Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Մինչ Ռուսաստանի և Վիետնամի նախագահները բանակցություններ են վարում,
Հանոյում նախագահական պալատի մոտ հերթ է գոյացել՝ Վլադիմիր Պուտինի Aurus–ի մոտ լուսանկարվելու համար։
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ՊՆ-ից հետ վերցված և ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեին փոխանցված անշարժ գույքը կրկին ամրացնել ՊՆ-ին:
Խոսքը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ գյուղի Վ. Տերյան 36 հասցեում գտնվող անշարժ գույքի մասին է: Այն հետ է վերցվել ՊՆ-ից և ամրացվել է կոմիտեին, սակայն հանձնում-ընդունում տեղի չի ունեցել, քանի որ նշված անշարժ գույքը պետական գրանցման ենթարկված չի եղել, այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024թ. հունվարին և անշարժ գույքը պետական գրանցում է ստացել նախարարության անունով, միաժամանակ, ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների և ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել անշարժ գույքն օգտագործել ՀՀ զինված ուժերի կարիքների համար, որի կապակցությամբ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 53-րդ կետը:
Ավստրալուհին իր առջեւ նպատակ է դրել մինչև 2024 թվականի վերջը քնել 600 հոգու՝ տղամարդկանց եւ կանանց հետ, փոխանցում է NEWS.am STYLE-ը։ Անցյալ տարի 26-ամյա Էննի Նայթը հայտնվեց մամուլի կիզակետում, երբ պնդեց, որ մեկ տարվա ընթացքում 300 սիրեկան է ունեցել: Այս տարի նա բարձրացրել է նշաձողը. նրա նպատակը 600-ն է: Եվ մայրը աջակցում է նրա էրոտիկ մտադրություններին:
Love Don't Judge-ին տված հարցազրույցում 26-ամյա շիկահերը պատմել է, որ երբ մորը՝ Կարինին, հայտնել է լուրը, ստացել է «անսպասելի հուսադրող պատասխան»։ «Դու գիտես, թե ինչ ես անում»,-ասել է նա,-միգուցե դու փորձում ես ցույց տալ, որ կինը կարող է կառավարել այն, ինչ անում է իր կյանքում»:
Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պաշտպանում աղջկա սեռական ախորժակը: «Ես շատ հակասական արձագանքներ եմ ստանում»,- խոստովանել է նա: «Որոշ մարդիկ շատ են աջակցում ինձ, սակայն մարդկանց մեծամասնությունը քննադատում է՝ ասելով, որ ես տարված եմ եւ զզվելի»:
Նայթն OnlyFans-ում ունի հաշիվ, եւ նա, պարբերաբար, ստուգվում է ցանկացած վարակի համար: «Ես շատ զգույշ եմ, քանի որ իմ աշխատանքով ես, ակնհայտորեն, պետք է ապահով լինեմ»,-ասում է նա:
Էննին նշել է, որ տղամարդիկ եւ կանայք տարբեր չափանիշներով են չափվում, երբ խոսքը վերաբերում է նրանց սեռական վարքագծին: «Ի՞նչ տարբերություն կա տղամարդու միջեւ, ով կարող է օրական հինգ կնոջ հետ քնել, եւ այն կնոջ միջեւ, ով նույնն է անում: Չեմ հասկանում, թե ինչու, երբ տղամարդը դա անում է, նրան գովում եւ լեգենդար են անվանում, իսկ երբ կինն է դա անում է, մեզ անվանարկում են ու ծաղրում։ Դա պարզապես արդար չէ»:
Վիետնամն անտեսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը, գրում է Bloomberg-ը: Գործակալությունը մեջբերում է Հանոյում ԱՄՆ դեսպանատան՝ հունիսի 17-ի հայտարարությունը, որում ասվում է, որ «ոչ մի երկիր չպետք է հարթակ տրամադրի Պուտինին՝ նրա ագրեսիվ պատերազմն առաջ մղելու համար»։
Պուտինը Վիետնամ է ժամանել հունիսի 19-ի երեկոյան։ Մինչ այդ Պուտինն այցելել էր ԿԺԴՀ։
Վիետնամում Պուտինը հանդիպումներ կանցկացնի Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուե Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և խորհրդարանի նախագահ Չան Թհան Մանի հետ։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․
«Իրանի նախագահական ընտրարշավի ընթացքում առաջին հեռուստաբանավեճից հետո, ըստ հանրային կարծիքի ուսումնասիրության տվյալների՝ ձևավորվել է առաջատար թեկնածուների հետևյալ հաջորդականությամբ եռյակը՝
Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ (պահպանողսկան) - 17,1%
Սայիդ Ջալիլի (պահպանողսկան) - 16,8%
Մասուդ Փեզեշքիան (բարեփոխական) - 13,7%:
Իրանցի ընտրողների 46%-ը դեռես չի կողմորոշվել, թե թեկնածուներից որ մեկին է տալու իր ձայնն առաջիկա նախագահական ընտրություններում։
Պարզ է, որ պահպանողսկան թևի երկու առաջատար թեկնածուները միասին նկատելի առավելություն ունեն բարեփոխական հավակնորդի նկատմամբ, սակայն չկողմնորոշված ընտրողների բարձր տոկոսը և թեկնածուների ձայների տոկոսային ոչ մեծ տարբերությունը խոսում են այն մասին, որ առաջիկա ընտրությունները լինելու են խիստ մրցակցային»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից նախապատրաստվող ագրեսիայի վերաբերյալ ջարդեց ոչ միայն փաշինյանական կեղծ խաղաղասիրական քարոզչությունը, այլ մեծ թվով լրջագույն խնդիրներ առաջ բերեց սահմանային անվտանգության տեսանկյունից:
ԱԳՆ հայտարարությունում մասնավորապես նշվում է, թե ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ-ի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
Այսինքն` փաշինյանական իրականությունում ադրբեջանական ագրեսիային նախապատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումներով, անվտանգության նկատառումներով ծառեր տնկելով, բանակային կորպուսները հետ քաշելով և սահմանապահներ տեղակայելո՞վ:
Բա սահմանամերձ բնակավայրերով շրջում եք ու մարդկանց համոզում (իրականում` ստում), որ իրենց հիմնական խնդիրը տանիքի, անասունի կամ գյուղական նշանակության ինչ-որ կառույցի հարցն է:
Շատերն էլ հավատալով այդ վարդագույն իրականությանը ստախոսին փրկիչ են համարում, իսկ իրականությունը, որն արտացոլված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում շատ ավելի մտահոգիչ է և անհանգստացնող:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր երեկոյան կարելի է մի փոքր զովանալ»:
Նա նկատի ունի շրջանների զգալի մասում և Երևանում երեկոյան սպասվող անձրևը:
Հունիսի 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հայաստանի տարածքում հունիսի 22-ին և 24-ին կեսօրից հետո, 21-ին և 23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Այսօր՝ հունիսի 20-ին, կկայանա Եվրոպայի 2024 թվականի առաջնության վեցերորդ խաղային օրը՝ կսկսվեն C խմբի թիմերը, Սլովենիան կհանդիպի Սերբիայի, Դանիան՝ Անգլիայի հետ։
Այնուհետև կտեղափոխվենք B խումբ, որտեղ միմյանց հետ կխաղան իսպանացիներն ու իտալացիները։
Եվրո 2024-ի խաղացանկը հունիսի 20-ին.
Ժամը 17:00՝ Սլովենիա — Սերբիա,
Ժամը 20:00՝ Դանիա — Անգլիա,
Ժամը 23:00՝ Իսպանիա — Իտալիա:
Ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, մեկնարկել է հունիսի 14-ին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում և կտևի մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։
Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR ինքնագնաց հրետանային համակարգ, X սոցիալական ցանցում գրել է ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բյուսոնը։
«Ադրբեջանի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու համար Հայաստանը Ֆրանսիայից գնել է 36 CAESAR հրետանային համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում»,- նշել է Բյուսոնը։
Այն, որ Երևանն ու Փարիզը պայմանագիր են կնքել CAESAR ինքնագնաց հաուբիցների մատակարարման մասին, ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:
CAESAR ինքնագնաց համակարգը 155 մմ-անոց հաուբից է, որը տեղադրված է Renault Sherpa 10 բեռնատարի շասսիի վրա՝ զրահապատ խցիկով։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Սյունիքի մարզի քպականների շրջանում, մեղմ ասած, լարված վիճակը շարունակում է նորանոր դրսևորումներ ստանալ: Խմորումներն ավելի են խորացել Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից հետո:
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ԱԺ քպական պատգամավոր, սյունեցի Դավիթ Դանիել յանը, իսկ ահա Կապան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը, որը համարվում է նույն Դավիթ Դանիել յանի «մարդը», հեռացվել է կուսակցությունից:
Մեր ունեցած տեղեկություններով, պատճառն այն է, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, նշյալ անձինք իրենց հեռու են պահում կուսակցությունից, չեն պահում կուսակցության «գիծը», մի խոսքով, ինչպես մեր զրուցակիցը նշեց, «յան են տվել»: Արդյունքում, մեր զրուցակցի փոխանցմամբ, մասնավորաբար Կապանի ՔՊ կառույցը փաստացի չի գործում, գրեթե լուծարված վիճակում է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում