Մենք արդեն չորս տարի է՝ և՛ փորձագիտական, և՛ լրատվական, և՛ ժամանակին քաղաքական հարթակներից խոսում ենք չօգտագործված հնարավորությունների, այդ թվում՝ նոր դատական գործեր Ադրբեջանի դեմ սկսելու մասին, սակայն դրանք ոչ միայն չեն նախաձեռնվում, այլ նաև հայտարարություններ են հնչում, որ եղածներից կարող են հրաժարվել։  

-Ըստ էության, մենք հիմա ունենք իրավիճակ, երբ  պետությունը չի ապահովում  մեկ այլ երկրում ապօրինի կալանավորված իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և, առհասարակ, իր պոզիտիվ իրավունքի իրացումը: Իրավիճակը մեր երկրում շարունակում է անկայուն մնալ:  Եվ եթե վաղը, Աստված մի արասցե, մեր սահմանամերձ հատվածում մարդիկ հանկարծ գերի ընկնեն, արդեն, ցավալիորեն, կա ձևավորված համոզմունք, որ պետությունն իրենց ազատման համար ոչինչ չի անի և իրենք առնվազն տարիներ են անցկացնելու Բաքվի բանտերում: Սա արդյոք շատ վտանգավոր միտում չէ՞ և  կարո՞ղ է ինչ-որ առումով  իրավական հետևանք ունենալ:

Հարցը ունի քաղաքական և իրավական բովանդակություն։

Հաշվի առնելով պետության անունից հանդես եկող անձանց նախորդ տարիների վարքագիծը՝ թե՛ անգործության/գործողության, թե՛ հայտարարությունների առումով՝ այո, նման մտավախություն ու անպաշտպանության զգացողություն առկա է։  

Քաղաքական առումով հանրությունն ինքը պետք է գնահատի իրենց իրավունքների պաշտպանության գործում իր կողմից ընտրված անձանց անկարողությունն և/կամ կամքի բացակայությունը և մյուս անգամ նրանց կառավարելու իրավունք չտա։

Իրավական առումով չեմ բացառում, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագիծը, ովքեր նման դեպքերում կարող են և պետք է իրենց սահմանադրական իրավասության շրջանակներում կոնկրետ միջոցների դիմեն, սակայն չեն դիմում տարբեր պատճառներով, պարունակի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ։ 

- Արդյո՞ք այս  իրավիճակում, երբ խոսվում է «խաղաղության պայմանագրի»  մասին, առաջնահերթը հարցերից մեկը  չպետք է լինի բոլոր գերիների ու ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակումը: Միջազգային  պրակտիկայում կա՞ նախադեպ, երբ օրինակ, ստորագրվում է խաղաղության հաստատման մասին համաձայնագիր, բայց մի երկիրը շարունակում է որպես գերի կամ պատանդ պահել մյուս երկրի քաղաքացիներին:

Նախ, կարծում եմ, նման պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նախապայման պետք է լինի գերիների ու ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակումը, որովհետև չի կարելի միջազգային հանցագործություն կատարած ու կատարող անձանց հետ բանակցել այն հարցի շուրջ, թե ինչ անենք, որ իրենք դադարեցնեն շարունակվող միջազգային հանցագործությունը։ Նույնն է, թե երիտթուրքերի կամ Հիտլերի հետ բանակցենք ցեղասպանությունը դադարեցնելու դիմաց մի նոր հող կամ մեկ այլ բան, օրինակ՝ արժանապատվություն, զիջելու շուրջ։ Կամ շատ լավ օրինակ ունենք թումանյանական հեքիաթներից՝ «Չարի վերջը» մի ձագուկ տանք, որ մյուսին չուտի թշնամին։

Ավելին ասեմ, միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրեր արդեն կես դարից ավել է՝ չեն էլ բանակցվում կամ ստորագրվում, քանի որ զուտ պատերազմ սկսելն արդեն միջազգային հանցագործություն է, հետևաբար՝ այդ պայմանագրի կողմերից մեկը հանցագործություն է կատարել, որից պետք է բխեն համապատասխան հետևանքները։ Բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով։ Ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը «ագրեսիա» կոչվող հանցագործություն է։

Պարզ է, որ հաղթող կողմն իրեն հանցագործ չի ճանաչելու և հնարավոր բոլոր ծանր հետևանքները դնելու է պարտվող կողմի վրա։ Ուստի այստեղ շատ կարևոր է նաև այն բառապաշարը, որ օգտագործում ենք, հատկապես, երբ դա օգտագործում է անձը, ում գործողությունները վերագրվում է պետությանը։ 

Կարծում եմ՝ այստեղ չպետք է փնտրել ինչ-որ նախադեպեր «արդարացնելու» համար Ադրբեջանի գործողությունները։ Նախ դրանք չկան, իսկ հետո՝ մենք մեր քաղաքականությունը պետք է կենտրոնացնենք մեր շահերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որի տրամաբանությունը պետք է լինի ՀՀ քաղաքացիներին հարևան պետությունում ապօրինի ազատազրկումից ազատելը և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության դաշտ բերելը։

Ինչ էլ որ լինի, մենք մեր ԻՐԱՎՈՒՆՔԻՑ չպետք է հրաժարվենք։ Երբե՛ք։

Հրաժարվելն անդառնալիության է բերելու։

Սա ոչ ռազմական, ոչ էլ աշխարհաքաղաքական խնդիր է, այս պահին սա  ընդամենը իրավական ու դիվանագիտական աշխատանք է պահանջում, որ պետք է իրականացվի՝ անկախ ռազմատեխնիկայի քանակից ու աշխարհաքաղաքական դասավորվածությունից, որպեսզի ինչ-որ պահի, երբ իրադրություններն արդեն մեզ հարմար դասավորված լինեն, մենք մեր հասունացրած իրավական գործիքների պտուղներն օգտագործենք և ստանանք քաղաքական արդյունքներ։  

Սոչիում հայտնաբերել են բաց ծովում անհետացած աղջկա մարմինը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Ենթադրաբար, հենց նա է անհետացել Սոչիում հունիսի 16-ին։ Մարմինը ճանաչելուց հետո կհաստատվի նրա ինքնությունը»,- հայտնել է գերատեսչությունն՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 16-ին 20-ամյա աղջիկն իր ընկերոջ հետ գնացել է «Ռիվերա» լողափ, որտեղ փոթորիկ է սկսվել։

Երիտասարդները ծով են մտել, բայց միայն տղային է հաջողվել դուրս գալ, աղջկան ալիքը քշել-տարել է։

Բագրատ սրբազանին հաջողվեց իշխանական բուրգում առաջացնել ճաքեր. եթե շփվեք ոստիկաների հետ հատկապես այն ժամերին, երբ իրենք իրենց ծառայողական պարտականությունները չեն կատարում, կտեսնեք, որ ոստիկանների մեջ կան շատ մարդիկ, որոնք հասկանում են, թեինչիմեջ են հայտնվել. ոստիկանները մինչև այս շարժումն ու այս շարժման մեկնարկից մեկուկես ամիս անց տարբեր ոստիկանններ են։

Ենթադրում եմ, որ ճաքեր կան նաև Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Սրբազան պայքարի, շարժման վերադասավորումների և մարտավարական առաջնահերթությունների մասին, նման տեսակետ հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։

«Փաշինյանը չի՛ քնում ամառանոցում, քնում է բունկերում, իսկ սա տեսնողն ու հասկացողը գիտակցում է, որ գործ ունի այլևս սուզվող առաջնորդի հետ։ Մինչև սեպտեմբեր ամիսը լուրջ քաղաքական գործընթացներ են գնալու Հայաստանում։ Օրինակ, երբ խոսում են հանրաքվե անցկացնելու մասին, դա ենթադրում է, որ փողոցում պետք է հզոր ընդդիմադիր ալիք ունենալ, ինչը կկարողանա կանխելև այդ հանրաքվեն, և այլ անդառնալի բացասական գործընթացներ»,-ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ հասունացել է պահը շարժմանը կազմակերպված տեսք տալու համար, որովհետև, եթե պայքարում ես համակարգի դեմ՝ այն էլ՝ հակահայկական, պետք է պայքարես շատ համակարգված։

«Առաջինը, Սրբազան պայքարի մասնակիցները պետք է աշխարհին ցույց տան, որ իրենք դարձել են քաղաքական գործընթացների սուբյեկտ, առանց որոնց համաձայնության՝ իշխանությունը չի կարողանա որոշումներ կայացնել։ Կարծում եմ, որ հենց դրան կամաց-կամաց կարողանում ենք հասնել, ավելին՝ շուտով կհասնենք նրան, որ իշխանությունը կանի այն, ինչին համաձայնություն կտա Սրբազան շարժումը»,-ասաց Մինասյանը։

Դիտարկմանը՝ եթե Փաշինյանն աշխարհաքաղաքական կենտրոնների շահերն է սպասարկում՝ Հայաստանի տարածքները հանձնելով Ալիևին, ինչո՞ւ պետք է նույն այդ կենտրոնները ցանկանան, որ Սրբազան պայքարի մասնակիցներն ու առաջնորդները դառնան սուբյեկտ, Մինասյանն ասաց.

«Իհարկե, օրինակ՝Արևմուտքը կանի ամեն բան իր բոլոր ծրագրերը ավարտին հասցնելու համար, բայց դրա դեմն առնելու միակ տարբերակը հզոր ուժի առկայությունն է, ինչն էլ կարողանում է ազդել ներքաղաքական զարգացումների վրա»,-ասաց Մինասյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում. 

Մարդիկ Կիրանցում հողին են հավասարեցնում իրենց տները` թշնամուն չթողնելու համար.

Տեսանյութ 

https://live24.am/index.php/p/item/4498-1

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում