Սանկտ Պետերբուրգում ցուցադրվել է Hongqi LS7 ամենագնացը
Հունվարի 23, 2025

Սանկտ Պետերբուրգում ցուցադրվել է Hongqi LS7 ամենագնացը

Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի բացմանը ցուցադրվել է չինական արտադրության Hongqi LS7 ամենագնացը։ 

Մեքենան համալրված է 4 լիտրանոց V8 բենզինային շարժիչով՝ 360 ձիաուժ հզորությամբ։ Մեքենան 100 կմ/ժ արագություն է զարգացնում 9,5 վայրկյանում։ Ամենագնացն ունի հետևի առանձնացված նստատեղեր: Հայտնել է «Իզվեստիա»-ի թղթակիցը։

Սանկտ Պետերբուրգում նաև ցուցադրվել է մեքենայի զրահապատ տարբերակը։ Այն մոտ 1 տոննայով ավելի ծանր է, քան ստանդարտ ամենագնացը։  

Ըստ չինական ավտոարտադրողի ներկայացուցիչների՝ ակնկալվում է, որ այս մեքենան ռուսական շուկայում կհայտնվի 2025 թվականին։

 

 

1

1

1

1

1

1 

Rate this item
(0 votes)

Լրահոս