Ազատության պողոտայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ Բազմաբնակարան շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով կասեցնել շենքերի հարևանությամբ կառուցվող բժշկական կենտրոնի շինաշխատանքները․ «Կաթսայատան տեղն ուզում են 3-4 հարկանի բժշկական կենտրոն կառուցել, որի հետ կապված քաղաքաշինական լուրջ խախտումներ կան, շինթույլտվությունն ապօրինաբար է տրվել։
Դիմել ենք քաղաքապետարան, դատախազություն, ամեն տեղ։ Պահանջում ենք կասեցնել շինարարությունը մինչև փաստաթղթերի օրինականությունը համապատասխանեցվի»,- ասում են բնակիչները՝ հավելելով, որ թաղապետարանից ապօրինաբար իրենց անունից ստորագրված փաստաթուղթ է ուղարկվել քաղաքապետարան, թե իբր իրենք համաձայն են, որ շենքը կառուցվի։
Նրանց խոսքով՝ վաղ առավոտից բակում մեծաթիվ ոստիկաններ են եկել, ովքեր քաղաքացիներից ոմանց բռնի ուժով բերման են ենթարկել։