ArmNews
Հունվարի 29, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրի» պատգամավորներին կուսակցական վերնախավը հանձնարարել է դուրս գալ կաբինետներից, գնալ մարզեր, հանդիպել ժողովրդի հետ, կատարել մարդկանց խնդրանքները, գոհացնել նրանց, հընթացս էլ քարոզել սահմանազատման-սահմանագծման աշխատանքները:

Ասվել է՝ չնայել, որ ամառ է` ՔՊ վարկանիշն այնքան անհուսալիորեն է ընկել, որ մեծ աշխատանք պետք է կատարվի այն բարձրացնելու համար, ուստի ոչ մի օր ժամանակ չկա` 2026-ի ընտրությունները սարերի ետեւում չեն:

Ասվել է, որ ՔՊ-ն ունի հանրության վստահության խիստ պակաս, եւ ամենօրյա աշխատանքով պետք է վերականգնել իշխող կուսակցության վարկանիշը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2015 թ. սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագիծը մշակվել է իրավական պայմաններ ստեղծելու՝ ԵԱՏՄ տարածքից դուրս և ԵԱՏՄ տարածքում չարտադրվող (կամ ոչ բավարար քանակով արտադրվող, կամ պահանջվող տեխնիկական չափորոշիչներով չարտադրվող) երրորդ երկրներից ներմուծվող միկրոավտոբուսները գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տնտեսվարողներին մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։

Կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն, միջմարզային և ներմարզային ուղևորափոխադրումների որակի բարձրացումը իրականացվում է երթուղիների օպտիմալացման և մրցութային գործընթացով սպասարկման իրավունքի տրամադրման պայմանների փոփոխությամբ, այն է՝ նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում կատարելով մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը Հայաստանի ողջ տարածքում։ Նոր սկզբունքով ձևավորվող համակարգերում անհրաժեշտ է իրականացնել մի քանի անգամ ավելի ներդրում, քանի որ մրցույթի դրվող երթուղիների քանակի ավելացման արդյունքում ավելանում է ներդրման չափը։

Միջմարզային, ներմարզային և խոշորացված համայնքներում բնակավայրերի միջև իրականացվող կանոնավոր ուղևորափոխադրումներում գերակշիռ մաս են կազմում միկրոավտոբուսներով փոխադրումները։ Միկրոավտոբուսների թվաքանակի գերակշռումը ավտոբուսների քանակի նկատմամբ այդ երթուղիներում գլխավորապես պայմանավորված է առկա ուղևորահոսքով և երթուղային ցանցը կազմակերպող լիազոր մարմնի իրականացրած ուսումնասիրություններով: ԵԱՏՄ տարածքում որոշ դեպքերում արտադրվող միկրոավտոբուսները կարող են չբավարարել սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող պահանջներին և անհրաժեշտություն առաջանա ներկրել միության տարածքից դուրս արտադրվող միկրոավտոբուսներ, սա կհանգեցնի լրացուցիչ ֆինանսական բեռի սպասարկող օպերատորների համար։

Նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ կանոնավոր ուղևորափոխադրումները սպասարկող օպերատորներին օգտվել մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ վերջիններիս կողմից ԵԱՏՄ տարածքից դուրս արտադրվող և սպասարկող օպերատորների կողմից ներկայացվող չափորոշիչներով ԵԱՏՄ տարածքում բացակայող միկրոավտոբուսների ներմուծման դեպքում։ Առաջարկվում է խթանել երրորդ երկրներից ներկրվող և կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում ներգրավվող տրանսպորտային միջոցների թարմացման գործընթացը՝ հնարավորություն ընձեռելով անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին ներկրել նոր արտադրության ավտոտրանսպորտային միջոցներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հունիսի 26-ին` ժամը 16:55-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, թիթեղներ, տապալվել են ծառեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել են տանիքների ծածկեր, մետաղյա թիթեղներ, գազատար խողովակներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոնտաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի լավագույն գոլերը թուրք Հական Չալհանօղլուի, իտալացի Մատիա Ձականիի, իսպանացի Ֆերան Տորեսի եւ հոլանդացի Մեմֆիս Դեպայի կատարմամբ։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Հունիսի 29

Շվեյցարիա - Իտալիա` 20։00 (Երեւանի ժամանակ)
Գերմանիա - Դանիա` 23։00

Հունիսի 30

Անգլիա - Սլովակիա՝ 20։00  
Իսպանիա - Վրաստան 23։00

Հուլիսի 1

Ֆրանսիա - Բելգիա՝ 20։00
Պորտուգալիա - Սլովենիա՝ 23։00

Հուլիսի 2

Ռումինիա - Նիդերլանդներ՝ 20։00
Ավստրիա - Թուրքիա՝ 23։00

Խմբային փուլի արգելքը չհաղթահարեցին Հունգարիան, Շոտլանդիան, Խորվաթիան, Ալբանիան, Սերբիան, Լեհաստանը, Ուկրաինան եւ Չեխիան։

Շուրջ երեք տարի կալանքի տակ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ ամիսներ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ բարձրացված հարցերին լուծում դեռևս չի տրվել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը 2024թ ապրիլի 19-ին գրություն էր ուղարկել ՄԻՊ աշխատակազմին՝ պահանջելով հանդիպում ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ։ Տոնոյանը ՄԻՊ-ի ուշադրությունն էր ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ ինքն արդեն ավելի քան 2,5 տարի կալանքի տակ է, իր դիտարկմամբ՝ անհիմն և անօրինական։ Ապրիլի 23-ին ՄԻՊ-ն այցելել է ՔԿՀ՝ հանդիպելու Տոնոյանին։

Հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանը հայտնել էր, որ բավականին երկար զրուցել է Տոնոյանի հետ, սակայն մանրամասներ հայտնելուց զերծ էր մնացել՝ նկատի ունենալով, որ զրույցը խորհրդապահական նշանակություն ունի։ Նա հայտնել էր միայն, որ Տոնոյանի նշած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը։ ՄԻՊ-ը, ինչպես ասել էր Մանասյանը, ստացված տեղեկությունները ամբողջականացնելուց և ամփոփելուց հետո իր մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ կհասցեագրի և կփորձի դրանց ուղղությամբ լուծումներ գտնել։

«Փաստինֆո»-ն ամիսներ անց կապ հաստատեց ՄԻՊ աշխատակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվել և ինչ արձանագրումներ են կատարվել։ ՄԻՊ խորհրդական Արթուր Ասլանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթ Տոնոյանի և Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպման արդյունքներով, վերջինիս կողմից իր խնդիրները բարձրացնելուց անմիջապես հետո, Պաշտպանի աշխատակազմում իրականցվել է ուսումնասիրություն, որի շրջանակներում պարզվել է, որ նշված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և դրանց լուծումն, այդ թվում` օրենսդրական կարգավորման տիրույթում է։

«Այդ առումով Պաշտպանն արդեն իսկ վարել է համապատասխան հաղորդակցություն։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր լուծումների առնչությամբ Պաշտպանը կխոսի հրապարակային»,- նշեց Ասլանյանը։

ՊՆ–ից ով է տապալել երկրորդ գծի կառուցումը.

Վարդանովն անուններ է տալիս

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Անդրադարձ է կատարվել նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և հունիսի 12-ին ոստիկանական հատուկ գործողություններին, որից տուժել էին զգալի թվով քաղաքացիներ:

Վեհաժողովը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանում վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած որոշ հանրահավաքներ բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են բռնի կերպով ներխուժել կառավարական շենքեր։

Վեհաժողովը գոհունակությամբ է արձանագրում, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ, ինչը խստիվ դատապարտվել էր Վեհաժողովի 1837 բանաձևով։

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Բանաձևով, ի թիվս այլ հարցերի, Ադրբեջանին կոչ է արվել ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին։

Հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետեւանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ Վեհաժողովը հղում է անում «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևին և համանուն խորհրդատվությունը, որտեղ խորը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան, և կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։

Փաշինյանը ռուսի սապոգը փոխարինում է թուրքի սապոգով, որ զգաք թուրքի ժողովրդավարությունը.

Նաիրի Սարգսյան

«Գազպրոմ»-ի և NIGC-ի միջև ռուսական գազի՝ դեպի Իրան մատակարարումների կազմակերպման մասին համաձայնագիրը Իսլամական Հանրապետությունը ռուս-իրանական ավելի մեծ պայմանագրերի կնքման, տարածաշրջանային գազային հանգույցի վերածելու հիմք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։

«Հարաբերությունների մակարդակը բարձրացնելու Թեհրանի և Մոսկվայի վճռականությունը կարևոր ուղերձ է ամբողջ աշխարհին, իսկ երկու երկրների միջև գազային համագործակցության ճանապարհի սկիզբը կհանգեցնի ավելի մեծ համաձայնագրերի և պայմանագրերի ստորագրմանը», - նշել է նա։ 

ՌԴ-ն և Իրանը միասին ունեն գազի համաշխարհային պաշարների ավելի քան 60 տոկոսը։

Ֆոտո

Aston Martin-ը ներկայացրել է առանձնահատուկ DB12 սուպերքարը (լուսանկարներ)

Էնն Հեթուեյը պատմել է, թե ինչպես է գրկել իր ներքին «ճակատագրական կնոջը»

«Մատանին մատիս էր, երբ իմացա՝ մտերիմ ընկերուհիս կապ է ունեցել ապագա ամուսնուս հետ»․ Անահիտ Սիմոնյան

Նախագահ Սարգսյանը հստակ ակնարկեց, որ Մինսկի խումբը լուծարելու համար համանախագահների «դաբրոն» պետք է ստանա․ Արմեն Հովասափյան

Ամրակազմ տղամարդիկ անկողնում գերադասում են հաստլիկ կանանց

Սիրիայում քրդերը հակահարձակողական գործողություններ են սկսել թրքամետ ուժերի դեմ. Associated Press

«Հրապարակ». Արտահերթին սպասելիս. ՔՊ-ում տագնապած են

Կխստացվի հետիոտնի կողմից չնախատեսված վայրով ճանապարհն անցնելը. ՆԳՆ

Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

Իսրայելական բանակը դուրս կքշվի Սիրիայից․ Խամենեի

Արդեն երևում է, թե ինչպես են Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում «Զանգեզուրի միջանցքի» ռազմական գործողությանը․ Կարինե Գևորգյան

Մինչև 2029-2030թթ. Պուտինը կարող է այնքան ուժեղացնել բանակը, որ ՌԴ-ն ի վիճակի կլինի հարվածել ՆԱՏՕ-ին. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Ազգերի ճակատագիրը կախված է նրանից, թե որ աստիճանակարգի անդամներն են որոշում ընդունում․ Ստեփան Դանիելյան

Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելին օգտագործել իր օդանավակայանները՝ տարածաշրջանում հարձակումների․ Haaretz

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի եբրայերեն օգտահաշիվը X սոցիալական ցանցում