Լրագրողները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց են ուղղել, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը ԼՂ-ն հանձնել է Ադրբեջանին»։
«Ո՞ւմ մասին է խոսքը։ Իսկապե՞ս, նա այդպիսի բա՞ն է հայտարարել։
Իսկ, հետաքրքիր է, ո՞ր թվականին է դա տեղի ունեցել»,- ասել է Զախարովան։ «Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հավանաբար, նկատի ունի 2020թ․ պատերազմը, երբ Լեռնային Ղարաբաղն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ»,- արձագանքել է լրագրողը։
«Ուզում եմ վերադարձնել այն թեզը, որը հորինել էր այդ կողմը՝ միգուցե խոսքը «ինչ-որ սեկրետարշայի» մասին է։
Կան բաներ, որոնք անհնար է մեկնաբանել՝ չունենալով բժշկական կրթություն։
Բայց կարևորն այն է, որ լինելով իշխանության ներկայացուցիչ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,- պատասխանել է Զախարովան։