ArmNews
Հունվարի 31, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Վաղարշապատի համայնքապետարանից հայտնում են, որ հուլիսի 1-ից կարգելվի մեծ բեռնվածությամբ բեռնատարների երթևեկը Էջմիածնում: Սա տրանսպորտային միջոցի դատարկ քաշն է և առավելագույն բեռի զանգվածը, որը հնարավոր է տեղափոխել:

Այդ երկու գործակիցների գումարը չպետք է գերազանցի 15 տոննան:

«Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցությամբ այսօր մեկնարկել են փողոցների` ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները:

Որոշման համար հիմք են ծառայել քաղաքի բեռնաթափումը, ճանապարհների թողունակության սահմանափակումը և հանգամանքը, որ ծանր բեռնատարները վնաս են պատճառում քաղաքի հիմնանորոգված փողոցներին, քայքայում են ասֆալտաշերտը:

Տուգանքներից խուսափելու համար վարորդներին հորդորում ենք հետևել ճանապարհային նշաններին»,- նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ:

Օկուպացված Մեխակավանում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունից զոհվել է Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) աշխատակից, 1980 թ.-ին ծնված Ռագիֆ Իսաևը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով ՆԳՆ-ի, գլխավոր դատախազության և ANAMA-ի համատեղ հայտարարությանը։

Պայթյունից տուժել են գործակալության այլ աշխատակիցներ ևս, որոնք հոսպիտալացվել են մարզային հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) դիմել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ:

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ միայն մեկը։

«Էդ ձևի ցանկապատ, փշալար էս տարածքում գոյություն չունի»,-Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասացին Կիրանցցիները՝ նկատի ունենալով օրեր առաջ Փաշինյանի ցուցադրած սահմանյին փշալարերը։

«Իսկ Բերքաբերի հողերը հետ տվեցի՞ն, դիրքը մնաց ադրբեջանցիների՞ն, թե՞ նահանջել են, մերոնք ե՞ն նահանջել։

Հիմա ստախոսության պատկերը ստացաք։

Ամեն դեպքում գնանք արձանագրենք, գուցե մի թաքնված տեղում գտնեք այդ փշալարերը»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ Կիրանցում միակողմանի զիջման արդյունքում ոչ միայն պետական սահմանի ամուր դիրքերն ու բնագծերն են քանդվել, այլ նաև մարդկանց սեփականության իրավունքներն են խախտվել։

«Այստեղ ստի պատմությունն եք տեսնում։

Մեր պայքարի տրամաբանությունը այդ սուտը կտրելն է»,-ասաց Բագրատ Սրբազանը։

 

«Էս կալոշը խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, կործանում։

Այս թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և այդտեղ երկու կարծիք չի կարող լինել։

Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից»,- այսօր ԵՄ անդամկացության համար կազմակերպված լսումների ժամանակ Աժ ամբիոնից, կալոշը թափահարելով, ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։

Նա Ազգային ժողովի ամբիոնից Եվրամիության դրոշը կախեց՝ ասելով․ «Որպեսզի պատկերավոր լինի այս քննարկումը, կուզեմ՝ այս դրոշի ներքո անցկացնել քննարկումները։

Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերվոր կլինի»,-ասաց նա՝ կալոշը դնելով դրոշի վրա։

Նրա քայլը արժանացավ դահլիճի բուռն ծափահարություններին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ «վաղուց ժամանակն է պաշտոնապես դադարեցնել չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված բոլոր ինստիտուտների գործունեությունը»։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևը նաև նշել է, որ «ժամանակն է ամբողջությամբ փակել հակամարտության էջը»։

Բլինքենն Ալիևի հետ խոսել է խաղաղության պայմանագրի անհապաղ կնքման մասին։

Աջակցելու ենք գործող իշխանություններին.

Արամ Սարգսյան

Տեսանյութ

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում