Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր և նշել, որ այդ հայտարարությունները նախորդներից ոչնչով չեն տարբերվում: Զելենսկին այս մասին ասել է Sky TG24-ին տված հարցազրույցում։
«Նա ցանկանում է, որ մենք հրաժարվենք մեզանից օկուպացված տարածքների մի մասից, բայց նա նաև ուզում է չգրավված տարածքներ։ Նա խոսում է մեր երկրի շրջանների մասին և չի պատրաստվում կանգ առնել»,-ասել է Զելենսկին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 14-ին որպես Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների նախապայման նշել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ծրագրերից, իսկ ուկրաինական զորքերը պետք է հեռանան միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների տարածքից, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերից։
Ընդ որում, Պուտինը նշել է, որ խոսքը գնում է նշված տարածաշրջանների ամբողջ վարչական տարածքի մասին, այլ ոչ միայն այն հատվածների, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։ա
Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին ոստիկանության հետ բախումների ընթացքում այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունեցող 27 անձանց դեռևս մեղադրանք չի ներկայացվել։ Նրանք գտնվում են չորս ՁՊՎ-ներում՝ Մասիսի, Աշտարակ, Երևան, Աբովյան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Գիտեք, այս դարում միայն մասնագետը, փորձագետը ուշադիր կնայի տեսանյութը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում, բայց այդ ինֆորմացիայով ազդեցություն են գործում, հող են նախապատրաստում՝ սովորական քաղաքացիների համար, որոնք ուղղակի կնայեն, կտեսնեն օղակներ, բայց որ նայում ես այդ օղակներում՝ ոչինչ չկա։ Օրինակ, +35 աստիճան շոգ է, մարդկանց ձեռքերում ջրի շիշ է, բայց իրենք օղակով ֆիքսում են, որ անձի ձեռքին շիշ կա կամ որևէ մեկը դիմացը կանգնած քաղաքացուն մի փոքր առաջ է հրում, որ նեղվածքը հաղթահարի, բայց ներկայացվում է այնպես, որ հրում են, որ դիմացինն էլ ոստիկանին հրի։ Ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանին, ապա այնտեղ պարզ է, որ ոչինչ չկա։ Սա զանգվածային անկարգություն չէ։ «Զանգվածային անկարգություն»-ը ենթադրում է՝ շենքեր մուտք գործել, ջարդել, ավիրել, մեքենա կոտրել, այրել։
Այստեղ նման բան չկա, այստեղ կա՝ ոստիկանների և քաղաքացիների միջև հրմշտոց և ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառում և հատուկ միջոցների օգտագործում, որի իրավունքը չունեին այդ պահին, ընդ որում, օգտագործել են այնպիսի հատուկ միջոցներ, որոնք պրակտիկայում կիրառվում են ահաբեկիչներին վնասազերծելու, ոչ թե՝ խաղաղ բնակիչներին ցրելու համար»,- ասաց փաստաբանը՝ նկատելով, որ եթե նպատակը լիներ բնակչությանը ցրելը, ապա շատ ավելի ընդունելի կլիներ ջրցան մեքենան կամ ոստիկանական ուժի՝ վահաններով քայլ առ քայլ առաջ գալը, քան՝ այնպիսի հատուկ միջոցի կիրառումը, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են տուժել։ Մասնավորապես, 101 անձ է դիմել բուժհաստատություն, 16 անձ միայն դեպքի վայրից է հոսպիտալացվել, մի շարք քաղաքացիներ պարզապես չեն ցանկացել դիմել բուժհաստատություն՝ շարունակելով պայքարը։
«Մենք այդ օրը զոհ չունենք՝ բարեբախտաբար, պարզապես՝ պատահականությամբ, որովհետև այդ ձեռքը պոկվելու հատվածում,եթե մոտակայքում կանգնած լիներ, դեմքին էր կպնելու, ապա պարզ է, թե դեմքին կպնելու դեպքում այդ պայթյունի ալիքից ինչ վնասվածքներ կլիներ՝ աչքի կամ գլխի, եթե ձեռք է պոկվել։ Ես կանգնած եմ եղել այդ պահին մեջտեղում՝ բեմի մոտ, մեր մոտակայքում հատուկ միջոց էր պայթել, այդտեղ եղել են կանայք, մի փոքր այն կողմ՝ սայլակավոր հաշմանդամ էր, կարո՞ղ էր, չէ՞ այդ հատուկ միջոցն ընկնել սայլակավոր հաշմանդամություն ունեցող անձի վրա»,- նշեց նա։
Իրավապահները խուզարկություններ են իրականացրել ՀՅԴ գրասենյակներում: ՀՅԴ Վայքի եւ Եղեգնաձորիկ գարսենյակներում խուզարկություններ են իրականացրել, այս պահին 10 հոգու ձերբակալել են:
ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրատապ ասուլիսով մանրամասներ է ներկայացնումիրավիճակից:
Փաշինյանը սպեկուլյանտի համբավ է ձեռք բերել ամբողջ աշխարհում, նույնիսկ ՌԴ-ում հոգնել են ՀԱՊԿ-ի շուրջ նրա պարերից։ Փաշինյանի հայտարարություններին այլևս ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։
Խոսելով հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած գործողություններից՝ Ղուկասյանը նշեց, որ այն նման է «Սարի թաղի» պատմությանը։ Պետք է քննություն իրականացվի ու պարզվի՝ ովքեր են եղել սադրողները, ոստիկաններն ինչպե՞ս են տուժել։
Մանրամասները՝ տեսանյութում:
«Տավուշը հանուն փրկության» շարժումը իշխանության համար խնդիր է, քանի որ այն հաղթել է ապատիան։
Իշխանությունն այլևս չի կարողանում օրակարգ ձևավորել, այլևս ոչ մի հեծանիվ չի շեղում հասարակությանը։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Եթե Շարժումը նրանց չմտահոգեր, 5000 ոստիկանով այգում չէին զբոսնի, լավ գիտի, որ ժողովուրդը իր հետ չէ։ Փաշինյանը պետք է լաց լինի՝ տեսնելով՝ 2018-ից հետո ինչքան համակիր է մնացել»,- ընդգծեց բանախոսը։
Քոչարյանի համոզմամբ, Շարժումը չի մարել, այն վերաֆորմատավորման փուլում է, դաշտում նոր քաղաքական դեմքեր են ի հայտ գալու, որոնք չեն լինի, այսպես ասած՝ «նախկիններ», բայց նաև հավասար պատասխանատվություն կստանձնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախը կորցնելու պատճառների մասին, ունի միայն մեկ նպատակ՝ ամեն կերպ արդարացնել այն ձախողակ քաղաքականությունը, որի հետևանքով մենք ունեցանք կորուստներ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Անդրադառնալով այն թեզին, որը նոր դաշտ է նետել Նիկոլ Փաշինյանը, թե «Լևոն Տեր-Պետրոսյանը կղերաֆեոդալական համակարգի հիմնադիրներից է, որի նպատակն է եղել խափել սեփական ժողովրդին ԼՂ հարցում ու պահել իշխանությունը, Զուրաբյանը նկատել է, թե այս հայտարարությունը «նրա գլխի որդերի դիցաբանության արդյունքն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սրբազանը պիտի ազատվի թիկունքից նկարող ականներից ու պռավալնի քաղտեխնոլոգներից․
Նաիրա Զոհրաբյան
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«ՔՊ-ական այս երեսփոխանը՝ Արթուր Հովհանիսյանը հայտարարել է, որ փողոցով իշխանության չեն գալիս։
Այսինքն՝ խոստովանել է, որ 2018-ին իրենք ոչ թե փողոցով, այլ մեծ պայմանավորվածության հետևանքով են իշխանության բերվել։
Նիկոլ Փաշինյանն էլ մի անգամ հայտարարել է՝ իր մտքով անցել է, որ իրենց իշխանությունը հանձնել են հողերը հանձնելու համար»։
ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ազգային ժողովի ներսում և դրսում՝ համապատասխանաբար պատգամավորներին (վերջիններիս «բարի» ավանդույթի ուժով հիմնականում՝ հարվածում էին թիկունքից) և խաղաղ ցուցարարներին բացահայտ ապօրինի միաժամանակյա բռնությունների ենթարկելու դեպքերը, ԱՄՆ դեսպանը գնահատելիս խաղաղ ցուցարարներին կոչ արեց լինել պատասխանատու, իսկ ոստիկանության հասցեին հնչեցրեց վերացական խրախուսական խոսք:
Ավելի ազնիվ էին պատգամավորները, նրանք պարզապես խոստովանեցին, որ գրկել և շարունակելու են գրկել իրենց ոստիկաններին: Չնայած սադրիչների ջանքերին, խաղաղ ցուցարարներին և կազմակերպիչներին հաջողվեց կանխել դեպքերի էլ ավելի աղետալի սցենարները:
Հ.Գ. Կուզենայի իմանալ բուն ամերիկացիները կիսո՞ւմ են իրենց դեսպանի տեսակետը, իրենք ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն:
Հ.Գ. Այսպես կոչված, քաղաքական ուժեր, լռության ուխտ եք ընդունե՞լ: Լինելով կառավարության անդամ, չեմ վարանել մարտիմեկյան դեպքերի մեղավորներ համարել ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկանությանը, հիմա էլ եմ այդ կարծիքին, դուք լռեք՝ շուստրիության կանոններով ....»
Հայաստանյան շուրջ 2 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հյտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին:
Հայտարարությունում ասվում է. «2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ բուժօգնության դիմել են 101 քաղաքացի, այդ թվում՝ 18 ոստիկան և 10-ից ավելի լրագրող և օպերատոր։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և ՀՀ կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը երաշխավորում են խաղաղ հավաքների ազատության իրավունքը, ինչպես նաև անմարդկային և դաժան վերաբերմունքից պաշտպանվելու բացարձակ իրավունքը։ Թեև հավաքների ազատության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերով և իրավաչափ նպատակի հասնելու համար, սակայն նման սահմանափակումը պետք է անհրաժեշտ և համաչափ հետապնդվող նպատակին։
Միջազգային չափանիշների համաձայն՝ առանձին բռնի գործողությունների դրսևորումները ամբողջ հավաքը չեն վերածում ոչ խաղաղ հավաքի, և ներպետական մարմինները պարտավոր են ներկայացնել հստակ հիմնավորվածություն այնպիսի ծայրահեղ միջոցների կիրառման համար, ինչպիսիք են հատուկ միջոց, այդ թվում՝ լուսաձայնային նռնակները։ Ավելին, ցանկացած դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է լինի խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված կոնկրետ անձանց վարքագծով և պետք է անփոխարինելի և համաչափ լինի հետապնդվող իրավաչափ նպատակին։
Միջազգային իրավական չափանիշները պահանջում են, որ հատուկ միջոցների գործադրումը կարգավորվի հստակ կանոններով, իսկ դրանք կիրառող իրավապահ մարմինների ծառայողները պետք է անցնեն պատշաճ վերապատրաստում, և ցույցերի ընթացքում ենթակա լինեն վերահսկողության։ Բացի այդ՝ ուժի կիրառման ցանկացած դեպքից հետո, հատկապես եթե այն կիրառվել է բռնի դիմադրություն չցուցաբերող անձանց նկատմամբ, պարտադիր է իրականացնել ուժի կիրառման անհրաժեշտության, համաչափության և ողջամտության արդյունավետ գնահատում։
Նշված հավաքը ի սկզբանե խաղաղ էր իր բնույթով, մասնակիցները՝ անզեն։ Թեև հավաքի ընթացքում իրարանցման և հրմշտոցի արդյունքում հավաքի խումբ մասնակիցների և կազմակերպիչների կողմից բռնի գործողություններ կատարվեցին, այդ թվում՝ Սիրահարների այգու պարիսպները կոտրելը, ոստիկանների ուղղությամբ առարկաներ նետելը, Ոստիկանությունը նշված ցուցարարներին մեկուսացնելու փոխարեն, ըստ էության, առանց պատշաճ նախազգուշացման հատուկ միջոց` նռնակներ գործադրեց հավաքի մասնակիցների, այդ թվում խաղաղ մասնակիցների և հավաքը լուսաբանող լրագրողների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը սահմանում է հատուկ միջոցների կիրառման կարգն ու չափանիշները։ Հատուկ միջոց նռնակների գործադրման անհրաժեշտությունը և համաչափությունը Ոստիկանության կողմից չի հիմնավորվել։ Այն փաստարկները, որ հատուկ միջոցները կիրառվել են, քանի որ ցուցարարները փորձում էին ճեղքել ոստիկանական պատնեշը և հարձակվել ՀՀ Ազգային ժողովի շենքի վրա անհիմն է, քանի որ ցուցարարները գտնվում էին հարակից՝ Սիրահարների այգու տարածքում, և Ազգային ժողովի շենքին որևէ ուղղակի և իրական վտանգ չէր ներկայացվում։ Ոստիկանությունը նույնպես նման հարձակման անմիջական սպառնալիքի անխուսափելիության վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել։
Մինչդեռ, ոստիկանության ծառայողները կիրառել են հատուկ միջոցներ բազմամարդ հավաքի մասնակիցների նկատմամբ, և նրանց համար պետք է ակնհայտ լիներ, որ չէին ապահովվելու ՀՀ առողջապահության նախարարի 2012 թ․ թիվ 90-Ն հրամանով մարդու նկատմամբ կիրառվող հատուկ միջոցների թույլատրելի չափանիշները և մասնավորապես՝ հատուկ միջոցը մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա կիրառելու պահանջը, որի չպահպանումը ողջամտորեն և անխուսափելիորեն առաջացնելու էր մասնակիցների շրջանում տարբեր աստիճանի վնասվածքներ և առողջության վնաս, ինչ ոստիկանության կողմից պետք է պարտադիր հաշվի առնվեր հատուկ միջոցի ընտրության փուլում և բացառվեր նման միջոցի գործադրումը, ինչի արդյունքում տուժել են ոչ միայն հավաքի խաղաղ մասնակիցները, այլև հավաքը լուսաբանող լրագրողները և օպերատորները։
Այսպիսով, ոստիկանության ծառայողների կողմից հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակների կիրառումը ոչ անհրաժեշտ և ոչ համաչափ էր, հետևաբար՝ ոչ իրավաչափ էր։
Ավելին, նույն հավաքի շրջանակներում Ոստիկանության ծառայողների կողմից ծեծ և բռնություն է գործադրվել հավաքի մասնակիցների նկատմամբ, արժանապատվությունը վիրավորող և նվաստացուցիչ արտահայտություններ հնչեցվել նրանց նկատմամբ, այդ թվում՝ ինչպես անմիջապես հավաքի վայրում, այնպես էլ նրանց բերման ենթարկելու ընթացքում և Ոստիկանության ծառայողների անմիջական վերահսկողության տակ գտնվելու ժամանակ։ Արձանագրվել է, որ ոստիկանության ծառայողների կողմից ծեծի և բռնության ենթարկվելու արդյունքում հոսպիտալացվել է Աբրահամ Գասպարյանը, ում մոտ ախտորոշվել է կողերի կոտրվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ։
Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, իրավապաշտպաններս և անհատ անձինք խստորեն դատապարտում ենք ՀՀ ոստիկանության անօրինական գործողությունները և բռնարարքների յուրաքանչյուր դրսևորում, որոնք համակարգային անպատժելության հետևանք են՝ ապահովված ինչպես քննչական և դատախազական մարմինների, այնպես էլ դատական համակարգի կողմից։ Նախորդ տարիներին ոստիկանության ծառայողների կողմից հավաքների մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ կատարված որևէ բռնարարքի, ինչպես նաև հատուկ միջոցների գործադրման համար ոստիկանության որևէ ծառայող պատասխանատվության և պատժի չի ենթարկվել։
Ոստիկանության բռնարարքներն ու անօրինական գործողությունները քաջալերվում են և ուղղակիորեն հրահանգվում են քաղաքական իշխանության բարձրագույն մակարդակում՝ ինչպես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից։ Վարչապետը հունիսի 12-ի հավաքին զուգահեռ Ազգային ժողովում իր անվերապահ աջակցությունը հայտարարեց ոստիկանության գործողությունների առնչությամբ՝ պնդելով, որ «բոլոր ոստիկանները, ովքեր կատարում են իրենց աշխատանքը, ճիշտ են անում» և շնորհակալություն հայտնելով և առավել սկզբունքայիններին իրենց աշխատանքի դրական գնահատականը հավաստելով՝ դրանով լիազորելով ոստիկանության բռնի գործողությունները հավաքի մասնակիցների նկատմամբ և երաշխավորելով դրանց համար անպատժելիությունը, իսկ հաջորդ օրը ոստիկանության գործողությունները շտապեց գնահատել՝ որպես «իրավաչափ և պրոֆեսիոնալ»։
Գործադիր իշխանության ղեկավարի նման հայտարարությունները ոչ միայն ուղիղ հրահանգ են ոստիկանության ծառայողներին, այլև իրավապահ համակարգին՝ ունակ ազդելու ոստիկանության գործողությունների քննության անկախության և օբյեկտիվության վրա։
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բազմիցս արձանագրել են, որ հավաքների շրջանակներում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ի պաշտոնե հարուցում է քրեական վարույթներ բացառապես հավաքի մասնակիցների ենթադրյալ անօրինական գործողությունների առնչությամբ և ոչ ոստիկանության ծառայողների կողմից ուժի գործադրման և բռնությունների կիրառման փաստերի առնչությամբ, ինչը ևս խորը մտահոգություն է առաջացնում իրավապահ համակարգի՝ Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի անկախության և անաչառության առնչությամբ։
Վերահաստատելով ոստիկանության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ մեր նախկին պնդումները՝ պահանջում ենք․
ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ քննչական կոմիտեից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել 2024 թ․ հունիսի 12-ին տեղի ունեցած հավաքի ընթացքում մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հատուկ միջոցների կիրառման առնչությամբ և բռնությունների գործադրման դեպքերով և իրականացնել անկախ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել նման խախտումներ թույլ տված ոստիկանության աշխատակիցներին և ապահովել հանրության տեղեկացվածությունը ձեռնարկված քայլերի վերաբերյալ,
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հարգել խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, զերծ մնալ բռնություններից և այլ անօրինական և անհամաչափ ուժի գործադրումից և նրանց արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններից, ապահովել ցանկացած խաղաղ բնույթ ունեցող հավաքի ընթացքը և ապահովել հավաքի ընթացքում ձեռնարկված ցանկացած միջոցների իրավաչափության գնահատման պարտադիր կանոններ,
Միևնույն ժամանակ պահանջում ենք՝
ՀՀ իշխանությունից երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։ ՀՀ քաղաքական ղեկավարությունը՝ ինչպես օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները, պարտավոր են ձեռնպահ մնալ ատելության խոսքի կիրառումից, ինչը հանգեցնում է քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,
ՀՀ քաղաքական ղեկավարությունը պարտավոր է բացառել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ոստիկանությունը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը և ձեռնպահ մնալ պաշտոնական քննություն իրականացնելու առաջ ոստիկանական գործողությունների վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց, որոնք անխուսափելիոերն կարող են ազդել քննության անկախության և անաչառության վրա։
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Ամբրելլա միազգային լրագրողների ցանց ՀԿ
Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան
Հասմիկ Գևորգյան, իրավապաշտպան
Հասմիկ Պետրոսյան, փաստաբան
Ինգա Զարաֆյան, բնապահպան
Տաթևիկ Ղարիբյան, իրավապաշտպան
Իզաբելլա Սարգսյան, իրավապաշտպան
Արթուր Գրիգորյան, բնապահպան, իրավաբան
Գայանե Շագոյան, ազգագրագետ