«Հրապարակ» թերթը գրում է.
«Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան:
Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան:
Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ:
Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ:
Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարեւան երկրների ղեկավարները»: