ArmNews
Հունվարի 27, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

168.am-ը գրում է․ Հունիսի 12-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ հիշել է 2016 թվականի Արցախում մայիսին իր կուսակցության՝ ՔՊ ջոկատի կողմից խրամատ փորելը:

«Այստեղ ներկա են, մի րոպե սպասեք, Հակոբ Արշակյանն է եղել, Ռուբեն Ռուբինյանն է եղել, Հովիկ Աղազարյանն է եղել, Պարսիլյանն է եղել, Նարեկ Բաբայանն է եղել, Քրիստինեն է եղել, Հրաչն է եղել։ Մեզ տարել են դիրքեր … (Աղմկում են դահլիճում:) Այ, այսքան է եղել էնտեղ խրամատների խորությունը։ Անձրև է եկել այդ դիրքերի մեջ, պատմեք, մենք չենք կարողացել կանգնել այդ դիրքերում, ոտքերս տակերիցս փախչել են… (Խոսում են դահլիճում։) Ի՞նչ կապ ունի, բա, ինչո՞ւ եք տարել մեզ այնտեղ, եթե դիրքեր չեն եղել։ Դուք եք տարել, ո՞վ է տարել։ Ասում է` չգիտեմ` ով է տարել։ Դուք եք տարել։ Բա, մինչև հիմա ինչո՞ւ խրամատ փորված չէր, բա, այդ երկրորդ գիծը պիտի կահավորված չլինե՞ր։ Էսքա՞ն»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Փաշինյանը:

Այս հայտարարությունից շատ չանցած՝ մեկ էլ Փաշինյանին Կոտայքի մարզում 2016 թվականին ՔՊ-ի ջոկատի խրամատ փորելու դրվագի տեսանյութն են նվիրում, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում նա գրառում էր կատարել:

«Ազգային ժողովում վերջերս տեղի ունեցած հարցուպատասխանից հետո երեկ Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թվականին ՔՊ ջոկատի անդամ չհանդիսացած անձի կողմից. ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է: Տեսանյութում, իհարկե, երևում են ջոկատի ոչ բոլոր անդամները: Նրանցից շատերն այսօր բարձրաստիճան պաշտոնյա են՝ նախարար, գործադիր այլ մարմինների ղեկավարներ, պատգամավոր, համայնքների ղեկավարներ և այլն»,- գրել էր նա:

  

2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016 թվականին «մարտական ծառայություն է իրականացրել Արցախի Ճանկաթաղ գյուղի հատվածում»:

«Եվ 2016 թվականին, երբ անհրաժեշտություն էր առաջացել, մենք մեր կուսակցությունում կամավորական ջոկատ ենք կազմել, որը, մինչև կամավորական ջոկատներին հետ կանչելու վերջին օրը, մարտական ծառայություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ճանկաթաղ գյուղի հատվածում: Այդ ժամանակ եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, և այդ կարգավիճակն ինձ չի խանգարել ավտոմատ կրել, խրամատ փորել և կանգնել պաշտպանության դիրքերում»,– 2018-ի մայիսին ԱԺ-ում ասել էր Փաշինյանը:

Նշենք, որ ՔՊ ջոկատը 2016 թվականին Արցախ՝ Մարտակերտ էր մեկնել մայիսի 14-ին, իսկ Ճանկաթաղն այդ ժամանակ սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու էր, բնակավայրը սահմանամերձ չէր համարվում: Այլ հարց է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղը հայտնվեց թշնամու նշանառության տակ, իսկ 2023 թվականին անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, երբ ամբողջ Արցախը կորցրեցինք:

Այսինքն, ՔՊ ջոկատը միայն խրամատ է փորել սահմանից հեռու գտնված Ճանկաթաղում: Սա պատերազմին մասնակցություն չէ, ոչ էլ մարտական լուրջ հերթապահություն:

Ի դեպ, մի ժամանակ այս ամենը, որը 18 տարեկան ժամկետային զինվորը 2 տարվա ընթացքում անում է և ոչ մեկ անգամ, Փաշինյանի կողմից ժողովրդի վրա «վաճառվում էր»՝ որպես Ապրիլյան պատերազմին մասնակցություն: Գուցե ՔՊ ջոկատին՝ նրա հրամանատարը եղած Նիկոլ Փաշինյանին նման տպավորություն ունենալու և ստեղծելու համար հիմք էր հանդիսացել այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ ՔՊ ջոկատի անդամներին պատվոգրեր ու մեդալներ տալու որոշո՞ւմը, ինչը, ի դեպ, Սեյրան Օհանյանը չի հերքել:

Մասնավորապես, 2021 թվականին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին՝ ի վերջո, Փաշինյանը մասնակցե՞լ է 2016թ. Ապրիլյան պատերազմին, նշել էր.

«Փաշինյանի գլխավորած ստորաբաժանումը մասնակցել է ինժեներական աշխատանքների։ Դա չի համարվում մարտական գործողությունների մասնակից։ Այսինքն` ինչպես շատ-շատ մեր հայրենակիցներ` համակողմանի ապահովման խնդիրներով իրենց պատրաստակամությունն են հայտնել»:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշել էր, որ ՔՊ ջոկատն «իր կատարած աշխատանքների համար բանակի հրամանատարության կողմից գնահատվել է` պատվոգիր են ստացել»:

«Ես այդ պատվոգիրը ստորագրել եմ, հիմա հո հետ չե՞մ վերցնելու»,- շեշտել էր Օհանյանը՝ հավելելով, որ քաղաքական թիմի մեծամասնության մոտ PR-ի աստիճանը բարձր է։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կենսագրականում նշվում է, որ 2016թ. պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով: Կարո՞ղ ենք ենթադրել՝ Ճանկաթաղում խրամատ փորելու համար:

Այս մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները։

Գուցե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը փորձել է վարձահատույց լինել ՔՊ-ական ջոկատին՝ հաշվի առնելով նրանց ընդդիմադիր լինելը: Այլ հարց է, որ հիմա ՔՊ ջոկատականներն ու նրանց «հրամանատարը»՝ լինելով իշխանություն, իրենց պատվոգրերի, մեդալների, գնահատված լինելու, բանակում չծառայելու կամ ծառայությունից առողջ վերադարձի համար այլ կերպ են «վարձահատույց» լինում. չեն հարգում իրենց պատվոգիր տված Պաշտպանության նախկին նախարարի անցած ճանապարհը, զինվորական կոչումը, տարիքը և այլն… Այսինքն, մի կողմում գործ ունենք բարոյական սահմանների հատման հետ, մյուս կողմում, այսպես ասած, բարոյական և համեստ լինելու, ինչը նման դեպքերում արդարացված չէ…

Իսկ հիմա էլ արդեն իշխանություն դարձած ՔՊ-ականներն են որոշել՝ իրենք պետք է ուրիշին խրամատ փորել տան՝ խոստանալով պետության կողմից խրախուսանք: Եվ եթե նախկին իշխանությունների օրոք ոչ մարտական պայմաններում նման երևույթի չէիր կարող հանդիպել, քանի որ անկախ ռեսուրսային խնդրից, խրամատ փորում էր զինվորը, դիրք չէր վստահվում վարժանքի մասնակցին, ով մի քանի օրով թարմացրել էր զինվորական ծառայության ընթացքում ստացած գիտելիքները: Ինչպես ասում են՝ իրավիճակ է փոխվել:

Եվ հունիսի 26-ին ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է ձևավորել ուսանողական կամավոր ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների, նախաձեռնության գաղափարն առաջացել է հանձնաժողովի և պաշտպանական գերատեսչության ղեկավարության հետ առաջնագծի ինժեներական կառույցներ այցերի ընթացքում:

 

Նշվում է, որ Անդրանիկ Քոչարյանն առաջարկը քննարկել է թե՛ իր ղեկավարած հանձնաժողովի անդամների, և թե՛ Պաշտպանության ու ԿԳՄՍ նախարարների հետ՝ ստանալով վերջիններիս հավանությունը: Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը համաձայն է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները հուլիս-օգոստոս ամիսներին խրամատ փորեն, և ոչ թե ռազմական անհրաժեշտ գիտելիքներ փորձեն ստանալ կամ կատարելագործել ստացածը, հատկապես, երբ, ինչպես պնդում է ՀՀ ԶՈւ ղեկավարությունը, բռնել են ՆԱՏՕ-ական չափանիշներով բանակ ունենալու ուղին՝ հրաժարվելով ռուսական «շկոլայից»։

Ամրացված շրջանները չինական պատի հետ համեմատող Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ ուսումնասիրել են միջազգային փորձը, և պարզվել է, որ նմանատիպ ծրագրեր իրականացվում են եվրոպական մի շարք երկրներում: Գուցե սա նաև ՆԱՏՕ-ական չափանիշների՞ց է: Իսկ թե եվրոպական ո՞ր երկիրն է ապրում խրամատային կյանքով, որը ստիպված է ռազմական և ոչ ռազմական բարձրագույն հաստատությունների սովորողներին խրամատ փորել տալ, ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում ենք ուղարկել, պատասխանը ստանալուն պես կհրապարակենք, գուցե մենք բավարար տեղեկություն չունենք:

Միգուցե լինեն մարդիկ, որ կասեն՝ ի՞նչ վատ բան կա, եթե երիտասարդները ներգրավված լինեն երկրի պաշտպանության գործին և հուլիս-օգոստոս ամիսներին խրամատ փորեն, հետո էլ խրախուսվեն պետության կողմից: Ոչ մի վատ բան, բայց նայած, թե ինչ տեսանկյունից ենք հարցին մոտենում:

Եվ հետո, երբ հիմք ենք ընդունում երկրի, պաշտպանության նախարարության, զինված ուժերի հայտարարությունները ՆԱՏՕ-ական չափանիշներով բանակ ստեղծելու, բանակը կերպափոխելու, ռուսական կամ սովետական ռազմական չափանիշներից, խրամատներում բանակը պահելու 30-ամյա սկզբունքից հրաժարվելու, առնվազն ծիծաղելի է: Այսինքն, իրենք իրենց հակասում են, նաև ցույց տալիս, որ ձախողել են պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու իրենց խոստումների կատարման հարցում, ավելին, անգամ եղածը չեն պահել:

Ի դեպ, ապրիլին ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտարարել էր.

«Ես ընդհանրապես համարում եմ, որ 21-րդ դարում մարտական հենակետ պահելը դա հետամնացության նշաններից մեկն է՝ ռազմական տեսանկյունից: Ինձ որ հարցնեք, ավելի լավ է մարտական հենակետեր չունենալ, կենդանի ուժ չպահել, բայց ցանկացած մարդուն, որն ապօրինաբար կխախտի սահմանը, հենց մի միլիմետր խախտի քո սահմանը, դու տեղում խնդիրը լուծես: Պաշտպանության նախարարը շուտով գալու է նոր նախագծերով, և մենք, ի վերջո, կարողանալու ենք ձևավորել տարածքային պաշտպանության համակարգը, ստեղծել տարածքային պաշտպանության ուժեր, որոնք պետք է հիմնված լինեն տեղի բնակիչների ներուժի վրա նաև: Դա նշանակում է՝ այն մարդը, որտեղ բնակվում է, պարտավոր է ներգրավված լինել որոշակի ստորաբաժանման մեջ, որն ապահովելու է տվյալ տարածքի պաշտպանությունը: Մեր անվտանգային համակարգը և պաշտպանունակությունը պետք է բարձրացվեն»:

Իսկ կեսկատակ-կեսլուրջ փաշինյանական կամ անդրանիկքոչարյանական վերջին գաղափարը մի տեսակ դեժավյու է առաջացնում, երբ 44-օրյայի ժամանակ գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը հրահանգ էր արձակել.

Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):

Քայլ 2. Ընտրել հրամանատար:

Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:

Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:

Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:

Քայլ 6. Հաղթել:

Թե ինչպես ընթացավ և ավարտվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմը, լավ ենք հիշում: Բոլորս ենք հիշում:

Թե որքանով է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջողվել սպայի մասնագիտությունը գրավիչ դարձնել՝ բնակարան և բարձր աշխատավարձ տալով, օրեր առաջ, թերևս, լավագույնը հենց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ապացուցեց՝ ասելով. «Սպան գալիս, ասում է` չեմ ծառայում, վերցրեք ձեր 10 մլն-ը, ես գնացի…»:

Հ.Գ. Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի առաջարկի իրականացման դեպքում պետք է համապատասխան անվտանգային միջավայր ստեղծվի, մշակվի միջոցառումների պլան, հատկապես, երբ այսօր, ավելի քան երբևէ, հայկական կողմի տեղաշարժերը թշնամու թիրախում են կամ տեսադաշտում: Բացի այս, այստեղ նաև գաղտնիության հետ կապված հարցեր կան, քանի որ ցանկացած մեկին հասանելի է դառնում ԶՈՒ հնարավոր խրամատի տեղը, հնարավորությունները և իրականացվելիք խնդիրները: Արդյո՞ք այս ամենը հաշվի է առնվել:

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տևական ժամանակ է՝ չեմ խոսում քաղաքական գործընթացներից, գնահատականներ չեմ տալիս կատարվող իրադարձություններին, առավել ևս նիկոլական ցնդաբանություններին։

Ինչ-խոսք ժամանակները բարի չեն, իսկ տեղի ուենցողը՝ քաղաքականության հետ ոչ մի աղերս չունի, ուղղակի քաոտիկ տեղապտույտ է, որում ամեն ինչ տակնուվրա է եղել, իսկ պղտոր ջրում ձուկ որսացողների պակաս, ընդհանրապես, չկա։

Ներքաղաքական քաոսին շատ համընթաց զուգադրվում է նաև աշխարհքաղաքական վակխանալիան, որն աստիճանաբար սեղմում է պնդողակը՝ բոլորիս առաջ անլուծելի ռեբուսներ առաջադրելով։

Մենք ապրում ենք «ավազե Հայաստանում», ոչ թե «պատմական» կամ «իրական». «ավազե Հայաստան», որը կարող է փլվել ու կորչել առաջին իսկ քամուց, իսկ «աշխարհքաղաքական պտտահողմերի» պակաս, ցավոք սրտի, չունենք։

Վեց տարուց ավել երկիրը քարուքանդ անող արհավիրքը, ով իր կառավարման տարիների ընթացքում պրոհայկական ոչ մի քայլ չի արել, անամոթաբար, պատեհ-անպատեհ խոսում է «պատմական առաքելությունից» ու «պատմական Հայստանից»։ Մարդը, ով պատմության ու հայկականության հետ ընդհանուր ոչինչ չունի և սպասարկում է զուտ թուրքական օրակարգ, տեսախցիկներին նայելով, «հայի պատմական առաքելությունից» է խոսում, ամպագորգոռ հոխորտում «ապագայի Հայաստանի» մասին։

Նիկոլի համար գլխավոր ու միակ հաղթաթուղթը, որով նա կարողացել է և դեռևս կարողանում է տարբեր շահարկումներ անել, չի փոխվել․ ինչպես 6 տարի առաջ՝ իշխանազավթման և պետական կարգի տապալման ժամանակ էր խաղարկում, այժմ էլ, երբ երկրի ղեկավար է ու միանձնյա կառավարիչ, դարձյալ նույն մարտավարությունն է՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ»։

Եթե կարճ, Նիկոլն ունի համառոտ բանաձև, «ժողովուրդ եթե ես գնացի, գալիս են նախկինները ու նորից ամեն ինչ սկսվում է հին ձևով, բո դուք ուզո՞ւմ եք նման բան»։ Այս թեզը, արդեն նոր փաթեթավորմամբ, շահարկում են նաև որոշ «ընդդիմադիր» ինքնահռչակ շրջանակներ, ովքեր փոխանակ պայքարեն նիկոլիզմի դեմ, «նախկինացավով» են տառապում։ Սա Նիկոլի կողմից խաղարկվող պարտիայի մի բաղադրիչ է՝ «նախկիններին» թիրախավորել նաև ոչ իր դեմքով։ Ովքե՞ր են նախկինները, նրանք, որոնք մի ձեռքի շարժումով ճամբարափոխ եղան ու թռան Նիկոլի գիրկը՝ ստանալով փոխվարչապետ, Պն նախարարի, ֆինանսների նախարարի պաշտոնը, թե՞ նրանք, ովքեր Նիկոլի ճակատին ասում են, որ թուրքական դուդուկի տակ է պարում։

Դեմոնիզացիայի գուրուն շատ լավ գիտի, թե որ դեպքում, ինչ սոուսով թեման պետք է «եփել», նա դրա գրոսմայստերն է․ թեման փաթեթավորել այնպես, որ վեկտորն ուղղվի դեպի նախկինները, իսկ ավելի շատ դեպի Սերժ Սարգսյանը, մարդ, ով քանիցս բաց տեքստով հայտարերլ է, որ ոչ մի պարագայում իշխանության գալու նպատակ ու ցանկություն չունի։

Սարգսյանի նկատմամբ նիկոլական վախերն առերևույթ են․ ՀՀԿ-ին մի քանի անգամ «թաղած», այն որպես «քաղաքական դիակ» մի քանի անգամ հռչակածը, օր ու գիշեր շարունակում է պայքարել նույն «քաղաքական դիակի» դեմ, որն այս ընթացքում բավական զտվել է ու «պարզաջրվել»։

Ավելին, Սերժ Սարգսյանի դեմ ինքնամոռաց պայքարողն այդպես էլ չկարողացավ հասկանալ, որ ինքը, ի տարբերություն Սարգսյանի, պետական մտածողության ու պետություն ասվածի հետ ոչ մի աղերս չունի, որ քաղաքական կյանքը կրկեսի վերածածը, ընդամենը արյունոտ ժանգլյոր է, ով բացի արյունոտ տեսարաններ բեմադրելուց, ոչ մի այլ բան անել չի կարողանում, իսկ հասարակությունը սպունգ չի, որ անընդհատ կլանի այդ ամենը, վերջիվերջո, մի օր այն պայթելու է»։

Վաղը՝ հունիսի 28-ին, հիմնական փուլի վերջին քննական օրն է 2416 դիմորդի համար: Նրանցից 1320-ը հայոց պատմություն է հայտագրել, 1096-ը՝ ֆիզիկա: Քննական կենտրոնները 24-ն են, 17-ը՝ մարզերում, 7-ը՝ Երևանում:

ԳԹԿ փոխանցմամբ, ներկայացնում եմ մայրաքաղաքի քննական կենտրոնները՝ հասցեներով, դիմորդների թվով՝ ըստ հանձնվող առարկաների:

թիվ 11 հիմնական դպրոց, ՀԱԹ, Բ2, հայոց պատմություն, 140 դիմորդ;

  1. թիվ62 ավագ դպրոց, Նոր Նորք, Նանսենի 6, դիզիկա, 120 դիմորդ;
  2. թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, հայոց պատմություն, 140 դիմորդ;
  3. թիվ 190 ավագ դպրոց, ՀԱԹ, Բ2, հայոց պատմություն, 140 հոգի;
  4. թիվ 170 ավագ դպրոց, Ավան, Թումանյան 3, ֆիզիկա, 120 դիմորդ;
  5. թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, ֆիզիկա 131դիմորդ և
  6. թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն, Վրացյան 75, ֆիզիկա, 80 դիմորդ:

Հայաստանը պատրաստ է ամբողջությամբ բարելավել հարաբերությունները Թուրիքայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաները, այսօր Տալլինում, Էստոնիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մեր թուրք գործընկերների հետ երկխոսության արդյունքում մենք հասել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և մատնանշել այն քայլերը, որոնք պետք է իրականացվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - ասաց Միրզոյանը»․ - շարունակելով․ - «Խոսելով երրորդ երկրների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանի բացման մասին, մենք շարունակաբար վերահաստատում ենք մեր վճռականությունն այս պայմանավորավածություններն։ Եվ ես անկեղծորեն հավատում եմ, որ արդեն ժամանակն է իրականացնել այդ պայմանավորվածությունը»։

Երեկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նաև հայտարարեց, որ Երևանն Անկարայից գործողությունների է սպասում։

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները դեռ 2022-ի ամռանն են պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար և թեև հետագայում տարբեր առիթներով վերահաստատել են սա, բայց այդ ուղղությամբ առաջընթաց չկա: Գրիգորյանն այսօր նշել է, թե ժամկետներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այլ վայրից տեղափոխվել և Մ-15 «Բալահովիտ-Մասիս (Երևանի շրջանց)» միջպետական նշանակության ճանապարհի 3-րդ կմ հատվածում («Ծիրանի» ռեստորանային համալիրի հարակից ճանապարհահատված) տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է։

Լուսանկարահանող տեխնիկական միջոցը գործարկվելու է հուլիսի 1-ից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է»,- հավելեց նախարարը։ Ջեյհուն Բայրամովը նշել է, որ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Սա մեզ թվում է գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտը»։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազների բողոքը և անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը։ Վազգենը կշարունակի մնալ ազատության մեջ։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։

Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։

Արցախի Մարտակերտ համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Տեղեկությունը հայտնում է Գյուրջյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ բավարարեց բողոքս, և Միշա Գյուրջինյանի կալանքը փոխեց տնային կալանքով»,– ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը։

Հիշեցնենք` Մարտակերտի քաղաքապետը ձերբակալվել էր մայիսին։ Նա մեղադրվում է խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության և փաստաթղթեր կեղծելու համար։ Ըստ ՔԿ–ի` նա խմբի հետ փաստաթուղթ է կեղծել և կատարել խոշոր չափերով գույքի հափշտակություն` 1.935.000 դրամ արժողությամբ «CHEVROLET LACETTI-1.4»։
Գյուրջյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խարդախություն) և 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

«Առողջության իրավունք» իրավապաշտպան առողջապահական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.« Դեռ 11.03.2023 -ին դիմել էի ՀՀ Կառավարություն ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող «Կարմրուկ» հիվադության հակահամաճարակային վերահսկողության հետ կապված խնդիրների պարզաբանման նպատակով(այդ ժամանակ դեպքերի թիվը մոտ 50 էր): Հարցման պատասխանից ակնհայտ էր (անդրադարձել եմ նախորդ գրառումներում), որ Հայաստանի Հանրապետության տարածքում պետական սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության իրականացումը մեղմ ասած անհուսալի է, որի արդյունքում ունենք դեպքերի բավականին աճ: Զավեշտալին այն է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը չպարզաբանեց, թէ ինչու կարմրուկի վարակի օջախներում չի իրականացրել օրենսդրությամբ սահմանված կարգով իր գործառույթները…..

Հասկանալի էր ,որ տեսչական մարմինը անգամ չի անհանգստացրել այն բժշկական կենտրոնին, որից սկսվել էր վարակի տարածումը ( բոլոր պաշտոնական գրառումները հրապարակվել են):

ԵՎ այսօր հայտնի դարձավ, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում կարմրուկի բռնկում է և վարակի փոխանցողները այս դեպքում ևս բուժաշխատողներն են: Լինելով բժիշկ-ֆթիզիատոր, չեմ կարող չարձանագրել, որ բուժվող հիվանդների համար, որոնք ունեն օրգանիզմի դիմադրողականության խիստ անկում , ինչ ճակատագրական ռիսկեր է առաջանում կարմրուկով հիվանդանալը: Շատ տարակուսելի է հիվանդ բուժաշխատողին Թոքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում պահելը ՝ վտանգելով և բուժաշխատողի, և մնացած հիվանդների կյանքը: Հուսամ ՀՀ առողջապահության համակարգում կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք իրենց մասնագիտական «դեմքը» կպահպանեն և կպայքարեն հանուն հիվանդների առողջությանը, այլ ոչ մասնավոր անձերի բարորությանը…….

Հ.Գ. Հուսամ այս անգամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կկատարի իր պատշաճ վերահսկողական գործառույթները, չնայած այն հանգամանքի, որ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն ԱՆ ենթակայության է»:

Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը հայտնում է․ «Հանդիպում ենք այսօր երեկոյան՝ ժամը 20։00-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում։

Հավաքի ընթացքում քննարկելու ենք երկու կարևոր թեմա․

  • Սույն թվականի հունիսի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում ՀՀ իրավապահ մարմինների պահվածքը, արձագանքը կամ դրա բացակայությունը, արձանագրված օրինաչափությունները և հետագա անելիքները։
  • Քաղաքական իրավիճակը տարածաշրջանում, Ադրբեջանի արտահերթ ընտրությունների օրակարգը, «Արևմտյան Ադրբեջան» թեմայի զարգացումը։

Ինչպես նախորդ հավաքի ընթացքում ասել է Բագրատ Սրբազանը, մեր երկրի և ժողովրդի բոլոր կարևոր օրակարգերն այսուհետև քննարկվելու և ձևավորվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող մեր հանդիպումների ընթացքում»։

Աղբյուրը` «Սրբազան պայքար»

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում