Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն «ՕրագիրՆյուզ»-ի եթերում հայտնել է, որ Սրբազան շարժման՝ մարելու վերաբերյալ տպավորությունն իրականությունը չի արտացոլում, ավելին՝ շարժումը նոր դրսևորումներ է ստանում․ «Կարծում եմ՝ շարժման շրջանակներում տեղի ունեցող վերադասավորումը, աշնանը բերելու է շատ ավելի մեծամասշտաբ, ավելի լայն ու ավելի կոնկրետ գործողությունների, որոնք պետք է պսակվեն հաջողությամբ»,- ասել է պատգամավորը։
Արծվիկ Մինասյանի հարցազրույցը
«Երկիր մեդիա»-ի եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին ու հայտարարությանը, ըստ որի՝ սյունեցիները սահմանազատում են ցանկանում՝ ինչպես եղավ Տավուշում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասել է․ «Խաբել է, սյունեցիները սահմանազատում չեն ուզել։
Գալիս է Սյունիքի մարզպետը, հետը բերում 40-50 հատ վճարովի ծեր․ ավտոբուսով բերում են, հաց տալիս, 5-10 հազար դրամ տալիս ու տանում։ Էդ որ ասում են՝ ժողովուրդը, չկա էդ ժողովուրդը, բեմադրված է։
Բագրատ Սրբազանն էլ վերջերս Սյունիք էր գնացել, մարդիկ հելել, ինչ ասես՝ ասում էին Նիկոլի մասին»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է․ «Հայաստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ քոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, այցելել է Վայոց Ձոր, որտեղ հանդիպել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչներին և դիտարկել իրավիճակն Ադրբեջանի հետ սահմանին»։
Աղբյուրը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ։
«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հայտարարել, որ Աբխազիայի Հանրապետությունը անկախ պետություն է, որի ինքնիշխան կարգավիճակն ամրագրված է Աբխազիայի Հանրապետության 1994 թվականի Սահմանադրությամբ և հաստատված է 1999 թվականի Աբխազիայի Հանրապետության պետական անկախության մասին ակտով, որն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով։ Հայկական կողմին կոչ ենք անում չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին ծեծված արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»,- նշված է մեկնաբանությունում։
Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ «Հայաստանի ղեկավարությունը ճիշտ հետևություններ կանի և կփոփոխի իր դիրքորոշումն այս հարցում»։
Նշենք, որ հուլիսի 3-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թբիլիսի էր այցելել։ Վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլին շնորհակալություն էր հայտնել Միրզոյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Աբխազիայից և Հարավային Օսիայից ներքին տեղահանվածների և փախստականների իրավիճակի մասին» բանաձևին կողմ քվեարկելու համար։ Երկու կողմերը հայտարարել էին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պարգևավճարները խմբակցության պատգամավորները կուղղեն սոցիալական աջակցությանը․
«Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, Սահմանադրության օրվա կապակցությամբ Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարը «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ուղղելու են սոցիալական աջակցությանը?,- ասվում է հայտարարության մեջ։
Ալիևը, նոր առաջարկներ անելով, ուզում է ամրագրել իր համար կարևոր դրույթներ, ինչն անդառնալի կլինի մեր պետության գոյության համար։ Բաքվին պետք է բոլոր ճանապարհների վերահսկողություն, աշխարհն էլ համակերպվել է, ասում է՝ ինչքան ուզում է, տվեք, եթե իշխանությունը կամք չունի, ինչի՞ պետք է օգնեն։
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
«Իշխանությունն ամեն ինչ տալիս է, որ իր գոյությունը քարշ տա, ի՞նչ է իրենց ուզածը, ոչ մեկ չի հասկանում։ Արևմուտքն ուզում է հանձնել-ստանալը իրենց հովանու ներքո լինի, որ հետխորհրդային երկրներն իրենց ազդեցության տակ լինեն, նրանց մոտ անկեղծություն չեմ տեսնում, որ ուզում են մեզ օգնել»,- ընդգծեց Նիկոյանը։
Բանախոսը, խոսելով Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ Սրբազանի շարժման մասին, նշեց․ «Իշխանության չոքերը թուլացած են, վախից են գոռում, հրապարակում այնքան մարդ հավաքվեց, որը եղել է 2018-ին, վախենում են շարժման գործունեության տրամաբանությունից»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է նոր խաբեության մասին․
«Ժողովուրդ ջան, ուշադիր կարդացեք։ Սա էլ Telcell Wallet զգուշացումն է։ Մանրամասն կարդացեք, որ չխաբնվեք ու չդառնաս կիբեր կեղծարարների զոհ․
«Սիրելի հետևորդներ, մենք որոշել ենք ժամանակ առ ժամանակ հիշեցնել կարևոր մի բան՝ զգուշանալ զեղծարարներից։ Խնդրում ենք զգոն լինել՝ ձեր իսկ անվտանգության համար։
Telcell աշխատակիցները ոչ մի դեպքում չեն կարող ձեզնից պահանջել Telcell Wallet-ի PIN կոդը կամ ակտիվացման SMS կոդը։ Դրանք պետք է իմանաք միայն դուք։ Լինում են դեպքեր, երբ մեր օգտատերերին զանգահարում են մեր հեռախոսահամարներին նման համարներից և տարբեր պատրվակներով պահանջում կոդերը։ Կարող եք միանգամից անջատել հեռախոսը․ համոզված եղեք՝ նրանք ուզում են ձեր հաշիվներից գումար գողանալ։
Հետևություն․ Telcell Wallet-ի PIN կոդը կամ ակտիվացման SMS կոդը ոչ մի դեպքում մի տրամադրեք այլ անձանց։ Դրանք պետք են միայն Telcell Wallet մուտք գործելու համար և որևէ այլ գործողություն կատարելու համար նախատեսված չեն։ Եթե որևէ մեկը իմանա այդ կոդերը, կարող է յուրացնել ձեր գումարները։
Զեղծարարության սցենարներն անընդհատ փոփոխվում են, ավելի հեշտ է հիշել, թե որ տվյալներն են ձեր անձնականը, և չտրամադրել այլ անձանց, հատկապես՝ զեղծարարներին։ Ձեր ֆինանսները լավ պահեք»»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անհնար է համարել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ հրադադարի հաստատումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:
«Մենք պարզապես չենք կարող հիմա հրադադար հայտարարել՝ հույս ունենալով, որ մյուս կողմը որոշակի դրական քայլեր կձեռնարկի», - ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում:
Հայաստանն այս տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո կստանա Եվրամիության Խաղաղության հիմնադրամից. Հունգարիան հանել է այս օգնության վրա դրված արգելանքը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը՝ վկայակոչելով Եվրամիության դիվանագիտական աղբյուրներին։
Ըստ նույն աղբյուրների՝ «Միության անդամ բոլոր երկրներն այլևս պատրաստ են կանաչ լույս վառել, և ակնկալվում է, որ նախագիծը նախ կհաստատվի հուլիսի 17-ին՝ անդամ երկրների դեսպանների, ապա հուլիսի 22-ին՝ արտգործնախարարների նիստում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան վետո է դրել նախագծի վրա, պահանջելով, որ Ադրբեջանը ևս օգնություն ստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից։ Ըստ «Ազատության» աղբյուրների՝ Բուդապեշտի այդ առաջարկը չի ընդունվել, սակայն փակուղուց դուրս գալու համար ընտրվել է փոխզիջումային տարբերակ՝ Բաքվին գումար կտրամադրվի ոչ թե այս հիմնադրամից, այլ՝ առանձին՝ ականազերծման աշխատանքների համար։
Հուլիսի 2-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 19 փողոցի 10-րդ բնակարանի բնակիչներ 45-ամյա Քրիստինե Արզումանյանին և նրա 7-ամյա երեխային Հարկադիր կատարման ծառայությունը վտարեց իրենց բնակարանից, գրում է Shamshyan.com-ը:
Քրիստինեն և երեխան Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Ղրիմյանի ընտանիքի անդամներն են:
Ըստ կայքի, պատճառը Քրիստինեի կողմից 17 տարի առաջ տոկոսով գումար վերցնելու դիմաց տան առուվաճառքի պայմանագիր կնքելն է։
Քրիստինե Ա․-ն նշել է. «17 տարի առաջ գումար էր հարկավոր, որպեսզի հայրիկիս վիրահատության ծախսերը հոգամ և գումար եմ վերցրել անհատից՝ Արա Մուրադյանից 1500 դոլար՝ ամսական 10 տոկոսով։ Նոտար Էմմա Շաբոյանը կնքել է պայմանագիրը և ինձ ասել, որ 1 ամսով իմ տունը վաճառեմ Արայի վրա և հենց գումարը վերադարձնեմ նա նորից տունը ինձ վրա կվաճառի։ Հետո պետք է պարզվեր, որ այդ նոտարը ևս իրենց խարդախներից է, իսկ այդ ժամանակ ես չէի հասկանում ինչ է կատարվում, միայն մտածում էի՝ արագ գումար ճարեմ՝ ինչ պայմանով էլ որ լինի, որպեսզի փրկեմ հայրիկիս կյանքը։ Մեկ ամիս հետո իրենց գումարը և 10 տոկոսը հինգ հոգու ներկայությամբ հետ եմ վերադարձրել։
Դրանից 1 շաբաթ հետո զանգում եմ, ասում՝ տեսնեմ երբ է Արան գալու, տունը իմ անունով անենք, պատասխանում է, որ էդ տունը արդեն իրենն է։ Այդտեղից սկսվում է այս պատմությունը։ Խարդախություններով տունս վերցնում, իրենցով են անում։ Հետո այդ տունը Արան վաճառում է Չարխի Ֆալաքյանին, ով ևս նրա ընկերն է, ինչքան էլ իրենք միայն գնորդ ներկայացնեն։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեզ վտարել են և ես ու 7-ամյա երեխաս, ում հայրիկը հանուն հայրենիքի զոհաբերել է իր համար ամենաթանկը՝ կյանքը, հայտնվում ենք բաց երկնքի տակ։ Մեզ վտարել են, իսկ ոստիկանությունը փոխանակ օգնի, ուզում է երեխային տանի մանկատուն»։
Վերջում զրուցակիցը հայտնել է, որ միայն խնդրում է բարեգործ մարդկանց իր և երեխայի համար կացարան, քանի որ ինքը համոզված է, որ իր պայքարի արդյունքում արդարությունը հաղթելու է և տունը կրկին իրենցն է լինելու։