Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը։
Աշխարհաքաղաքական իրողությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Արեւմուտքի ջանքերն ու սանկցիաները իզոլացնելու Ռուսաստանին անարդյունք էին, նույնիսկ հակառակ արդյունքն ունեցան։
Ռուսաստանյան հասարակությունը կոնսոլիդացվեց նախագահ Վ.Պուտինի շուրջ, որի արդյունքը նախագահական ընտրություններում նրա անբեկանելի հաջողությունն էր։
Ռուսական բանակն ավելի մարտունակ է դառնում՝ աստիճանաբար ազատվելով կոռումպացված ու ճահճացած չինովնիկներից։
Տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է։
ՌԴ-ի միջազգային դերակատարումն ու հեղինակությունը կտրուկ ավելանում է։
Դրա ֆոնին նոր բովանդակություն են ստանում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԲՐԻԿՍ -ը, ինչպես նաև հետխորհրդային տարածաշրջանում մեծանում են ԵԱՏՄ հնարավորությունները։
Ավելին. ՌԴ-ն դարձել է նոր ՝«Ընդդեմ գաղութացման» ու «համաշխարհային մեծամասնության» շարժումների լոկոմոտիվը։
Փաստ է, որ Հավաքական Արևւմուտքի ծրագրերը չիրականացան նաև Ուկրաինայում։
Հակառակ նրանց հաշվարկների՝ ՌԴ նախագահը շատ հստակ և կոշտ մատնանշեց խաղաղության հասնելու ճանապարհը՝ ռուսական օրակարգի համաձայն։
Սրան զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում նաև Հարավային Կովկասում։
Վրաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ տարածաշրջանի ապագա գլխավոր ճարտարապետը լինելու է ՌԴ-ն ու հակառուսական կտրուկ շարժումներ չեն անում։
Իսկ նիկոլիստները Հայաստանը դարձնում են հակառուսական պլացդարմ ու պալիգոն։
Նման չքաղաքականության արդյունքում նիկոլիստները կարող են ՀՀ-ն դուրս մղել ռեգիոնալ բոլոր լուրջ ծրագրերից՝ երազելով Արևմուտքի մասին, ինչպես երազում էին 1920-ին…երազեցին Արևմուտքի մասին, բայց Երևանի մատույցներում տեսան թուրքական զորքը։
Ռեգիոնալ հզոր ուժերի՝ ՌԴ-ի ու Իրանի հետ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ նիկոլիզմի ԱԽՔ-ը ատոմակայանի ամերիկյան հնարավոր ներդրման անհեռատես թեզն է առաջ քաշում։
Նիկոլի խոստացած «խաղաղության հայկական խաչմերուկը» իրականում լինելու է «թուրքական ճորտացման ճահիճ»։
Վերջապես հասկացեք, որ որոշիչը ռեգիոնալ պետությունների ու նախ ՌԴ-ի խոսքն է լինելու։
Ով Մոսկվայի հետ կարողացավ լեզու գտնել ու շահեր առաջ մղել, նա էլ շահեկան դիրքեր է ունենալու տարածաշրջանում։
Վրաստանն ու Ադդբեջանը դա հասկացել են։
Իսկ նիկոլիստները՝ հակառակն են անում ու մեր պետության փշրանքները քամուն են տալիս»։
Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն ընդունել է նախօրեին անցկացված խորհրդարանական ընտրություններում իր Պահպանողական կուսակցության պարտությունը։
«Լեյբորիստական կուսակցությունը հաղթեց այս համընդհանուր ընտրություններում, և ես զանգեցի Քիր Սթարմերին՝ շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ»,- բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են նրա խոսքը։
Սունակը հավելել է, որ մեկնում է Լոնդոն, որտեղ մանրամասն կհայտնի ընտրությունների արդյունքների մասին և որից հետո կլքի վարչապետի պաշտոնը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կմենկի օկուպացված Արցախի Շուշի քաղաք։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հուլիսի 5-6-ը քաղաքում կանցկացվի Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ ֆորմալ գագաթնաժողովը։
Նշվում է, որ կքննարկվեն առևտրատնտեսական, տրանսպորտային հաղորդակցության, ներդրումային-ֆինանսական, կանաչ էկոնոմիկայի, վերականգնվող էներգետիկայի, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և մարդկային կապիտալի զարգացման ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է օկուպացված Արցախի Ստեփանակերտ քաղաք։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա ծանոթացել է «Ղարաբաղի համալսարանում» կատարված աշխատանքներին։
Բացի այդ, նա մասնակցել է «Ղարաբաղ» և «Palace» հյուրանոցների բացման արարողությանը։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին․
«Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ են տարել ընդդիմադիր լեյբորիստները՝ վերջակետ դնելով պահպանողականների 14-ամյա իշխանությանը:
Այսպիսի հաջողության ձախակենտրոն այս կուսակցությունը հասել էր 1997-ին՝ Թոնի Բլերի գլխավորությամբ: Ի դեպ, ուշագրավ է, որ Ֆարաջի ծայրահեղ աջերը նույնպես հայտնվել են խորհրդարանում՝ 13 մանդատով:
ՄԲ նոր վարչապետ կդառնա լեյբորիստների առաջնորդ Կիր Ստարմերը»։
Հայաստանում ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում հետախուզվող ամերիկացի կին վարձու մարդասպանը, հաղորդում է BBC-ն։
44-ամյա Այմի Բետրոն թաքնվել է Վանահովիտում (Պռոշյան, Կոտայքի մարզ):
2019-ին նա մահափորձ էր կատարել գործարարի դեմ Բիրմինգհեմում։
Նա կհանձնվի Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Սահմանադրության օրվա առիթով։ Մեր երկրի Մայր օրենքի առաջին հոդվածը պնդում է՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Մեր պարտքն է ժամանակակից իրողությունները համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին։
Մայր Օրենքի երկրորդ հոդվածն ասում է՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Մեր առաքելությունն է վերադարձնել իշխանությունը ժողովրդին և միասնական ջանքերով հասնել չարի նկատմամբ բարու հաղթանակին։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից:
Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:
Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը: Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:
Եվ երրորդ, ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբեությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները:
Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան ևայդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը:
Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:
Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:
Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:
Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից:
Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:
6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:
Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է»:
#ՀԻՄԱ. ԻՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
ՈՒՂԻՂ