Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Արխիվային կադրեր` Արցախյան ազատամարտից.
Տեսանյութ
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին։ Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:
Թեև Հայաստանի առողջապահական ցուցանիշները վերջին տասնամյակների ընթացքում բարելավվել են մոր և մանկան առողջության ուղղությամբ, այնուամենայնիվ ոչ վարակիչ հիվանդությունները դեռևս մահացությունների և հիվանդությունների ամենամեծ բաժինն են կազմում։ Առողջապահության ոլորտում պետական ծախսերի ցածր մակարդակը և առողջապահական համակարգի ցածր արդյունավետությունը նպաստում են մեծ ծախսերի, ինչը հանգեցնում է բնակչության շրջանում սեփական միջոցներից մեծ վճարումների («գրպանից վճարումների»): Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացիկ ծախսերի՝ նմանատիպ վճարումների մասնաբաժինը աշխարհում ամենաբարձրներից է (2021թ. կազմել է 81,4 տոկոս)։
«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը, օրինակ՝ պետության կողմից ֆինանսավորվող հիմնական դեղերի գնագոյացման այնպիսի մեխանիզմի կիրառում, որը հիմնված կլինի միջազգային գների համեմատությունների վրա։
Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար: Ակնկալվող արդյունքներից են․ առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման այնպիսի համակարգի ներդրում, որի հիմքում են որակի և ծածկույթի ցուցանիշները, բուժքույրերի և ընտանեկան բժիշկների բարելավված ուսուցում, նշանակված դեղերի ցածր գների ապահովում և ընթացիկ առողջապահական ծախսերում «գրպանից վճարումների» մասնաբաժնի կրճատում։
Մակրոնը հորդորել է ընտրողներին` կանգնեցնել ծայրահեղ աջերին հուլիսի 7-ին կայանալիք 2-րդ փուլում։
Նա կոչ է արել հանրապետական և դեմոկրատական թեկնածուներին դաշինք կազմել։
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանի արտահերթ ընտրությունները։
Նախնական տվյալներով 1-ին տեղում ծայրահեղ աջերն են։
Մեր երկիրը չարի կողմից է կառավարվում, ժողովուրդը կկանգնեցնի այն ձեռքերը, որոնցով ՀՀ քարտեզն են գծում.
Տեսանյութ
Տարիներ անց անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու հանգամանքներին՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության «Մարդու ժամանակը» հաղորդմանը Ս. Սարգսյանը պատմել է, որ. «1993թվականին, եթե չեմ սխալվում արդեն ապրիլի վերջերն էր կամ մայիսի սկիզբը (բնական է` այն ժամանակ ինքը (Վազգեն Սարգսյանը.-Մ.Հ.) պաշտպանության նախարարը չէր, նախագահի խորհրդականն էր` անվտանգության գծով), ասաց. «Գիտես, կարծիք կա քեզ տեղափոխելու Հայաստան` պաշտպանության նախարար»:
Ինձ համար մի քիչ տարօրինակ էր, չէի սպասում: Այդպես էլ ասացի: Ասացի. «Վազգե´ն, մի քիչ տարօրինակ բաներ ես ասում, գործն այստեղ է»: Երկրորդ անգամ` արդեն մայիսին, Վազգեն Մանուկյանը գնացել էր վիրահատվելու, և արդեն շատ ավելի լուրջ պայմաններ էին, երբ Վազգենը նորից ասաց: Բնականաբար, ես խորհրդակցեցի Քոչարյանի հետ, ընկերներիս հետ, և ասացին, որ միանշանակ պետք է առաջարկությունն ընդունել, որովհետև, չնայած որոշակի հաջողություններ ունեինք, գիտեք` Հայաստանի ներքաղաքական լարվածությունը անմիջապես փոխանցվում էր այնտեղ, և բոլոր տղաները չէ, որ վստահ էին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ կարողանան կռվել: Միշտ էլ դժգոհներ լինում են, միշտ էլ Մարտակերտում կռվողը ասում է, թե՝ տեսնու՞մ ես Ստեփանակերտում կռվողների զինամթերքը շատ է և այլն:
Եվ հիմնական իմ դրդապատճառը դա էր, նաև՝ իմ ընկերների: Այնուհետև՝ նաև ծանր ժամանակաշրջան ինչպես հայկական բանակի, այնպես էլ ամբողջ Ղարաբաղի համար (ադրբեջանցիների հակահարձակում, Օմարի հետգրավում և այլն)։ Եվ արդեն 1993 թվականից, երբ սկսեցինք շատ լուրջ զբաղվել կանոնավոր բանակով, զորակոչիկներով (և 1993 թվականին էր, որ առաջին անգամ զորակոչիկներով գունդը գնաց սահման) և 1994 թվականին, մայիսին զանգահարեց Գրաչովն ու մեզ հրավիրեց ադրբեջանցիների հետ Մոսկվա, այնտեղ ստորագրեցինք փաստաթուղթ` զինադադարի մասին` սկսեցինք անմիջապես ձեռնամուխ լինել բանակաշինության գործին: Վազգենը պետնախարար էր»:
Ս. Սարգսյանը ՀՀ ռազմական գերատեսչությունը գլխավորեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ բանակաշինությունը թևակոխել էր իր իսկ սահմանած «երկրորդ փուլը, որը ներառում է 1992թ. հունիսից մինչև 1994թ. մայիսն ընկած ժամանակահատվածը, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ, ձեռնամուխ եղավ Ազգային բանակի ստեղծմանը» ։
Հատված՝ Պ.գ.թ. դոցենտ, պահեստազորի մայոր, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար Մհեր Հարությունյանի «Սերժ Սարգսյանի ներդրումը ՀՀ Զինված ուժերի կազմավորման և զարգացման գործում» աշխատությունից
Սուրեն Պետրոսյանը եկել ա Նիկոլի օրակարգով. Գառնիկ Դանիելյան.
Տեսանյութ
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին:
Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը:
Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:
Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել…»։
Ես Ձեր զինվորն եմ, Շարժումը չի կարող մարել. Աշոտ Երկաթը` Բագրատ Սրբազանին.
Տեսանյութ
Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։ Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ, մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ փողոց, հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։
Աստված մարգարեի միջոցով ասեց՝ ո՞ւմ ուղարկեմ, ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք և ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը, ես եմ։ Ես եմ առանց ակնկալիքի, առանց սպասելիքների, առանց սիրվելու հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։
Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված և երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։ Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում։
Բագրատ Սրբազանը՝ Սիսանում
Սիսիանում քաղաքացիները ողջունում են Բագրատ Սրբազանին