Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հունիսի 12-ի եղածի ողջ պատասխանատվությունը կրում են Նիկոլ Փաշինյանն ու էն մի քանի հոգիները.
Բագրատ Սրբազան
Մանրամասները՝ Տեսանյութում
Ոչ մի սահմանազատում չկա, սա Հայրենիքի հանձնում է, դա վերջին գիծը եղավ, որ դուրս եկանք հրապարակ
Ես հարմարվող չեմ, վստահ եմ` մեր Շարժումը հասնելու է իր նպատակակետին, իր ծրագրի ամփոփմանը.
Սրբազան
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կայքերի արգելափակման կարգը և դեպքերը հաստատելու մասին» նախագիծը: Այն մշակվել է «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թ.-ի մարտի 20-ի ՀՕ-132-Ն և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2024 թ.-ի մարտի 20-ի ՀՕ-133-Ն ՀՀ օրենքների կիրարկումն ապահովելու համար:
ՀՕ-132-Ն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 4.4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կառավարությունը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը և կարգը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են այս օրենքով և կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՕ-133-Ն օրենքի 1-ին հոդվածով 4-րդ հոդվածում լրացվող 6-րդ մասի համաձայն՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած վիճակախաղերի կայքերը ենթակա են արգելափակման ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից՝ կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ արգելափակման ենթակա կայքերի ցանկի հիման վրա: Նույն օրենքի 8-րդ մասի համաձայն՝ արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը:
Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են այս օրենքով և կառավարության կողմից սահմանված կարգով: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին և վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերի, ժամկետների և կարգի սահմանում:
Արցախի տեղեկեկատվական շտաբը հայտնում է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` սույն թվականի հունիսի 15-ից ավտոմեքենաների գույքահարկի կատարման մասին տեղեկանք արցախցիներից չի պահանջվելու։
Խոսքը վերաբերում է մասնավոր տրանսպորտային միջոցներին։
Շարժումը վերաձևակերպում ենք, ու դրանից հետո այն ավելի մասշտաբային կլինի: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունների ողջ պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վրա է։ Իշխանությունները պատրաստ են ամեն ինչի իրենց պաշտոնները պահելու համար, իսկ իրավապահները զբաղված են նրանց գործողություններն արդարացնելով։
Հաշվի առնելով, թե ով է պայքարում մեր դեմ, մենք որոշեցինք վերաձևակերպել մեր շարժումը։ Սա իմ վերջին կոչն ու հրավերն է` միանալու ստի և իմիտացիայի դեմ մեր պայքարին»,– ասաց Սրբազանը:
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ուզենք թե չուզենք, Հայաստանի տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է ռուսական տնտեսության հետ։ Սա վկայում են պարզ վիճակագրական թվերը: Իսկ ԵԱՏՄ-ն այն տնտեսական հարթակն է, որն ապահովում է միասնական տնտեսական դաշտ Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների միջև ու նպաստավոր պայմաններ ստեղծում ապրանքների ու ծառայությունների շրջանառության համար։ Ու պատահական չէ, որ ՀՀ իշխանությունները երբևէ դժգոհություն չեն հայտնել ԵԱՏՄ-ի գործունեության հետ կապված։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ տնտեսական ու ռազմաքաղաքական ինտեգրացիոն միավորումները չեն կարող միմյանցից տարանջատ գործել։ Այսինքն, Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ից դուրս գալ, սակայն լիուլի օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։
Մանավանդ, առիթներ ունեցել ենք համոզվելու, որ երբ դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչպիսի իրարանցում է առաջացել ՀՀ տնտեսության մեջ։ Բայց նման պարզ տրամաբանությունը Հայաստանի այսրոպեական իշխանությունների մասին չէ։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության, ընդհանրապես՝ իր թիմի մասին «տրամաբանություն» բառը կիրառելը առնվազն անմտություն է: Օրինակ՝ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե հայկական կողմի հերթական քայլը լինելու է ՀԱՊԿ կազմից դուրս գալը, իսկ մինչ այդ նա նշում էր միայն ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, երբ հայկական կողմը չէր մասնակցում կառույցի աշխատանքներին, սակայն չէր խոչընդոտում որոշումների ընդունմանը։ Փաշինյանն իսկապես կգնա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու քայլին, թե՞ կբավարարվի միայն դրա մասին հայտարարություններով, ժամանակը ցույց կտա, սակայն Ռուսաստանից էլ արձագանքում են, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հետ կապված։
Բայց հարցն այն է, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 15-ից 17-ը Բաքու կատարած այցելության ժամանակ էր Լուկաշենկոն հայտարարել, թե պատերազմից առաջ Ալիևի հետ քննարկել են թեման ու եզրակացրել, որ կարելի է հաղթանակի հասնել։ Նա նաև պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնմանը։ Ինչո՞ւ է Փաշինյանը միայն մեկ ամիս անց հիշել Լուկաշենկոյի հայտարարությունները։ Տարբեր առիթներով տեսել ենք, որ երբ անհրաժեշտ է լինում արձագանքելու, միանգամից, առանց ժամանակ կորցնելու արձագանքում է։ Ի՞նչն է պատճառը, որ նա մեկ ամիս անց հիշեց Բելառուսի նախագահի հայտարարությունը։ Այդքան ժամանակ մտածո՞ւմ էին՝ արձագանքել, թե ոչ:
Այդպես չի լինում: Ուրեմն, այս «պոզդնիությունը» պատահական լինել չի կարող: Վերջերս Հայաստան էր այցելել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։ Իսկ երբ նկատի ենք ունենում, որ այս այցելությունը տեղի է ունենում նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին, պատկերը բացվում է, քանի որ Բելառուսը հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։Պատահական չէ, որ շատ փորձագետներ կարծիք են հայտնում, թե միգուցե Օ՛Բրայենը Փաշինյանի ականջին էլի ինչ-որ բաներ է շշնջացել...
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հունիսի 14-ին, ժամը 19:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Փրկարարներն Արագած լեռան արևմտյան գագաթ տանող ճանապարհին հայտնաբերել են 13 քաղաքացու (ԻԻՀ քաղաքացիներ), որոնց ուղեկցել են դեպի Քարի լիճ, այնուհետև ավտոմեքենաներով տեղափոխել Բյուրական գյուղ։
Իրավապահ համակարգի կողմից շարունակվում են Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները:
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով այս պահին խուզարկում են Գերասիմ Վարդանյանի տունը՝ Արարատի մարզում:
Նոր տեղեկություններ ունենալու դեպքում՝ մանրամասները կհայտնենք:
Հիշեցնենք, որ երեկ ևս 10-ից ավելի քաղաքացիներ են բերման ենթարկվել ոստիկանություն, որոնք այս օրերին մասնակցել են Սրբազան պայքարին:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի, որ մենք, որպես կանոն, առանձին քպական պատգամավորների մեծամասամբ չենք անդրադառնում, քանզի առաջին հերթին նրանք բոլորն էլ «մի սանրի կտավ» են: Դե, գուցե մի քանի բացառություններով: Բայց նրանցից մեկը երեկ այնպիսի զավեշտալի արտահայտություն է արել, որ անհնար է դրան չանդրադառնալ: Քանի որ քպականների դեպքում առանձին անունները ոչինչ չեն նշանակում, ուղղակի ասենք՝ «նիկոլներից» մեկը երեկ ասել է, թե «փողոցով իշխանության չեն գալիս»: Հետո, որպեսզի շատ զավեշտալի վիճակում չհայտնվի, սույն քպականը ավելի զավեշտալի բաներ է ասել:
Ի մասնավորի, նա նշել է, թե «2018 թվականին տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն», «2018-ին ՀՀում ժողովուրդն է եկել իշխանության, 2018-ին ժողովուրդը ընտրել է Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ»: Թե հեղափոխությունը, ինչ անուն էլ դնես դրան, ինչով փողոցով իշխանության գալ չէ, թողնենք քպականների «երևակայությանը»: Այ, թե ոնց է 2018-ին ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին ընտրել, դա այլ թեմա է: Եթե խոսքը դեկտեմբերի ընտրությունների մասին է, ապա մինչ այդ եղել են ապրիլ-մայիսյան փողոցային իրադարձությունները, այսինքն, Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել փողոցով, ապա նոր կազմակերպել է ընտրություններ՝ լինելով իշխանություն:
Հետագա ընտրությունները ևս, ինչի մասին խոսում է նշյալ քպականը, կազմակերպվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում՝ կիրառելով տոտալ ռեսուրս, արձանագրելով մասնակցության ցածր տոկոս: Ընդ որում, 2018 թ. դեկտեմբերից հետո կայացած ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի ստացած տոկոսները սրընթաց անկում են գրանցել, ընդ որում՝ 2021 թվականին նրանց փաստացի քվե է տվել բոլոր ընտրողների մոտ 25 տոկոսը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում