ArmNews
Հունվարի 30, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Եսայի Քարամյանը հունիսի 12-ին ոստիկանության կիրառած նռնակի հետևանքով կորցրել է մի ձեռքի դաստակն ամբողջությամբ: 

«Հրապարակի» հետ զրույցում 44-օրյա պատերազմի մասնակից, կամավորական Եսայի Քարամյանը ծառայել է Եղնիկների մոտակայքում գտնվող Տոնաշեն գյուղի դիրքերում:

«Ցույցը սկսվելուց համարյա ամբողջ ժամանակ տարածքում եմ եղել, մեկումեջ հեռացել ենք ջուր խմելու կամ հովին կանգնելու, բայց գրեթե ամբողջ ժամանակ տեղում ենք եղել: Երբ սրվեց վիճակը ոստիկանները սկսեցին լուսաձայնային նռնակներ նետել, ես Բաղրամյան փողոցում էի, ոչ թե այն հատվածում, որտեղ պայթյունը եղավ, այլ հենց փողոցի մեջտեղում: Երբ սկսեցին ոստիկանները նռնակներ նետել, մարդկանց գոռոցներ լսվեց, վիրավոր մարդու ձայնի նման էր, ենթադրեցի, որ մարդիկ կան, որ վիրավորվել են, միանգամից մարդկանց արանքը ճղելով, փորձեցի հասնեմ այնտեղ՝ հասկանամ ինչ է կատարվում: Ինչ-որ մեկին կարելի՞ է օգնել, թե ոչ, որովհետև շատ էին պայթյունները՝ մեկ կամ երկու անգամ չէին ու ձայներն էլ այնքան շատ էին ու այն կարգի ձայներ էին, որ ենթադրեցի առնվազն վիրավորներ կան՝ վիրավոր մարդու ձայնը ես տարբերում եմ ուղղակի ջղայնացած մարդու ձայնից: Մտա այդ հատված, այդ ընթացքում ինձանից բառացիորեն մեկ, երկու մետրի վրա՝ նույնիսկ ավելի մոտ, մի չորս-հինգ հատ պայթեցին կողքս, այդ հեռավորության վրա, որ պայթում է, չգիտեմ նկատել եք, թե չէ, ահավոր ձայն է լինում, մի քանի պայթյունից հետո, հիմա որ հիշում եմ, մի պահ ինձ կորցրել էի, չէի կարողանում տարբերակել, հասկանալ վերևը որն է, ներքևը որն է, կողքը որտեղ է, կանտուզիա վիճակ էր: Շատ մոտիկ էր պայթյունը ու ինչ-որ բան գլորվեց ոտքերիս տակ… նայեցի ինչ-որ սև, կլոր բան էր, ինձ թվաց այդ պայթած նռնակներից ինչ-որ մեկի բեկորն էր, որովհետև չափերով փոքր էր, չմտածեցի, որ կարող է նռնակ լինի, մտածեցի դրա ինչ-որ մի մասն է, ուղղակի գլորվեց, հիմարություն արեցի, որ վերցրի այդ քաոտիկ վիճակում, որ շպրտեմ մարդկանցից հեռու, որտեղ մարդ չկար կանգնած: Որևէ մարդու ուղղությամբ նետելու ոչ ցանկություն է եղել, ոչ մտադրություն, այդ պահին բնազդաբար են եղել գործողությունները: Այն պահին, որ ուզում էի շպրտել, մի այնպիսի պայթյուն եղավ հենց ձեռքիս մեջ, այնպիսի մի ուժ խփեց դեմքիս, աչքերիս, որ մտածեցի, որ մեռնելը սա է», – ասաց Քարամյանը:

Մի քանի վայրկյան անց ուշքի գալով, տեսնելով ձեռքի վիճակը, հասկացել է, որ շատ վատ բան է կատարվել: Պայթյունների վայր էր շտապել, որ վիրավորներին հանի, արդյունքում իրեն էին քաշել ու դուրս բերել:

Իշխանական քարոզիչներն ու լրատվամիջոցներն էլ փորձում են այնպես ներկայացնել, իբր Եսայի Քարամյանը ոստիկանների ուղղությամբ է փորձել հետ շպրտել նռնակը, ինչին Եսային պատասխանում է, որ նմաններին մարդ էլ չի ուզում անվանել՝ «Իրենք ուղղակի հիմար են, որովհետև, եթե ես նման մտադրություն ունենայի, այնտեղ գնալուց հետո չեմ ասում պայթուցիկ, բայց մի բան վերցրած կլինեի՝ մի քար, երկաթի կտոր և այլն, բայց նման բան ինձ մոտ չի եղել, ոչ էլ նման բան անելու մտադրություն է եղել: Իրենց խղճին թող մնա՝ ես նման մարդկանց մարդ չեմ համարում»։

Քարամյանը պատմում է, որ տարածքում բազմաթիվ տեսախցիկներ կան, թող տեսագրությունները հանեն ու փորձեն մի կադր գտնել, որ ինքը ինչ-որ մարդկանց ուղղությամբ բան է փորձում շպրտել: Բացի, այդ, նշում է, որ հիվանդանոցում իր գրպանից հանել են մետրոյի մեկ ժետոն, ձեռքերը մարզելու համար ռեզին և տան բանալիները:

«Եթե ինչ-որ բան հետս տանեի շպրտելու համար, չէի սպասի, որ բախումներ սկսվեին՝ ինքս առաջինը կշպրտեի»,-ասում է վիրավորում ստացածը:

«Պատերազմի դաշտից առանց քերծվածքի եկել, հասել եմ այստեղ, ու այն վիրավորումը, որ այնտեղ կարող էի ստանալ՝ ստացել եմ այստեղ: Վիրավորական է, ոչ այն է խնդաս, ոչ այն է՝ լացես», - ասաց Եսային:

Հարցրինք, զղջո՞ւմ է, որ հենց այդ օրը գնացել է ցույցի, ասաց, որ ոչ, բացարձակ: Եթե առողջական վիճակը թույլ տա, անպայման կգնա ցույցի:

Անդրադառնալով միջադեպի իրավական կողմին, Քարամյանը նշեց, որ դեպքի հաջորդ օրն իրենց է այցելել քննիչը, ինքն ասել է, որ ոչ մի ակնկալիք չունի քննությունից, բայց ամբողջովին ներկայացրել է եղելությունը:

Ասեցի, որ ինձ ոչ ոք չի խփել, ես էլ ոչ ոքի չեմ խփել, այլ մտադրությամբ այնտեղ չեմ գնացել, միանշանակ ոստիկանների կողմից են շպրտել, տեսել եմ, որ ուղղությունից է գլորվում դեպի ինձ, բայց չեմ տեսել ով է շպրտել, որովհետև բազամթիվ մարդիկ կային»,-ասաց Եսային:

Քրեական գործ է հարուցվել այսօր արդեն երկրորդ օրն է վերջանում, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը չի այցելել իրեն, ոչ էլ դատական բժիշկը:

«Քննիչի հետ գոնե դատական բժիշկը պիտի գար՝ ֆիքսելու համար վնասվածքները․ երևի սպասում են, վնասվածքները լավանա, գան ու տեղում արձանագրեն՝ ոչ մի բան չկա, նորմալ, առողջ տղա է: Իսկ եթե ՄԻՊ-ը գար էլ, դռնից դուրս կհրավիրեի, դե Առողջապահության նախարարան էլ որքանով հասկացա, չեմ կարողանում ձեռքիս բան բռնել, լսեցի, ոստիկանության գործողությունները պարզաջրել է»,-ասաց Եսային:

Անդրադառնալով ԱՄՆ դեսպանության հայտարարությանը Եսային ասաց, որ հույս ունի, որ ՀՀ-ում ներկայացված պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները մոնիթորինգ իրականացնում են և մի հարց բարձրաձայնեց․ «Նույն ձև, նույն բառապաշարով նույն գնահատականը տվե՞լ են ինչ 2008 թվականի մարտի 1 ցույցին էին տալիս, որովհետև ես դա իմ աչքով եմ տեսել՝ դա խաղաղ ցույց չէր: Այն ժամանակ ոչ ոք ոչ ոքի վրա վառվող նյութեր, քարեր, արմատուրայի կտորներ չէր շպրտում: ԻՆձ համար դեռ 2008 թվականի մարտի 1-ից էր պարզ, թե սրանք ովքեր են և դեպի ուր է գնալու այս ամենը: Իսկ այդ ոստիկանությունը՝ «բարեփոխված», այսպես ասեմ, ինքն ընդամնեը ներքին կազմակերպված բանդա-գվարդիա է, որոնց միակ նպատակն այս մարդկանց իշխանության պահելն է: Իսկ կոնկրետ ԱՄՆ դեսպանատան գնահատականը 2008 թվականի մարտի 1-ի մասով ինչ գնահատական է տվել, կարծում եմ, շատ մարդիկ կհասկանան, թե այս պղտոր ջուրը որտեղից է գալիս»,-ասաց Եսայի Քարամյանը:

Պայքարի սիրելի ընկերներ

Կրկին գործ ունենք անելու։ Հունիսի 17-ին, ժամը 18։30-ին հավաք Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում։

Սրբազան Հոր հորդորով ընդդիմադիր խմբակցություններն այդ օրն ու այդ ժամին մարդու որդու հրաժարականի պահանջով ԱԺ արտահերթ նիստ են հրավիրել։ Մենք պետք է տեղում լինենք։

Հավաքի ընթացքում Բագրատ Սրբազանը կխոսի նաև Շարժման վերադասավորման գործընթացի մասին՝ ներկայացնելով առաջիկայի անելիքները։

Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և դրանց հիման վրա կառուցենք ամենամեծ հաղթանակը։ Ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եվ ուրեմն, հունիսի 17, ժ.18։30, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ։

Խնդրում ենք տարածել հավաքի մասին տեղեկությունը։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք

Մանրամասները՝ տեսանյութում

 

Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում բռնաճնշումների նոր ալիք է սկսվել ՀՅԴ-ի դեմ։

Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը։ Ձերբակալվածներից մեկի վերաբերյալ կա երկամսյա կալանքի որոշում:

Բռնաճնշումները շարունակվում են նաև իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող հայ գործարարների նկատմամբ:

Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. ռեժիմը միայն սեփական քաղաքացիների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներ իրականացնելով է կարողանում պահել իշխանությունը:

Լավագույն պատասխանը այս բռնաճնշումների ալիքին կլինի հունիսի 17-ին, ժամը՝ 18:30-ին, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում մեր ներկայությունը։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյան

Հունիսի 15-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտը իրականացրեց «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողով, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ մի շարք հարցեր:

«Հատուկ անդրադարձ եղավ սահմազատման գործընթացին, Սահմանադրության փոփոխությանը, «խաղաղության» պայմանգրի կնքման գործընթացին, Արցախի հիմախնդրին, ինչպես նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը վերաբերող հարցերին։

Արա Աբրահամյանն իր ելույթում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Բագրատ Սրբազանը եկել է և այս շարժման միջոցով ասում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Ինքն էլ պետք է ասեր, որ իր մոտ չստացվեց ու գնում է։ ՀՀ նախկին իշխանություններին էինք մեղադրում, բայց հիմա ավելի վատ է, ինքն էլ հայ ժողովրդին չի սիրում։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք դեռ շարունակում ենք կասկածել ու վախենալ, իսկ ինքն էլ թափ է տալիս պլաստմասսայով ու հայտարարում` սա է Հայաստանը։ Մենք ունենք քարտեզ, բարի եղիր, բացիր այն և բացատրիր, թե ինչ է կատարվում։ Հայաստանը միակողմանի զիջումների է գնում։ Ինչքա՞ն կարելի է բարի կամք դրսևորել»,- ասաց Արա Աբրահամյանը։
Վերջինս կոչ արեց ոստիկանությանը բռնություն չկիրառել և չխանգարել շարժմանը, քանի որ իշխանափոխությունն արդեն դարձել է ազգային անվտանգության հարց: Աբրահամյանի խոսքով` եկել է պահը, երբ հայերը պետք է սկսեն նոր և ուժեղ Հայաստանի կառուցումը` մոռանալով ձախողումները և ներելով անցյալի սխալները:

Թուրքագետ Վարուժանյան Գեղամյանն էլ միջոցառման ընթացքում ցույց տվեց Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները՝ բացատրելով առկա իրողությունն ու ընթացող գործընթացները:

«Մենք Տավուշում տեղի ունեցողը կոչում ենք սահմանազատում կամ սահմանագծում, մինչ դեռ իրականում դա ոչ այս է, ոչ էլ այն: Փաստացի այս պահին տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ռազմաճակատի գիծ հանդիսացող տարբեր սահմանների զավթում: Ռազմաճակատի գիծը դառնում է խրված սեպ Հայաստանի ներսում՝ ոչ միայն խաթարելով բնակիչների կենսական իրավունքները, այլ ողջ գոտին դարձնում է լիարժեք խոցելի: Մեր հայրենակիցներին մոլորացնում են, թե սա թեթև գործընթաց է «իրական Հայաստան»-ի համար, սակայն նման բան չկա: 4-4 ձևաչափով սահմանազավթում է տեղի ունենում, այսինքն փոքր-փոքր հատվածներով անել, որ իբր աննկատ լինի»,- ընդգծեց Գեղամյանը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոոսքով էլ՝ այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, թույլ և մանրահոգի ղեկավարության վարքագիծ է, այսինքն, պահել մեծ բանակ սեփական անձը պահելու համար, բայց չմտածել սույն բանակի սահման ուղարկման մասին:

 

«Այս իրավիճակից դուրս գալու որոշ ճանապարհներ կան: Անվտանգային երաշխիքները պետք է լինեն ազգային ևև միջազգային: Ազգայինը դրանք՝ մեր բանակն է, ներքին միասնություն, իսկ միջազգային երաշխիքները, իհարկե, արտաքին քաղաքականությունն է, երկկողմ կամ բազմակողմ հարաբերությունները ու դրանք ոչ թե ոչնչացվեն, այլ զարգանան, դիվերսիֆիկացվեն, եղածի վրա նորը կառուցել: Ցավոք, իրականում այլ բան է տեղի ունեեցել: Միջազգային երկրների հզորության հիմքում ընկած է տարածք, բնակչություն, տնտեսություն, բանակ՝ բազմապատկած ռազմավարական նպատակով ու հավաքական կամքով: ՀՀ իշխանություննները փոխանակ համախմբեն, հակառակն են անում: Այստեղ նշանակություն ունի նաև Սփյուռքի հետ եռամիիասնության վերականգնումը»,- կարևորեց Օհանյանը:

Համաժողովի բանախոսներն էին՝ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, փաստաբան Արամ Օրբելյանը, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հրավիրված էին նաև հասարակական-քաղաքական գործիչներ, հայաստանյան և միջազգային փորձագիտական հանրության ներկայացուցիչներ։ Համաժողովին մասնակցում են նաև Ռուսաստանի հայերի միության տարածքային բաժանմունքների ղեկավարներն ու ներկայացուցչները։ Միջոցառման ավարտին տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն:

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.

«Ես չեմ ճանաչում «gg» տաքսի ծառայության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանին։

Բայց ես տեսել եմ այդ մարդու արժանապատիվ գրառումը՝ «եթե հայ ես, եթե ինձ բարեւելուց ուզում ես, որ քեզ հարգեմ՝ քո տեղը Բաղրամյան պողոտայում է»։

Ու այս գրառումից հետո սկսվեց շակալների, անլվա կնիկների, փնթի գյադեքի ու 3 մանեթանոց ֆեյքերի նողկալի գրոհը «gg» տաքսի ծառայության վրա։

Վհուկների մի ինկվիզիցիոն հրաբուխ՝ բոյկոտել «gg» տաքսին, սեփականատիրոջը հրապարակում վառել ու քառատել։

Ու էս ամենը՝ ԱՄՆ դեսպան կնգա ասած՝ ժողովրդավարության փարոս Հայաստանում։

Անլվա եւ հակահիգիենիկ շակալների գրոհով չբավարարվելով՝ ռեժիմը քիչ առաջ հրահանգեց իրավապահներին ներխուժել «gg» ծառայություն եւ առգրավել շենքում առկա բոլոր կոմպյուտերները։

Փաստորեն, նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. կա՛մ, ինչպես բազմաթիվ գործարարներ, ճագար, ծնեբեկ, մալինա, բազուկ, մեխակ աճեցնող՝ խիղճդ վաճառում ես Նիկոլին եւ ընդամենը ճագար ես պահում ու ֆեյսում ճագարիդ տոլմայի ռեցեպտը բաժանում, կա՛մ, փորձեցիր լինել արժանապատիվ հայ, բիզնեսդ տեղում կխորտակեն։

Ես չեմ ճանաչում «gg»-ի սեփականատիրոջը, բայց վստահ եմ, որ էդ տեսակին չեն սարքի ռեժիմի լաքեյ, ովքեր «քաղաքականությամբ չեն զբաղվում» անգամ այն ժամանակ, երբ թուրքը մոտեցել է իրենց տներին։

Ու մի ամոթալի փաստ. քանի ժամ է «gg» տաքսի ծառայության աշխատանքը պարալիզացված է ու դրանից, ըստ ահազանգերի, արդեն վազելով օգտվել է Yandex տաքսի ծառայությունը՝ գները կտրուկ բարձրացնելով։

Ինչ ասեմ՝ դիշովկեք։

Կանխատեսելի էր, որ օգտվելով իրավիճակից իշխանությունը անցնելու է բռնաճնշումների և սկսի շաժման ակտիվի ձերբակալություններ, քանի որ իշխանապահպանման միակ դեղատոմսը անցումն է ավտոկրատիզմից դեպի դեսպոտիզմ: Նա այլ այլընտրանք այլևս չունի: Ադրբեջանական ճնշումներն ու պահանջները բավարարելու համար նա այլևս փոխել է ներքին լեգիտիմության մակարդակը արտաքին լեգիտիմության մակարդակով: Այսինքն իր գործողությունները կարող են հիմնարար ընդհանրություններ չունենալ սահմանադրականության, օրինականության, ժողովրդավարության,մարդու իրավունքների հարգման հետ, ինչը ներքին լեգիտիմության շահ է: Արտաքին լեգիտիմությունը այդ ամենը կարող է համարել երկրորդական և չորրորդական, իսկ առաջնային իշխանության առաջ դրված և օտարի շահերից բխող առաքելությունը:

Որքան Փաշինյանը քիչ քիչ բացում է իր «առաքելության» շրջանակները (առայժմ սահմանադրության փոփոխություն, արտաքին վեկտրի փոփոխություն, տարածքների հանձնում) այնքան թափ է հավաքում և դեռ հավաքելու է հանրային դժգոհությունը: Որքան հակաիշխանական գործիչները, խմբերը, քաղաքական միավորները, շարժումները, քարոզչական խմբերը ավելի ու ավելի հասանելի ու բարձր են սկսում խոսել և գործել նրա «առաքելության» և քայլերի դեմ՝ ստեղծելով ծավալի էֆեկտ, այնքան դանդաղում է «առաքելության» իրականացման ընթացքը և ստեղծվում է ռիսկ, որ այն կարող է ձախողվել, ինչն ինքնին կհանգեցնի նաև Փաշինյանի արտաքին լեգիտիմության կորստին, իսկ դա նրա վերջն է:
Սա նշանակում է, որքան նա առաջ գնա իր «առաքելության» իրականացման մեջ նույնքան էլ կոշտացնելու և բռնաճնշումների է դիմելու, ինչի կանաչ լույսը «առաքելության իրականացման» շրջանակներում նրան տրվել է: Արևմտյան հյուրերն ու հայտարարությունները դրա վկայությունն է:
«Առաքելության» ծավալը որքան կործանարար և վտանգավոր է Հայաստանի համար, նույնքան էլ կործանարար և վտանգավոր է Փաշինյանի համար դրա չկատարումը, ուստի կատարումը պարտադիր է և այդ բեռը զուտ ավտոկրատական մեթոդներով այլևս կրել հնարավոր չէ և պետք է անցնել կամ բռնաճնշման վերածվելով դեսպոտի կամ ֆիզիկապես և քաղաքականապես չքվել :
Ուստի բոլոր նրանք, ովքեր իրականում պատրաստ են ձախողել այդ «առաքելությունը» պետք է պատրաստ լինեն նվազագույնը, թե իրենց նկատմամբ ոտնձգությունների, թե բռնաճնշումների և թե իրավունքների խախտման: Մյուսները պետք է անհոգնել կանգնեն և աջակցեն բռնաճնշվողներին: Պրոտեստանտ հանրային տրամադրությունները որոնք ահռելի են երկրում համր վիճակից դուրս են գալիս և դառնում խոսող, գործող և հանրայինացվող :
Չկա և չի եղել մի ռեժիմ, որը «թավշյա և լիբերալ սկզբունքներով» գա, ձախողվի, հետո դառնա իբր «պետականապահպան», իսկ հետո դա էլ ձախողի և վերջում հանուն իշխանության պահպանման չդառնա այդ ժողովրդի թշնամին:
P.S. Առաքելության ծանրությունը պահանջում է, որ Փաշինյանը վերածվի ավտոկրատից դեսպոտի: Հենց այդ միջակայքում էլ նա և նրա «առաքելությունը» ձախողվելու է:

#երեսունյոթ_թիվ

#Համբերատար

Վլադիմիր Մարտիրոսյան

GG-ի ընկերության ղեկավար Խաչիկ Գրիգորյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել:

Մանրամասները ստորև. 

«Հալածանքներ են իրականացվում շարժման աջակիցների նկատմամբ»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով առավոտից մեկնարկած ձերբակալություններին ու խուզարկություններին։

«Սոցցանցերում այլանդակ հարձակումներ են GG տաքսի ծառայության նկատմամբ, քիչ առաջ իմացա նաև խուզարկությունների մասին՝ սոսկ այն պատճառով, որ մարդը քաղաքացիական դրսևորում ունի։

Մեր քաջալերանքն ենք հայտնում ծառայության ղեկավարին»:

Նա հավելեց, որ ահաբեկելով իշխանությունները ոչ մի բանի չեն հասնելու․ «Ձեր յուրաքանչյուր քայլը ստանալու է համարժեք պատասխան:

Սրանով է՛լ ավելի եք մոտեցնում ձեր քաղաքական վախճանը»։

Աղբյուրը` Բագրատ Սրբազան

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում