Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Ես վստահ եմ, որ Բագրատ սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը կանի, արդեն արել է, մնացել է քաղաքական թաղումը, պանիխիդան եղել է արդեն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Ըստ նրա, շարժումը ցույց է տվել, որ, նախ, հայ ժողովուրդը Նիկոլի օրակարգին դեմ է ու հաշտ չի, երկրորդը՝ փաստել է, որ Նիկոլը չունի լեգիտիմություն ու այս ժողովրդի հետ կապ չունի:
Երրորդ՝ այս մարդը իր իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր արյուն թափել, նոր բռնությունների գնալ, բայց նաև արձանագրել է, որ ժողովուրդը նույնիսկ կրակոցից հետ չի գնում:
2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։
Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․
— որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան), — առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների
կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
— մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:
— արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
— լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
— ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
— Ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),
— Տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:
Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները
Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․
1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։
2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հանդես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։
3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։
4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008 թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։
5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։
Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով։
Հայաստանի Շախմատի Ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը այսօր հետևելու էին եկել Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 17-րդ կարգի շրջանային մրցաշարի 5-րդ խաղափուլի ընթացքին։
Հայտնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ հունիսի 9-ից 18-ը ընթացող մրցաշարին մասնակցում են շախմատում արդեն իսկ մեծ հաջողություններ գրանցած շախմատիստներ արտերկրից և Հայաստանից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ահազանգում է․
«Իրավապահների հերթական խայտառակությունը...
Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է Հայոց Բանակ...
Հայկական «ժողովրդավարության բաստիոն» ու անբարոյություն...»,- նշել է պատգամավորը։
Ավելին՝ տեսանյութում։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Հայաստանում նոր իրավիճակ է եւ կապիտուլյանտն իրավիճակին այլեւս չի տիրապետում։
Եվ դա անխուսափելի է։
Սրբազանը Նիկոլի քաղաքական հոգեհանգստի արարողությունը դեռ անելու է.
Իշխան Սաղաթելյան
Մանրամասները՝ տեսանյութում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ առաջարկը խաղաղ չի համարում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ Պուտինի առաջարկը նշանակում է, որ «Ռուսաստանն իրավունք ունի օկուպացնելու Ուկրաինայի զգալի տարածքներ»։
«Այդ առաջարկը չի վկայում բարի կամքի մասին, այն ցույց է տալիս ռազմական նպատակներին հասնելու Ռուսաստանի ցանկությունը»,- ասել է նա։
Ստոլտենբերգը հավելել է, որ «սա խաղաղության առաջարկ չէ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքի երկրները կշարունակեն ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով ԱԳՆ շենքում, խոսել է Ուկրաինայի հետ պատերազմից՝ ներկայացնելով Կիևի հետ բանակցություններ սկսելու և կրակը դադարեցնելու պայմանները:
Ըստ Պուտինի՝ ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից՝ վարչական սահմանների շրջանակում:
«Հենց որ սկսվի ուկրաինական զորքերի իրական դուրսբերումը, և Կիևը կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցությունից հրաժարվելու ծրագրերի մասին, Մոսկվան կրակի դադարեցման և բանակցություններ սկսելու հրաման կտա: Ընդ որում, Ռուսաստանը երաշխավորում է ուկրաինական ստորաբաժանումների և կազմավորումների անարգել և անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից: Ռուսաստանն այսօր հանդես է գալիս ևս մեկ իրական խաղաղության առաջարկով, բայց եթե Արևմուտքն ու Կիևը հրաժարվեն, արյունահեղության համար պատասխանատվությունը նրանցը կլինի», - ասել է ՌԴ նախագահը:
Միևնույն ժամանակ, Պուտինն ընդգծել է, որ խոսքը ոչ թե հակամարտության սառեցման, այլ դրա վերջնական ավարտի մասին է:
«Կոչ ենք անում շրջել պատմության ողբերգական էջը և աստիճանաբար վերականգնել հարաբերությունները Ուկրաինայի և Եվրոպայի հետ: Խաղաղ կարգավորման հիմնական համաձայնագրերը պետք է ամրագրվեն միջազգային պայմանագրերում: Բնականաբար, ակնկալվում է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում: Միջազգային պայմանագրերում պետք է ամրագրվի Ղրիմի և Սևաստոպոլի, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների կարգավիճակը որպես ՌԴ շրջաններ։ Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Ուկրաինայի համար չեզոք, արտաբլոկային և ապամիջուկային կարգավիճակ, նրա ապառազմականացումն ու ապազգայնացումը», - եզրափակել է Պուտինը:
Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի իրադարձություններից երկու օր անց իշխանությունը մեղադրում է Բագրատ սրբազանին՝ պետական պաշտոնյաների նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։
«Կաթողիկոս, դու օրհնել ես Բագրատի կողմից ղեկավարվող շարժումը, ով հստակ պլանավորված հարձակվել է Ազգային ժողովի վրա, պետական ինստիտուտների վրա, փորձել է գտնել և մահափորձ իրականացնել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ կաթողիկոսի օրհնությամբ», – ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Ազատություն» ռադիոկայանը գրում է՝ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի կողմից կաթողիկոսի և Բագրաստ սրբազանի հասեցին հնչող այս լուրջ մեղադրանքներին, մինչև այս պահը իրավապահ մարմինները մահափորձի հոդվածով քրեական վարույթ չեն նախաձեռնել և որևէ կասկածյալ չեն ներգրավել։
Պետական պաշտոնյաներին գտնելու և նրանց նկատմամբ մահափորձ իրականացնելու հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն արել է այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է իշխանությունը պրոֆեսիոնալ որակում ոստիկանների գործողությունները, երբ դրանց հետևանքով ավելի քան 100 մարդ է վիրավորվել։ Մեր այս հարցը իշխող խմբակցության քարտուղարը անհանգստացնող որակեց:
«Հատկապես եթե այդ հարցադրումը «Ազատություն» ռադիոկայանից է հնչում, ես որոշակի անհանգստություններ ունեմ այս իմաստով: Այն իմաստով, որ հարցադրում է հնչում բացառապես ոստիկանական գործողությունների երևակայական անհամաչափության մասին: Ես ակնկալում եմ, որ հարցադրումներ կհնչեն, թե ինչպե՞ս է եղել, որ պատմության մեջ առաջին անգամ, Հայաստանի նորանկախ պատմության մեջ նման հարձակում է տեղի ունենում Հայաստանի պետականության վրա՝ կաթողիկոսի օրհնությամբ: Ես չեմ հասկանում, հարգելի լրագրողներ, չե՞ք ուզում հարցնել, հարցումներ ուղարկել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներին: Սա Հայաստանի լրատվամիջոցների լրագրողներին պետք է հետաքրքրի ճեպազրույցի ընթացքում, և այս հարցերն են առաջին հերթին հարցերը. էդ, որ քարերը մանրացնում են, էդ, որ Բագրատն ասում է՝ սիրելի ոստիկաններ, հանեք ձեր սաղավարտները, հետո քարով տալիս է ոստիկանների գլխին, Բագրատն է տալիս», – հայտարարել է Հովհաննիսյանը:
Քննչականը քրեական գործը հարուցել է զանգվածային անկարգությունների հոդվածով ու հայտարարել, որ աշխատում են դրանց կազմակերպիչներին հայտնաբերելու, նույնականացնելու ուղղությամբ։ Բայց մինչ այս պահը չի հայտարարվել գործի շրջանակում ենթադրյալ կասկածյալների անունները։ Պաշտոնական հաղորդագրության մեջ անձամբ Բագրատ սրբազանի կողմից քարեր նետելու մասին որևէ հիշատակում չկա։
Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը՝ փաստեր ներկայացնել, թե իբր ինքը «պլանավորել է գտնել ու մահափորձ կազմակերպել պետական պաշտոնյաների նկատմամբ»։
«Սա լուրջ մեղադրանք է, և մինչև երկուշաբթի, եթե իրենք փաստեր չներկայացրեցին, իրավական գործընթացով իրենց ստիպելու եմ, որ ներկայացնեն և ստիպելու եմ, որ ներողություն խնդրեն՝ իր բոլոր հետևանքներով։ Սա արդեն լուրջ մեղադրանք է, և ամբողջ հետևանքները պետք է կրեն էդ մարդիկ», – նշել է Գալստանյանը:
Արձագանքելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած մյուս մեղադրանքին, թե իբր արեքեպիսկոպոսը քար է նետել ոստիկանի վրա, Բագրատ Գալստանյանն ասաց. «Ով անունով նման մեղադրանքներ է ներկայացնում և փաստեր կներկայացնեն, շատ լավ, մինչև երկուշաբթի ժամանակ ունեն, իրավական դաշտում իրենք պետք է ամենածանր հետևանքներով պատասխան տան»։