Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Բրյուսելը 1 մլրդ եվրո է հատկացրել Կահիրեին՝ երկրի տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը համապատասխան հայտարարություն է արել Կահիրեում Եգիպտոս-ԵՄ ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ։
«Մարտին մենք Եգիպտոսի հետ 7,4 մլրդ եվրոյի չափով օգնության պայմանագիր ենք ստորագրել, իսկ այսօր խոստացված գումարի առաջին միլիարդը հատկացնում ենք Կահիրեին՝ երկրում իրականացվող տնտեսական բարեփոխումներին աջակցելու նպատակով»,-հայտարարել է Ֆոն դեր Լայենը՝ հավելելով, որ Եգիպտոսի տնտեսական ոլորտում փոփոխությունները կնպաստեն ներդրողների էլ ավելի մեծ ներգրավմանը Եգիպտոսի տնտեսությանը և երկրում կստեղծեն նոր աշխատատեղեր։
«Ընդհանուր առմամբ, ֆորումի մասնակիցները նախատեսում են ստորագրել ավելի քան 20 փոխըմբռնման հուշագիր՝ 40 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով»,-հավելել է Ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ համաձայնագրերը կընդգրկեն մի քանի ոլորտներ, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությունը, ավիացիոն և ավտոմոբիլային արդյունաբերությունը և քիմիական արդյունաբերությունը։
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իր ելույթում նշել է, որ երկիրը ներկայում բախվում է միջազգային և տարածաշրջանային մակարդակներում իրար հաջորդող ճգնաժամերի, որոնց բացասական հետևանքները զգում են աշխարհի բոլոր երկրները։
«Այս առումով, Եգիպտոսի և նրա եվրոպացի գործընկերների միջև փոխադարձ աջակցությունն ու համակարգումը առանձնահատուկ նշանակություն ունեն»,-ընդգծել է Եգիպտոսի ղեկավարը։
Կահիրեում բացվել է Եգիպտոս-ԵՄ ձևաչափով երկօրյա ներդրումային ֆորում։ Համաժողովն անցկացվում է «Բացելով Եգիպտոսի ներուժը արագ փոփոխվող աշխարհում» կարգախոսով և անցկացվում է երկրի նախագահի հովանու ներքո։
Միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ ֆորումի մասնակիցները նախատեսում են քննարկել Եգիպտոսի և ԵՄ-ի միջև համագործակցության ամրապնդումը տնտեսական, նորարարության, տրանսպորտի, էներգետիկայի, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:
Նախատեսվում է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել եվրոպական ներդրումների ներգրավմանը Եգիպտոսի տնտեսության մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնման, ջրամատակարարման ցանցերի բարելավման, առողջապահության և կրթության ոլորտներում:
Իրանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի նախկին թեկնածու Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հայտարարել է, որ աջակցում է Սաիդ Ջալիլիին նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ, տեղեկացրել է Mehr-ը։
«Եվ խնդրում եմ բոլոր հեղափոխական ուժերին եւ իմ կողմնակիցներին օգնել, որպեսզի շարժումը, որը դարձել է մեր տնտեսական եւ քաղաքական խնդիրների զգալի մասի պատճառը, չվերադառնա իշխանություն»,- իրանական ԶԼՄ-ն մեջբերել է Գալիբաֆի հայտարարությունը սոցցանցերում։
Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները անցնում են երկրորդ փուլ այն բանից հետո, երբ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ հավաքել ձայների 50 տոկոսը՝ համաձայն շաբաթ հրապարակված արդյունքների։
Վերջնական հաշվարկների համաձայն, որոնք հայտարարել է ընտրական շտաբը շաբաթ օրը, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հավաքել է ձայների ամենամեծ քանակությունը՝ 10,4 մլն։ Նրա մերձավոր մրցակիցը՝ միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, զբաղեցրել է երկրորդ տեղը 9,4 մլն ձայներով։
Խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը հավաքել է 3,3 մլն ձայն իսկ ներքին գործերի նախկին նախարար Մոսթաֆա Փուրմոհամադին՝ 206 000։ Առաջին փուլում քվեարկել է ընտրողների մոտ 40 տոկոսը։
Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 5-ին, եւ մնացած երկու թեկնածուները կունենան մեկ շաբաթ ընտրարշավի եւ հեռուստաբանավեճերի համար։
Արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը կայացել է ուրբաթ եւ երեք անգամ երկարացվել է ընտրական շտաբի կողմից, մինչեւ որ քվեարկության համար հերթերը կեսգիշերին ավարտվել են։
Անդրանիկ Քոչարյանին ասեք՝ Հասմիկը կանչում է Ներքին Հանդ.
Տեսանյութ
«Ո՞նց լավ լինենք, Սրբազա'ն, մեր Արցախը հանձնել են», «Դա միայն ձեր խնդիրը չէ». Սրբազանը` Դավիթ Բեկում.
Տեսանյութ
Դու ո՞վ ես, որ ղեկավար լինելով` մարդկանց պատերազմով ես սպառնում․ Բագրատ Սրբազանը Սյունիքից՝ Նիկոլին.
Տեսանյութ
Սրբազա'ն, ժողովրդին ոտքի հանեք, զոմիբիացած են, ես ձեր կողքն եմ. Դավիթ Բեկի բնակիչ.
Տեսանյութ
Շարունակվում է Բագրատ Սրբազանի այցը Սյունիք:
Այսօր վաղ առավոտյան Սրբազան Հայրը մի խումբ երիտասարդների հետ բարձրացել է Խուստուփ լեռ:
Ժամը 11:00-ին Բագրատ Սրբազանը կայցելի Ներքին Հանդ, իսկ 14:00-ին՝ Դավիթ Բեկ գյուղեր:
Արցախի ղեկավարներն ու բոլոր ռազմագերիները պետք է շուտափույթ վերադառնան ՀՀ. Սրբազանը Սյունիքում է
Տեսանյութ
Ես չեմ ուզում այս աշխարհից նզովված գնամ. Բագրատ սրբազան