Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սուրեն Պետրոսյանի հետ ճանապարհները այս պահին բաժանված չեն, բայց որոշում կկայացնենք՝ բաժանե՞լ, թե՞ չէ․
Բագրատ Սրբազան․
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտոնական Երևանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այսօր ԱԺ ում հնչաց պրոեվրոպական «գործիչների» ճնշող մեծամասնության մտքերի, պերֆորմանսների, գաղափարների, մտազեղումների, ԵՄ-ի և եվրաինտեգրման մասին պատկերացումների, ինֆորմացվածության, գիտելիքների և քաղաքական որակի մասին տեսանյութերը, բովանդակային տեքստերն ու ելույթները հանկարծակի տեսանելի, լսելի և հասանելի չդառնան ԵՄ պաշտոնական հարթակներում, մարմիններում և բյուրոկրատական ապարատներում:
Դա գոնե, թե պետք է անել մեկ բանի համար, որպեսզի Հայաստանի եվրաինտեգրման գոնե տեսական և երբևէ հնարավոր հնարավորությունը առհավետ չփակվի:
Վլադիմիր Մարտիրոսյան
Մարդկանց կյանքի վրա գաղտնի որոշումնե՞ր են կայացնում․
Սրբազանը կիրանցիներին տրվող փոխհատուցման մասին․
Տեսանյութ
Բացի այն, որ պետական սահմանը, ամենաամուր դիրքերը, բնագծերը քանդված են, խախտված է նաև մարդկանց սեփականության իրավունքը։
Ընդ որում, այստեղ մարդիկ կան, որոնց կադաստրի վկայականը տրվել է 2018 թվականից հետո, չեն կարող ասել, որ նախկիններն են տվել։
Մարդիկ կան, որոնց տները 1960 թվականներից պապուց հոր, հորից էլ իրենց են փոխանցվել, որոնք հիմա քանդում են
Բագրատ Սրբազանը՝ Կիրանց գյուղում
Պաղեստինի ազգային վարչակազմի (ՊԱՎ) նախագահ Մահմուդ Աբբասի գրասենյակը շնորհակալություն է հայտնել Հայաստանին պաղեստինյան պետության ճանաչման կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է տեղական ՎԱՖԱ գործակալությունը:
«Հայաստանի իմաստուն քայլը համապատասխանում է երկու պետությունների (իսրայելական և պաղեստինյան) խաղաղ գոյակցություն նախատեսող ծրագրին։ Դա ռազմավարական ընտրություն է, որը պաշտպանում է միջազգային կամքն ու լեգիտիմությունը», – նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
ՊԱՎ-ն շնորհակալություն է հայտնում Հայաստանին «այս խիզախ և կարևոր որոշման համար»՝ այն կարևոր քայլ համարելով երկկողմ կապերի ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության համար:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրը ճանաչել է Պաղեստինի պետականությունը: Երևանը նշել է, որ անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմամբ:
Այս տարի ավելի վաղ Պաղեստինը ճանաչել էին Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան և Նորվեգիան:
2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ արմատական խմբավորումը հարձակում է գործել Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ, որը շարունակվում է մինչ օրս։
Ըստ Rate.am-ի տվյալների՝ հունիսի 21-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.
ԱՄՆ դոլարը գնվում է միջինում 385.66 դրամով, վաճառվում՝ 391.55 դրամ միջինացված արժեքով:
Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 409.16 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 422.44 դրամը:
Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.13 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.69 դրամը:
Մենք ողջունում ենք Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը՝ հետևելով այնպիսի երկրների, ինչպիսիք են Իսպանիան, Իռլանդիան, Նորվեգիան և Սլովենիան։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
«Թուրքիան շարունակելու է իր ջանքերը, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը:
«Վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը»:
Վազգենը մեր նահատակ Արամ Ղուլարյանի հայրիկն է, հերոսը զոհվեց հենց հոր ձեռքերում.
Տեսանյութ
«Էդ քառակուսի ցանկապատը ո՞րտեղ ա».
Սրբազանը՝ ԱԱԾ սահմանապահներին.
Տեսանյութ
ԱԺ նախագահի խոսնակ Նելլի Ղուլյանն ազատման դիմում է գրել․
«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ դադարեցնում եմ աշխատանքս՝ որպես ԱԺ նախագահի մամուլի քարտուղար՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետասյու և միշտ:
Շնորհակալություն լրագրող գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար: Շուտով կհանդիպենք»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում: