Իշխանության չոքերը թուլացած է, հրապարակում հավաքված մարդկանց թիվը նրանց վախեցրել է. Տեսանյութ
Հունվարի 23, 2025

Իշխանության չոքերը թուլացած է, հրապարակում հավաքված մարդկանց թիվը նրանց վախեցրել է. Տեսանյութ

Ալիևը, նոր առաջարկներ անելով, ուզում է ամրագրել իր համար կարևոր դրույթներ, ինչն անդառնալի կլինի մեր պետության գոյության համար։ Բաքվին պետք է բոլոր ճանապարհների վերահսկողություն, աշխարհն  էլ համակերպվել է, ասում է՝ ինչքան ուզում է, տվեք, եթե իշխանությունը կամք չունի, ինչի՞ պետք է օգնեն։

Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։

«Իշխանությունն ամեն ինչ տալիս է, որ իր գոյությունը քարշ տա, ի՞նչ է իրենց ուզածը, ոչ մեկ չի հասկանում։ Արևմուտքն ուզում է հանձնել-ստանալը իրենց հովանու ներքո լինի, որ հետխորհրդային երկրներն իրենց ազդեցության տակ լինեն, նրանց մոտ անկեղծություն չեմ տեսնում, որ ուզում են մեզ օգնել»,- ընդգծեց Նիկոյանը։ 

Բանախոսը, խոսելով Փաշինյանի հրաժարականը պահանջող Բագրատ Սրբազանի շարժման մասին, նշեց․ «Իշխանության չոքերը թուլացած են, վախից են գոռում, հրապարակում այնքան մարդ հավաքվեց, որը եղել է 2018-ին, վախենում են շարժման գործունեության տրամաբանությունից»։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Rate this item
(0 votes)

Լրահոս