ArmNews
Հունվարի 29, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ» թերթը գրում է.

«Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան:

Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան:

Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ:

Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ:

Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարեւան երկրների ղեկավարները»:

Կա 1988 թվականի պրոտոկոլ, որով ամբողջ սահմանը սահմանազատված է, նրանք ստորագրել են դա, հիմա դա լավն է, վատն է, համապատասխանո՞ւմ է ԵԽԽՎ-ին, թե ոչ, տասներորդական հարց է։

Այս մասին «Սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Վերջինս նշեց, որ այդ փաստաթղթղերով Հայաստանի տարածքը մոտավորապես 30,000 քառակուսի կիլոմետր է։

«Այնտեղ չկա «Ոսկեպարի անկլավը», ամենասարսափելին «Ոսկեպարի անկլավ» տալն է։ «Ոսկեպարի անկլավի» տալուց հետո Հայաստան ո'չ երկաթգիծ է մտնելու, ո'չ գազամուղ, դրանով վերջանում է պատմությունը»,- ասաց Բագրատյանը։

Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 4105 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 424 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.11 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.55 դրամ:

«Սերժ Սարգսյանը Եվրոպայի խորհրդի ամբիոնից հայտարարում է, որ եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կստանա, գնում է Կազան, ու հետո մենք բոլորս զարմանում ենք, որ Ալիևը կարծրացրեց դիրքորոշումը:

Բանակցությունների մեկնող մարդը իրավունք չունի իր մտքերն ու զգացումները ցույց տալ, և ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը կոշտացրեց դիրքորոշումը», Նիկոլ Փաշինյան, «Ազատություն», 28.06.2011թ.:

Տեսնո՞ւմ եք՝ ինչ բան է կյանքը: Տարիներ առաջ Սերժ Սարգսյանին այսպես քննադատողը հետո ամիսը մեկ կուչ եկած, սփրթնած պիտի հայտարարի, որ էս ու էն տարածքը չհանձնենք, պատերազմ է սկսվելու:

Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Ալիևը անընդհատ կոշտացնում է դիրքորոշումը:

Մեկ էլ ե՞րբ Փաշինյանի պես հլու-հնազանդի կգտնի: Իսկ թե ինչ մտքեր ու զգացումներ է ցուցադրում ներկայիս ղեկավարը, դա ամեն օր ենք տեսնում:

Դրա համար էլ ամբողջ աշխարհը ղժժում է մեզ վրա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում։

 
 
 

ՀՀ ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի 5 տարբեր հարթակներում տարածվել են տարբեր վերտառություններով, տարբեր անձանց միջև տեղի ունեցած խոսակցությունների 6 ձայնագրություններ, որոնցում լսվում են «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից հիմնականում Երևան քաղաքում, նաև ՀՀ մարզերում անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ խոսակցություններ։

Մասնավորապես՝ ձայնագրությունների մեջ անձինք խոսում կամ քննարկում են այդ ակցիաներին կազմակերպված ձևով մարդկանց մասնակցությունն ապահովելու, այդ նպատակով տրանսպորտային միջոցներ տրամադրելու, «մարդաքանակի» ապահովման համար գումարներ՝ «գլխարկներ» հատկացնելու, հավաքներին մարդկանց մասնակցության ապահովման համար կուսակցության կողմից ֆինանսական ռեսուրսներ կենտրոնացնելու, ՀՀ Ազգային ժողովի «վրա» գնալու, վերջին կռիվը տալու, ինչպես նաև՝ հավաքներին մարդկանց մասնակցության համար հատկացված միջոցների սակավության, դրա շուրջ առաջացած տարաձայնությունների վերաբերյալ։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ձայնագրություններում լսվող խոսակցությունները տեղի են ունեցել 2024թ. մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում՝ ինչպես հեռախոսազանգերի, այնպես էլ՝ կայացած հանդիպումների, այդ թվում նաև՝ Վայքի ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած ՀՅԴ ԳՄ անդամի մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում։ 

Պարզվել են նաև ինչպես խոսակցությունները վարող, այնպես էլ՝ դրանց ընթացքում հնչող այլ անուններով անձանց ինքնությունները, ովքեր ՀՅԴ Եղեգնաձորի տարածքային կառույցների ներկայացուցիչներ են, կուսակցության անդամներ, ինչպես նաև՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում,ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է 6 քրեական վարույթ։

 

Դրանցով արդյունավետ և համակողմանի նախաքննություն իրականացնելու նպատակով նշված վարույթները միացվել են, ձևավորվել է քննչական խումբ։ 

Նախաքննության շրջանակներում զննության են ենթարկվել նշված ձայնագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են այլ քննչական, և վարութային գործողություններ, ՀՀ Վայոց Ձորի մարզի շուրջ 2 տասնյակ հասցեներում կատարվել և շարունակում են կատարվել խուզարկություններ, որոնց ընթացքում առգրավվել են քննությանը հետաքրքրող իրեր։ 

Վարույթն իրականացնող մարմնի որոշումներով, վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքների կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է 11 անձ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ նշված դեպքերի ամբողջական հանգամանքները պարզելու, առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Փաստաբան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս պահին խուզարկում են GG  ընկերության գրասենյակը:

Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ:

Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»:

Փաշինյանը պետք է հասկանա, որ իր գնալը ամենամեծ պարգևը կլինի հայ ժողովրդի և իր համար.

Արա Աբրահամյան

Մանրամասները՝ տեսանյութում 

Իշխանությունը թաքուն պայմանավորվել էր, որ միջանցքի ճանապարհը կառուցի ու ավարտի.

Օհանյան

Մանրամասները՝ տեսանյութում 

Վաղ առավոտից ձերբակալությունների ալիք է մեկնարկել Մարտունիում, Գավառում, Վանաձորում, Ուջանում և Երևանում։

Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» տելեգրամ ալիքը։

Խուզարկություններ են անցկացվում ՀՅԴ ղեկավար մարմնի անդամի տանը և հայկական «gg» ընկերության գրասենյակում:

 

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում