Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հունիսի 26-ին, ժամը 17:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերիշեն գյուղում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից:
Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Դ. Ա.-ին (ծնված 2004 թ.) իջեցրել են եկեղեցու տանիքից:
Լոռու նախկին մարզպետ Արամ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական: Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ հունիսի 26-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արամ Խաչատրյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ 2024-ի հունվարի 4-ին ազատվել էր պաշտոնից։
Մինչ այդ նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էր, սակայն 2019 թվականի դեկտեմբերի 8-ին հրաժարվել էր մանդատից։
Իրանի ոստիկանության խոսնակ, բրիգադային գեներալ Սաիդ Մոնթազեր ալ-Մահդին հայտարարել է, որ 220 հազար ոստիկաններ սպասողական վիճակում են՝ առաջիկա ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է Mehr-ը։ Նա ասաց, որ մոտ 190,000 ընտրատեղամասերում կլինեն ընտրությունների ընթացքը սկզբից մինչև վերջ վերահսկելու համար:
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին՝ կապված մայիսին ուղղաթիռի վթարի հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրա մերձավոր շրջապատի զոհվելու հետ։
Ադրբեջանից արձագանքել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ռուսաստանը «Լեռնային Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին»։
«Բաքուն Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին խորհուրդ է տալիս «լիովին հրաժարվել ռևանշիզմի երազանքներից»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական
Հիքմեթ Հաջիևը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է. «Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունները 50% նվազ կիրառման բոնուսային բաղադրիչով մարելու հնարավորությունից օգտվելու ժամկետը։
Հարկադիր կատարման փուլում չգտնվող պարտավորությունների մասով 50% բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում 103095 քաղաքացի 266 826 տուգանքի որոշումներով մարել է պարտավորությունները. պետական բյուջե մուտքագրվել է 1 134 450 469 դրամ:
Ինչ վերաբերում է հարկադիր կատարման փուլում գտնվող պարտավորություններին, ապա բոնուսային բաղադրիչից օգտվելու արդյունքում կարճված 156 668 կատարողական վարույթով բռնագանձվել է 646 979 923 դրամ:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 8-ը 50% բոնուսային բաղադրիչով կարող եք մարել թե՛ հարկադիր կատարման փուլում գտնվող, թե՛ չգտնվող պարտավորությունները»։
Չինաստանում կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»–ի 70-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, հիշատակի համաժողովին կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:
«Արմենպրես»-ի թղթակից փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնեց Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մաո Նինը:
«Այս տարի լրանում է «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը: 7 տասնամյակ առաջ վարչապետ Չժոու Էնլայն առաջին անգամ առաջ քաշեց այդ հինգ սկզբունքներն ամբողջությամբ՝ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանք, փոխադարձաբար ագրեսիայի բացառում, փոխադարձաբար միմյանց ներքին գործերին չմիջամտություն, հավասարություն և փոխադարձ շահ, խաղաղ համակեցություն»»,-ասաց Նինը:
Նա ընդգծեց այն հանգամանքը, որ հետագա 70 տարիների ընթացքում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը լայնորեն ընդունվել և ճանաչվել են աշխարհի տարբեր երկրների կողմից: Դրանք դարձել են միջազգային հարաբերությունները և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները կարգավորող հիմնարար նորմի մի մասը։
«Ստեղծված նոր հանգամանքներում «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ը առաջ տանելու, աշխարհի առջև ծառացած բազմաթիվ ճգնաժամերին, մարտահրավերներին գլոբալ արձագանքը խթանելու և ամբողջ աշխարհի մարդկանց խաղաղության, զարգացման և համագործակցության կոչին պատասխանելու համար Չինաստանը կհյուրընկալի հիշատակի միջոցառումներ՝ հունիսի 28-ին Պեկինում նշելով «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակը»,-ասաց Նինը:
Հիշատակի միջոցառումները, որոնք կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներից մինչև մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցում» խորագրի ներքո, սկսվեն հիշատակի համաժողովով, որին կհաջորդեն ճաշկերույթը և ենթաֆորումները:
«Նախագահ Սի Ծինփինը կմասնակցի և կարևոր ելույթով հանդես կգա հիշատակի համաժողովին, իսկ վարչապետ Լի Կեցյանը կվարի համաժողովը: Ճաշին ներկա կգտնվի ու ելույթ կունենա Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղաքական բյուրոյի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին»,-ասաց նա:
Ներկա կլինեն նաև նախկին պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, լրատվամիջոցների և բիզնես համայնքի ներկայացուցիչներ ու այլ անձինք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը մասնավորապես ասել է․ «Մենք ցանկանում ենք, որ Նորվեգիայի, Իռլանդիայի և Սլովենիայի ցուցաբերած խղճով դիրքորոշումն օրինակ ծառայի ամբողջ Եվրոպայի համար։
Մենք գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ»։
Ինչո՞ւ է Փարիզը զինում Երևանին և Կիևին․ պատասխանում է Զախարովան.
Տեսանյութ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 26-ին, կազմել է 388.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 414.93 դրամ (նվազել է 1.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.47 դրամ (նվազել է 0.96 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.45 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 406-413 դրամով, վաճառվում է 417-425 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.90-4.34 դրամով, վաճառվում է 4.48-5.02 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 389 դրամով:
Եվրոն գնվում է 414-415 դրամով, վաճառվում է 419 դրամով:
Ռուբլին գնվում է 4.27 դրամով, վաճառվում է 4.40 դրամով:
Լրագրողները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին»։
«Ո՞ւմ մասին է խոսքը։ Իսկապե՞ս, նա այդպիսի բա՞ն է հայտարարել։
Իսկ, հետաքրքիր է, ո՞ր թվականին է դա տեղի ունեցել»,- ասել է Զախարովան։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, նկատի ունի 2020թ․ պատերազմը, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- արձագանքել է լրագրողը։
«Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որը հորինել էր այդ կողմը՝ միգուցե խոսքը «ինչ-որ սեկրետարշայի» մասին է։
Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։
Բայց կարևորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- պատասխանել է Զախարովան։