ArmNews
Հունվարի 27, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Պրեսսինգ» հաղորդաշարում  Սաթիկ Սեյրանյանի հյուրն Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանն է։

Ուկրաինան Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու համապարփակ ծրագիր է պատրաստում և հույս ունի, որ դրան կաջակցեն աշխարհի երկրների մեծ մասը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկին հիշեցրել է, որ վերջերս Շվեյցարիայում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, և ներկայումս մշակվում են երեք մանրամասն գործողությունների ծրագրեր էներգետիկայի, պարենային անվտանգության և ռազմագերիների փոխանակման հարցերի վերաբերյալ:

«Վստահ եմ, որ մենք կլուծենք այդ հարցերը։ Համենայն դեպս, մենք կպատրաստենք համապարփակ ծրագիր: Այն պատրաստ կլինի շուտով։ Մենք նաև կմշակենք խաղաղության բանաձևի մնացած բոլոր կետերը և կպատրաստենք համապարփակ ծրագիր, որը կներկայացվի մեր գործընկերների քննարկմանը։ Մեզ համար շատ կարևոր է ցույց տալ պատերազմը դադարեցնելու ծրագիր, որը կաջակցի աշխարհի երկրների մեծամասնությանը։ Դա դիվանագիտական ճանապարհն է, որի վրա աշխատում ենք ։ Բացի այդ, ինչպես ասացի, ամեն ինչ մեզանից կախված չէ», – Զելենսկու խոսքերը մեջբերում է «Ուկրինֆորմ»-ը։

Նա հավելել է, որ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

ՄԵՐ ՈՍՏԻԿԱՆԸ 

Գազելի մեջ ծեծվելուց հետո բոլոր բերետավորներն իջնում են ու մնում եմ մենակ։ Քթիցս թափվող արյունը ձեռքովս մաքրում եմ ու դռան մոտ կանգնած միակ բերետավորից ջուր խնդրում։ Լիտրանոց Ջերմուկի շշով ջուր է մեկնում ինձ ու ձեռքի մահակին հենված պլշած նայում է ինձ, թե ինչպես եմ արյունը մաքրում ու լվացվում։ Ներսումս ահավոր ցավ եմ զգում։ Գլուխս դմբրված է։ Սկսում եմ հիշել, որ բռունցքների փափուկ մասով գլխիս էին խփում, մեկը գոռում էր` էն տեղերին խփեք, որ չկապտացնեք։
Որովայնս, ստամոքսս, կողերս ու երիկամային հատվածներս լավ մասաժ արեցին ու ցավ չէի զգում։ Այսինքն լիքը ցավ էի զգում, բայց չգիտեի` որ տեղս է ցավում. ուղղակի ամբողջ մարմինս էր ցավում։
Ներսս տապ է, կարծես այրվում է։ Ձեռքերս դողում են։

Ծխախոտ վառեցի։ Բերետավորն ասաց.                      
֊ Ներսը մի' ծխի, արի դռան դեմը ծխի։  Մոտեցա դռանը, իջա մեքենայից ու նստեցի դռան առաջին ոտնատեղին, թեպետ կեղտոտ էր։ Նստատեղիս ցավն ուժեղացավ. հիշեցի աքացիները։ Լուռ ծխում եմ ու նայում բերետավորին, փորձում եմ կռահել կամ նկատել ժիլետի տակից կիսատ երևացող ուսադիրին փակցված աստղերի քանակը։Մի սերժանտ եկավ ու հարցրեց.         
֊Պարոն կապիտան, գազելում քանի՞ մարդ կա։                                
֊ Մենակ սա֊յա, ֊ ինձ ցույց տալով ասաց բերետավոր կապիտանը։ 
֊ Որ մարդ լինի, բերե՞նք էս ավտոն։
֊ Հա, բերեք։                                          

Սերժանտը հեռանում է դեպի Բաղրամյան։ Կապիտանը բութ հայացքով ուղեկցում է նրան։
Ես փորձում եմ խոսքի բռնվել կապիտանի հետ։               
֊ Վաղու՞ց եք ծառայում, պարոն կապիտան։                        
֊ Օգոստոսին վեց տարիս կլրանա։ 
֊ Ես էլ եմ զինվորական, գնդապետ եմ։
֊ Հե՞տո ինչ, ես Ձեզ ճանաչում եմ։                                                                    
֊ Հետո այն, որ սպան սպայի հանդեպ պիտի բարյացակամ լինի։
֊ Ինչ լինի՞,֊ չհասկանալով բարյացակամ բառի իմաստը ապշահար նայում է դեմքիս։
-Գոնե ծեծելուց  չհայհոյեյիք։ 
                                        
Լռում է։                                                        

֊ Ինձ ծեծում էիք, հայհոյում, հասկացանք, բա Սրբազանին ինչու՞ էիք հայհոյում։                             
-Ինքը ինձ համար Սրբազան չի, տերտերա։                                     
֊ Մեղք մի՜ գործիր, Սրբազանը միշտ Սրբազանա։                                         
֊ Որ ինքը ինձ պսակում էր, էն ժամանակ էր Սրբազան, հիմա տերտերա։                                       
-Ո՞նց, քո պսակը Սրբազաննա՞ կատարել։                  
֊ Հա։                                                         
֊  Ու խաչը պահելա, համբուրել ե՞ս։
֊ Հա, պահելա, համբուրել եմ, էն ժամանակ Սրբազան էր, հիմա տերտերա չեմ համբուրի։

Ես սկսում եմ ծիծաղել և հիշում եմ անեկդոտը։ Ասում են՝ Գյումրիում Տեր Նորայրը  կնունք է կատարում։ Կնունքից հետո նստում են ճաշկերույթի։ Ճաշկերույթից հետո երբ Տեր Նորայրը պատրաստվում է հեռանալ նկատում է, որ խաչը չկա։ Աջ ու ձախ հարցնում է, թե ով է խաչը վերցրել։ Ներկաներից մեկը ասում է.
֊Տեր Նորայր, կնունքը առանց խաչի եք կատարել։
֊Բա կնունքի ժամանակ կ***սսս էիք համբուրում...

Ես ծիծաղում եմ, ցավում է, հռհռում եմ, ցավում է, ցնցվում եմ, ցավում է։ Ցավում է մարմինս,  ցավում է հոգիս, լաց եմ լինում, ցավում է...

Լաց եմ լինում մեր ոստիկանության անգրագետ ու տգետ  կապիտանի համար։ Լաց եմ լինում   հայրենիքիս ու պետությանս  համար պայքարող, իրեն ափեափ, պատեպատ տվող Սրբազանիս համար, որ պայքարում է ազգ, հայրենիք, պետություն, տեսակ ունենալու համար։ Ու մարմնիս ոչ մի տեղը չի ցավում, հոգիս է  ցավում, հոգիս է ցավում ու լաց եմ լինում...

Վա ՜յ մեզ, վա՜յ մեզ, վա՜յ մեզ...

ք. Երևան
ՁՊՎ,  խուց 11
13.06.24թ.
Աշոտ Մինասյան

Աղբյուր

«Աչքովս ընկավ նախկին Խորեն վարդապետի` Նշան Հովհաննիսյանի հարցազրույցը «Civic» կոչվող լրատվամիջոցի լրագրողուհու հետ: Տպավորություններիս մասին չեմ խոսի… Շատ ծանր են:

Նախկին վարդապետը անընդհատ խոսում է իր կրած տառապանքների ու հալածանքների մասին` հընթացս եթերը աղտոտելով տարբեր բանսարկություններով և հերյուրանքներով:

Ամենից տարօրինակն ու աչքի զարնողը սակայն այն է, որ մարդկանց մեջ խղճահարություն առաջացնելու նպատակով ներկայացվող անձնական ձախողումների երկարաշունչ պատումի մեջ` նախկին վարդապետը ոչ մի խոսք չի ասում իր ենթադրվող ձեռքբերումների մասին: Պատահականություն է՞ սա արդյոք: Պատահականություն կհամարեինք, եթե ծանոթ չլինեինք նրա անսկզբունքային ու արկածախնդրական բնավորությանը, որի մասին հիշողությունները թարմ են` ինչպես Մայր Աթոռում, այնպես և եկեղեցամերձ շրջանակներում: 

Հայտնի փաստ է, թե ինչպես էր նա իր տրամադրության հետ փոխում նաև, եկեղեցական ասպարեզում մնալու կամ այն թողնելու որոշումները: Արդեն ինքն իսկ խոստովանում է, որ կարճ ժամանակի մեջ երկու անգամ կարգալույծ է եղել: 

Հետևությունն այն է, որ նախկին վարդապետը, ոչ թե պատահականորեն չի նշում հաջողությունների և ձեռքբերումների մասին, այլ ուղղակի դրանք գոյություն չունեն իր կյանքում: Վկան այսօրվա իր ողորմելի վիճակն է Կանադայի հեռավոր ափերում: Հետաքրքրվողները կարող են տեղեկանալ, թե ինչ պայմաններում և ինչ միջոցներով է այսօր նախկին վարդապետը քարշ տալիս իր գոյությունը:

Այսպիսով նախկին վարդապետի հարցազրույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ձախողումների համար մեղավորներ գտնելու մոլեռանդ որոնում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ողբաձայն կաղկանձ: Իսկ թե ո՞վ է ձախողված կյանքերի սրտերի անփոփոխ տիրակալը` Հայաստանում գիտեն բոլորը: Ձախողված անձերը` իրենց բանսարկություններով ու շոգմոգություններով, ապաստան ու սփոփանք են գտնում վարչապետ դարձած նախկին լրագրողի ճենճահոտ գրկում: 

Այնպես որ, շնորհավորել է պետք նախկին Խորեն վարդապետին, նա գտել է իր գաղափարական հորը` կույրերի միակնանի առաջնորդին: Այնպես որ, ոչինչ նոր չէ. նմանը գտել է նմանին»:

Հայր Անդրէաս Եզեկեան

Բոլորի համար պարզ է, որ ՀՀ-ն չի դառնալու Եվրամիության անդամ՝ անկախ դրանից, թե կանցկացնեն արդյոք հանրաքվե, թե ոչ մեր երկրում։

Այս ամենը արվում է բացառապես Ալիևի նախապայմանը կատարելու ու նոր Սահմանադրություն ընդունելու համար։ Այսինքն, մարդկանց «խայծ» են տալու, թե մտնում ենք ԵՄ, հանրաքվեի օրը դնելու են նաև նոր Սահմանադրության հարցը, որպեսզի քաղաքացիները գնան ընտրատեղամասեր։

Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է անվտանգային հարցերով մասնագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը առցանց ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 48-րդ նիստին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ներկայացրել է հուլիսի 1-ին մեկնարկող ՍԾՏՀԿ-ում ՀՀ նախագահության գերակայությունները՝ շեշտելով ՀՀ հանձնառությունն աջակցելու ՍԾՏՀԿ շրջանակում կառուցողական երկխոսությանը և լավագույն փորձի փոխանակմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի Գլխավոր քարտուղար, Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,

Նախ և առաջ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ալբանիայի Հանրապետության կառավարությանը՝ նախագահության ընթացքում կազմակերպությունն առաջնորդելու, ինչպես նաև ՍԾՏՀ շրջանակներում երկխոսության ու համագործակցության առաջմղմանն ուղղված ջանքերի համար: Մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում նաև Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին և ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության անձնակազմին՝ կազմակերպության արդյունավետության ամրապնդմանն ուղղված աշխատանքի և անդամ երկրներին տրամադրված աջակցության համար:

Հավատացած եմ, որ ՍԾՏՀ-ի հիմնական նպատակների արդյունավետ իրականացումը, մասնավորապես՝ ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցության և առևտրի դյուրացման խթանումն առանցքային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար:

Քանի որ Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը, ես կցանկանայի վերահաստատել մեր հանձնառությունը՝ աջակցելու կառուցողական երկխոսությանը և տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված լավագույն փորձի փոխանակմանը՝ կազմակերպության կանոնադրական նպատակներին համապատասխան:

Կցանկանայի նաև ընդգծել ՍԾՏՀ-ի բոլոր ոլորտներում նախագծերի վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես նշված է «ՍԾՏՀ տնտեսական օրակարգում»: Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում՝ Ծրագրերի զարգացման հիմնադրամի միջոցով:

Կարևոր է նշել նաև, որ Հայաստանի նախագահությունը հանդես կգա ՍԾՏՀ կազմակերպության և դրա հարակից մարմինների միջև ավելի ամուր համագործակցության և համակարգման օգտին՝ նպատակ ունենալով բարելավել դրանց համաժամացումը, փոխլրացումը և գործունեության ընդհանուր ներդաշնակեցումը:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության տնտեսությունը վերջին տարիներին զգալի աճ է գրանցել։ Հայաստանի տնտեսությունն աճել է մոտ 30 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները՝ ավելի քան 91 տոկոսով: Բացի այդ, ստեղծվել է մոտ 200,000 նոր աշխատատեղ՝ արձանագրելով աշխատատեղերի ընդհանուր թվի շուրջ 37 տոկոս աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գրեթե կրկնապատկվել է: Առկա է ՍԾՏՀ անդամ մի քանի երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության զգալի աճ։

Տնտեսական աճի վերաբերյալ այս տպավորիչ և հուսադրող թվերի հետ մեկտեղ մենք ստիպված ենք նշել, որ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար աննախադեպ մարտահրավերները դեռևս առկա են և լրջորեն խաթարում են Սևծովյան տարածաշրջանում կայուն սոցիալ-տնտեսական զարգացման հասնելու գործում առաջընթացը:

Հայաստանը հավատարիմ է հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։ Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, որի սահմանները Արևելքից և Արևմուտքից ավելի քան երեք տասնամյակ շրջափակման մեջ են՝ Հայաստանը լիովին գիտակցում է միջազգային իրավունքի վրա հիմնված՝ ներառական և հավասար տարածաշրջանային և միջսահմանային հաղորդակցության խթանման կարևորությունը:

Այս ընկալմամբ է, որ մեր երկիրը կառուցողականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի իրականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հիման վրա՝ հարգելով յուրաքանչյուր պետության ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ինչպես նաև առաջնորդվելով հավասարության և փոխադարձության սկզբունքներով՝ համաձայնեցված 2023թ. մայիսին և հուլիսին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից։ Հայաստանն անկեղծորեն հանձնառու է մեկ ամսվա ընթացքում վերջնականացնել բանակցությունները և ստորագրել Համաձայնագիրը, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձելու այս կառուցողական մոտեցումը՝ զերծ մնալով արհեստական խոչընդոտներ ստեղծելուց։

Հայաստանը նաև հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային սահմանների վերաբացման հանձնառությանը։ Այս առումով մենք պատրաստ ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, ներկայիս դրական ընթացքը պահպանելու և առաջ շարժվելու նպատակով՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի:

Ձերդ գերազանցություններ,

Լիովին հավատարիմ լինելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը, տարածաշրջանի ներուժի իրականացմանը՝ ուղղված Արևելքի ու Արևմուտքի, Հարավի ու Հյուսիսի միջև առևտրային և տրանսպորտային կապերի առաջմղման միջոցով տնտեսական և մշակութային փոխանակումների խթանմանը՝ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ 

Որպես մեր խաղաղության օրակարգի մաս՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնել հաղորդակցությունը տարածաշրջանի երկրների միջև՝ վերանորոգելով, կառուցելով և շահագործելով ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրական գծեր՝ այդպիսով բացելով նոր հնարավորություններ բեռների, ապրանքների և քաղաքացիների տեղաշարժի համար, և զգալիորեն ընդլայնելով մեր տարածաշրջանի ինտեգրումը համաշխարհային տրանսպորտային ցանցերին: Համոզված ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը կարող է հսկայական օգուտներ բերել Սևծովյան տարածաշրջանի բոլոր երկրներին։

Եզրափակելով՝ ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը Կազմակերպության շրջանակներում՝ ուղղված նորարարական և կայուն զարգացմանը։

Վստահ ենք, որ ՍԾՏՀ կանոնադրության մեջ նախանշված սկզբունքներով առաջնորդվող տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել Սևծովյան տարածաշրջանի ժողովուրդների խաղաղության, կայունության, բարգավաճման և բարեկեցության ամրապնդմանը։

Շնորհակալություն»:

Հանդիպման արդյունքում ընդունվել են մի շարք բանաձևեր և որոշումներ:

ՍԾՏՀԿ անդամ պետությունները հաջողություն են մաղթել Հայաստանին՝ կառույցում գալիք նախագահության կապակցությամբ: 

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ռուսաստանը չէին կարող այնպիսի հարված հասցնել Հայաստանի և հայության անվտանգությանն ու վարկանիշին, ինչպիսին իրենց հռետորաբանությամբ հասցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։

Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է ու նրա կառավարությունը։ Աբրահամյանը համոզված է` եթե գործող վարչապետը 2018 թվականին կեղծ խոստումներով և մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով իշխանության չգար, ապա այսօր Լեռնային Ղարաբաղը կմնար հայկական, ինչպես եղել է հազարամյակներ շարունակ։

«Ալիևը հանրային ձևով չէր նվաստացնի Փաշինյանին և հայ ժողովրդին, Արցախի ղեկավար կազմն ու զինծառայողներն էլ չէին պահվի Բաքվի բանտերում, Հայաստանի ինքնիշխանության, ինչպես նաև ճանաչված սահմանների մասին հարցերը քննարկման թեմա չէին լինի։

Մինչև 2018 թվականը Հայաստանը եղել է միջազգային հարաբերությունների լիարժեք սուբյեկտ, բոլորի կողմից ճանաչված և հարգված պետություն` չնայած որոշակի ներքին քաղաքական և սոցիալական խնդիրներին»,– նշել է Աբրահամյանը։

Նա տրամաբանական է համարում այն, որ Լեռնային Ղարաբաղն այսօր հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Աբրահամյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը Փաշինյանի թիմի քայլ առ քայլ գործողությունների և հայտարարությունների հետևանքն է։ ՌՀՄ նախագահը վստահ է` ՀՀ վարչապետը որոշել է զրոյացնել երկարամյա բանակցային գործընթացը։

«Արդյունքում խախտվեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա ստատուս քվոն, որը լիովին համապատասխանում էր Ադրբեջանի շահերին, իսկ Ալիևի կողմից ճմրթված ու մի կողմ նետված «մաքուր թուղթը» դարձավ այսօրվա կառավարության խորհրդանիշը, որը տարածքներ ու հայերի շահերն է հանձնում` ի շահ Բաքվի»,– նշել է նա:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին և «մաքուր էջից» սկսվող հերթական բանակցություններին, ապա Աբրահամյանն ընդգծել է` Հայաստանին բացի մեկուսացումից որևէ այլ բան չի սպասում։ Նրա խոսքով` մի քանի սերունդ դեռ պետք է լուծի դաշնակիցների հետ հարաբերությունների ցուցադրական վատթարացման ճանապարհով Հայաստանի անվտանգության համակարգին հասցված վնասը և դրանից առաջացած խնդիրը։

ՌՀՄ ղեկավարը վստահ է, որ այս ամենը տեղի չէր ունենա, եթե հայկական վերնախավը չլռեր։ Արա Աբրահամյանի կարծիքով` հենց նրանց թողտվությունն է արձակել Հայաստանի իշխանությունների ձեռքերը` թույլ տալով քայլ առ քայլ իրականացնել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու` առաջին հերթին հենց երկրի համար կործանարար սցենարը։

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: 

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։ 

Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։ Նորին Սրբությունը հավելեց, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Հայոց Հովվապետը ընդգծեց նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։ Հավատում ենք, որ իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտեց, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը, քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։ Այս առնչությամբ Հայրապետը հորդորեց ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։ 

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։

Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։ 

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Ըստ Rate.am-ի տվյալների՝ հունիսի 28-ին ներկայացված տարադրամի փոխարժեքները կանխիկ գործարքների համար հետևյալն են.

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 385.25 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 391.11 դրամը:

Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 408.66 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 421.27 դրամը:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.31 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 4.77 դրամը։

Միջազգային կառույցներն էլ ու՞մ պիտի գտնեին, որ ասեր՝ «Արցախը Ադրբեջան է», «Պետությունը վերանում է». Աննա Մկրտչյան

Տեսանյութ

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում