ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում գրում են.

«Սիրելինե´ր,

Վաղը՝ հունիսի 21-ին, Բագրատ Սրբազանը, Շարժման այլ ներկայացուցիչների հետ միասին, մեկնելու է Կիրանց, որտեղ կհանդիպի գյուղացիների և հարակից գյուղերի բնակիչների հետ։

Սրբազանը Կիրանց կճանապարհվի առավոտյոն 09։00-ին՝ «Գազպրոմ Արմենիա»-ի գլխամասային գրասենյակի դիմացից։

Կիրանցում կլինի 11։30-12։00 հատվածում»։

«Վաղը մամուլի ասուլիս եմ հրավիրելու ու բոլոր հարցերին պատասխան տամ։

Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են»,-«Թերթ»-ի հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա չի ցանկացել այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ բոլոր հարցերին կանդրադառնա հրավիրվող մամուլի ասուլիսին։

Հիշեցնենք, որ hունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից Սուրեն Պետրոսյանն անհետացել էր։

Այնուհետև, Բագրատ Սրբազանի խոսքով, ասել էր, որ իրեն ԱԱԾ աշխատակիցներն են տարել։

Իսկ իրավապահ մարմիններն հայտնել էին, որ բերման ենթարկվածների, ձերբակալվածների մեջ Սուրեն Պետրոսյանը չկա ։

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կեսգիշերին եւ լուսաբացին իրավապահները
մարդաորսի են դուրս ելել մարզերով ու Երևանյան հասցեներով մեկ։

Փնտրել ու գտնել են Նիկոլին մերժողներին, որոնք ակտիվ մասնակցում են Սրբազան պայքարի բոլոր հավաքներին։

Բնականաբար ՀՅԴ-ից էլ տարել են արժեհամակարգային տղերքի։

Առավոտ կանուխ ձերբակալել են մարդկանց` միայն այն պատճառով, որ նրանք հունիսի 12-ին եղել են Բաղրամյանում։

Իսկ քողարկված նպատակը ` Սրբազանը վաղվանից գնում է մարզեր
.. Նիկոլին պետք չէ, որ շարժումը լայն մասսաներ ընդգրկի, Արբազան հոր ընդունելությունը պատշաճ կազմակերպվի։

Ուրեմն պիտի վաղօրոք ձերբակալվեին ու փակի տակ լինեին
իրենց թաղում ու լայն միջավայրում քաշային տղերքը, որ չօգնեն Սրբազան պայքարին ու մարզային այցերը մեծ թափ չհավաքեն։

Ձերբակալվածներից մեկը մեր Սեւակն է։ Մամուլը գրել է անուններ։ Վիդեոները նայում ու հերթով նույնականացնում-ձերբակալում են տղերքին։

Բարև ռեպրեսիա։

Սրբազան պայքարը հաղթելու է նեռին»։

Աղբյուրը` Սյուզի Բադոյան

Բրիտանական «Barclays» բանկի վերլուծաբաններն անդրադարձել են Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի արժեզրկման գործընթացին:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նրանց կանխատեսումների համաձայն՝ ամռանը թուրքական լիրան կարող է էապես անկում ապրել:

Սրան զուգահեռ նշվում է նաև, որ 2024-ի ամբողջ ընթացքում Թուրքիայի դրամավարկային քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվելու:

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնեցրել են հակառուսական պատժամիջոցների հերթական փաթեթը:Այս մասին հաղորդել է Եվրամիությունում Բելգիայի նախագահությունը:

«ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները հենց նոր համաձայնեցրին պատժամիջոցների զորեղ և նշանակալի 14-րդ փաթեթը», – ասվում է X սոցիալական ցանցում զետեղված նախագահության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ այն նախատեսում է ինչպես նոր միջոցներ, այնպես էլ ուժեղացնում է ավելի վաղ սահմանված պատժամիջոցների գործողությունը՝ փակելով հնարավոր սողանցքները։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթը կներառի նավթատար նավերի և հեղուկացված գազի մատակարարման սահմանափակումներ։

EUobserver հարթակի հաղորդմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթի մեջ կներառվի 20 ֆիզիկական և 22 իրավաբանական անձ։ Նաև փաստաթղթի նախագծում կընդգրկվեն հելիումի արտահանման և կրկնակի նշանակության առանձին տեխնոլոգիաների հասանելիության սահմանափակումներ։

 
 

Իշխանությունը, օգտագործելով «խաղաղության դրոշակը», գնում է ադրբեջանական զիջումների.

Աբրահամյան (տեսանյութ)

Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ին։ 

Հրանոթը թուրքական MKE ընկերության արտադրանքն է, որն ունի 155 մմ տրամաչափ։

Այն, ինչպես հայտնումմ են փորձագետները, պարամետրերով շատ նման է ֆրանսիական CAESAR հրանոթին։

ՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Եւ դաշնակիցները, եւ գործընկերները, եւ նույնիսկ հակառակորդներն արձանագրել են Սերժ Սարգսյանի անվտանգային ու արտաքին քաղաքական կուրսի ձեռքբերումները։

Վերջին շրջանում տարբեր իշխանական շրջանակներ,տարատեսակ հաճախորդներ ու նույնիսկ որոշ «ընդդիմադիրներ» հերթական արշավն են ձեռնարկել Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։

Նիկոլին թողած՝ նախկինների դեմ են պայքարում։

Ուզու՞մ եք համեմատենք նախկինն ու ներկան, խնդիր չկա։

Սերժ Սարգսյանը Շուշին է ազատագրել,իսկ Նիկոլը՝ հանձնել։

Սերժ Սարգսյանը 1994-ի հաղթական զինադադարն է ստորագրել,իսկ Նիկոլը՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։

Սերժ Սարգսյանի օրոք ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություններ են արել՝ ճանաչելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Նիկոլի օրոք՝ Արցախում հայ չի մնացել։

Սերժ Սարգսյանի օրոք Արաքսի հովտից մինչեւ Օմար կանգնած էր հայ զինվորը,Նիկոլի ժամանակ ՝ՀՀ 300 քառ.կմ օկուպացված է։

Սերժ Սարգսյանի ժամանակ ՝2016-ի գարնանը Թուրքիան ստիպված միանում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի Արցախյան խնդիրը ռազմական ուժով լուծելու դատապարտող հայտարարությանը,իսկ Նիկոլի ժամանակ ՝Ալիեւը կոչ է անում փակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Սերժ Սարգսյանի օրոք՝ 2016-ի հոկտեմբերի 7 -ին Ալիեւին ճնշում էին ճանաչել Արցախի անկախությունը,իսկ հիմա Ալիեւն է ՀՀ-ն անվանում «Արեւմտյան Ադրբեջան»։

Աերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը» ուղարկեց թուրքական նախապայմաններն ու արձանագրությունները, իսկ Նիկոլը զանգում շնորհավորում է «բայրաքթարներով» հազարավոր հայեր սպանած թուրքական աշխարհի ղեկավարին։

Սերժ Սարգսյանի օրոք ՝2015-ի ապրիլի 24-ին Ֆրանսիայի ու ՌԴ-ի նախագահներ Օլանդն ու Պուտինը Ծիծեռնակաբերդում դատապարտում էին Հայոց ցեղասպանությունը,իսկ այսօր Նիկոլը վախում է նիւյնիսկ խոսել ցեղասպանության դատապարտումից։

Սերժ Սարգսյանից Ալիեւը «վառված» է,քանի որ 30 տարի Ադրբեջանը պարտված է եղել։

Իսկ թե՞ ինչու՞ են նիկոլիստները, հաճախորդներն ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից ՝եզրակացրեք ինքներդ։

Երեւի Բաքվից կամ Անկարայից հրահանգ են ստացել»։

Վստահ չեմ, որ բոլորը գիտեն հիփոթեքային ծրագրի մասին, իրազեկու՞մ եք.

Փաշինյան

տեսանյութ

Աղասի Միքայելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բաբկեն Թունյանը` ՔՊ-ի ցուցակի իմ կարծիքով ամենաինտելեկտուալ պատգամավորը գրել ա, որ ցավ ա ապրում Սրբազանի ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու համար։

Բաբկեն, իսկ ցավ չե՞ս ապրում Հայաստանի համար, որի ԱԺ-ի նախագահը Սիմոնյան Ալենն ա, ում մի ժամանակ հպարտորեն հայտարարում էիր, որ չես բարևում։

Ցավ չե՞ս ապրում քո համար, որ անկախ լրագրողից դարձար ՔՊ չաթերի հրամանների կատարող։ Իսկ էս ցավ ապրելը էլի՞ հրաման ա»։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում