Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հուլիսին Ռուսաստանից բարեկամ երկրներ բենզինի արտահանման ծավալը նվազել է 70%-ով՝ չնայած այն հանգամանքին, որ արտահանման թույլտվություն տրվել է։
Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի Էներգետիկայի նախարարությունը;
«Չնայած կառավարության որոշմանը` երկարաձգել ավտոմոբիլային բենզինի արտահանումը մինչև հուլիսի 31-ը, ընդհանուր առմամբ, դրա մատակարարումները բարեկամ երկրներ այժմ 70%-ով ավելի քիչ են 2023 թվականի հուլիսի միջին օրական մակարդակից»,- նշված է հաղորդագրությունում:
Թույլ չենք տա՝ մեծ սատանան ոտք դնի տարածաշրջան․ Հայաստանում Իրանի դեսպանի կոշտ խոսքը
Տեսանյութ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Արցախի Շուշի քաղաքում թեյ է խմել։
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրեր են տարածել։
ԱՄՆ 81-ամյա նախագահ Ջո Բայդենը ռադիոհարցազրույցում իրեն «սևամորթ կին» է անվանել, գրում է Daily Mail-ը։
WURD թերթը գրում է, որ նա, ըստ երևույթին, իրեն շփոթել է փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։
«Ես հպարտ եմ, որ առաջին փոխնախագահն եմ, առաջին սևամորթ կինն եմ, որը ծառայել է սևամորթ նախագահի հետ:
Հպարտ եմ, որ Գերագույն դատարանի առաջին սևամորթ կինն եմ: Մենք շատ բան կարող ենք անել, որովհետև, տեսեք․․․մենք Միացյալ Նահանգներն ենք»,- ասել է Բայդենը:
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններին Արևմուտքից, ամենայն հավանականությամբ, իջեցվել է հակառուսական գործունեությունը ժամանակավորապես զսպելու «հրահանգ», մինչև արևմուտքում իրավիճակի հստակեցում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ հետևելով վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը:
Հուլիսի առաջին օրերին ՌԴ–ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի օրակարգն ավելի հագեցած էր, քան նրա պաշտոնավարման ողջ ընթացքում: Հուլիսի 1-ին Հայաստանի դեսպանը եղել է Բելգորոդում Ուկրաինայի ԶՈւ–ի ավերված տան մոտ, միջտարածաշրջանային համագործակցության համաձայնագիր է ստորագրել Բելգորոդի մարզի հետ և ծաղիկներ դրել Բելգորոդի տաճարի հրապարակում գտնվող հավերժական կրակի մոտ: Իսկ հուլիսի 2-ին Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Կուրսկում զոհված մարտիկների հիշատակին և այցելել Կուրսկի ռուս-հայկական բարեկամության պուրակ, որտեղ եղևնի է տնկել: Գրեթե միաժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ժողովրդավարության հայկական համաժողովում, կասկած է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի նպատակահարմարության վերաբերյալ:
Այս բոլոր իրադարձություններն Աղաջանյանը նույն շղթայի օղակ է համարում. նրա կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքից և պատասխան հարվածից խուսափելու համար են ժամանակավորապես դադարեցրել հակառուսական տրամադրությունների գեներացումն այստեղ: Դրանով էլ բացատրվում է մեր դեսպանի անսպասելի ակտիվությունը ՌԴ–ի նկատմամբ դաշնակցային վարքագծի առումով։
«Ես վստահ եմ` այս իշխանություններն այդ դրածո–բրածո ՀԿ–ների ղեկավարների և «մեկ անձ» կուսակցությունների միջոցով փորձում են ժողովրդի անունից հանդես գալ` իբր ժողովուրդը քնում–զարթնում, երազում է ԵՄ անդամ դառնալու մասին, սակայն կառավարության ղեկին նստած անձի խոսույթից մենք հասկանում ենք, որ նրանց հրահանգ է իջեցված այս պահին ռուսական կողմի գլխի տակ փափուկ բարձ դնել, որպեսզի չստեղծեն ներքաղաքական խնդիրներ, որոնք կարող են հանրային դժգոհության հերթական ազդակի դեր կատարել»,–ասաց նա։
Այդ «դադարը» կշարունակվի այնքան, մինչև ԱՄՆ–ի հենակետային պետություններ համարվող երկրներում` Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում ավարտվեն ընտրությունները։ Բացի դա, հավանական է, որ իշխանության հակառուսական հռետորաբանության «դադարը» կտևի ևս մի քանի ամիս` առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանը նախագահում է ԵԱՏՄ–ում։ Այսինքն՝ մինչև նախագահության փոխանցումը հայաստանյան իշխանությունների վարքագծում փոփոխություններ չեն լինի։
Միևնույն ժամանակ, Աղաջանյանը մատնանշեց այն փաստը, որ նույնիսկ Հայաստանի կառավարության հակառուսական և արևմտամետ ջանքերի վերսկսման դեպքում էլ, փաստ է` ԵՄ-ն բացարձակապես ոչ մի ցանկություն չունի քննարկելու ՀՀ-ի անդամակցությունը իրենց կառույցին: Դա չկա նույնիսկ 15 և ավելի տարի հերթում սպասող երկրների դեպքում, բավական է անդրադառնալ Վրաստանի, Մոլդովայի կամ նույն Ուկրաինայի օրինակին։
«ԵՄ–ն ցանկություն չունի շուկաները կրնկակոխ բացելու մեր արտադրանքի համար։ Մենք դա տեսել ենք թե՛ վրացական, թե՛ ուկրաինական արտադրանքի պարագայում։ Հայկական արտադրանքը նախկինում արդեն հայտնվել է եվրոպական շուկայում, սակայն դրա համար տարիներ են պահանջվել, և դա այն դեպքում, երբ Եվրոպան դրա կարիքն ուներ: Մեծ բարդությունով են իրենք իրենց դռները բացում և դա օգտագործում են ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական լծակ երկրների վրա ազդելու համար»,– հավելել է զրուցակիցը։
Աղաջանյանի կարծիքով` ներկայիս իշխանությունը թուլացնում է տնտեսությունը` ձգտելով ամեն գնով հայտնվել Արևմուտքի «թևի տակ»։ Ու այդ ճանապարհին 6 տարվա ընթացքում դարձել է արտահանողից վերաարտահանող երկիր։ Իսկ երկրում ուժեղացել է հիմնականում բանկային համակարգը և ծառայությունների ոլորտը։
«Այսինքն՝ Հայաստանը դառնում է սպասարկող պետություն։ Մենք պետք է հստակ գիտակցենք, թե ինչ է մեզ սպասվում, եթե շարունակենք գնալ արևմտյան վեկտորի ուղղությամբ»,–ընդգծել է արտակարգ և լիազոր դեսպանը։
Աղաջանյանի գնահատմամբ` ի տարբերություն Արևմուտքի ՝ Ռուսաստանը տնտեսական հարաբերությունները չի օգտագործում որպես փափուկ ուժի բաղադրիչ, և դա արդեն հասկացել են նաև ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրներում։
«Իսկ Հայաստանում իշխող ուժը կատարում է այն պարտավորությունը, որի համար բերվել է իշխանության, այն է՝ ամեն գնով շրջադարձ դեպի Արևմուտք։ Ընդ որում, Հայաստանը ռիսկի է դիմում` բաց թողնել այն հսկայական տնտեսական հնարավորությունները, որոնք մեզ տալիս է ԵԱՏՄ շուկան։ Դրան գումարվում են տնտեսական հարաբերությունները ՇՀԿ-ի և այլ բլոկների միջոցով»։
Սակայն Աղաջանյանը վստահ է, որ դեպի Արևմուտք շրջադարձի ֆոնին աղետալի փլուզումից հնարավոր կլինի խուսափել, և ոչ թե այն պատճառով, որ մեր իշխանությունները ուշքի կգան և կհասկանան, որ պետք է առաջնորդվել պետության և ազգի շահերով, այլ պարզապես աշխարհաքաղաքական զարգացումները կփոխեն իրավիճակը «շախմատային տախտակի» վրա և կդարձնեն ոչ ակտուալ դեպի Եվրոպա արագացված առաջընթացը։
«Ազատություն». Հայերի բռնի տեղահանման պահից Արցախում ադրբեջանական բուլդոզերների ակտիվ գործունեությունից հետո Ստեփանակերտ է այցելում Իլհամ Ալիևը՝ հողին հավասարեցված հայկական ժառանգության տեղում Ադրբեջանի ներկայության հերթական հիմքերը դնելու։
Իլհամ Ալիևի մասնակցությամբ ադրբեջանական անվան ներքո այսօր շահագործման հանձնվեց Ստեփանակերտի վերածննդի հրապարակի հարևանությամբ գտնվող «Վալեքս» գարդեն երբեմնի շքեղ հյուրանոցը՝ կառուցված 2000-ականներին։
Դատելով Ադրբեջանի նախագահականի հրապարակած լուսանկարներից՝ նոր սեփականատերերն այստեղ շատ բան չեն փոխել։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ հուլիսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ -Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար 13 հասցեում խուլիգանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մի քանի հոգու ծեծի են ենթարկել: Մինչ ոստիկանները կհասնեին դեպքի վայր, ժամը 01։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի տեղակալ Արամյանի գլխավորությամբ պարզել են, որ այդ քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 62-ամյա Սերյոժա Ե․-ն, 33-ամյա Սևակ Վ․-ն և 35-ամյա Վահան Զ․-ն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Չարլզ III-ի հետ Բուքինգհեմյան պալատում լսումներից հետո, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
«Այսօր Թագավորը ընդունեց Պատվավոր սըր Քիր Սթարմեր պատգամավորին և խնդրեց նրան ձևավորել նոր վարչակազմ:
«Սըր Քիրն ընդունեց Նորին Մեծության առաջարկը և նշանակվեց վարչապետ և գանձապետարանի առաջին տերը»,- ասվում է թագավորական ընտանիքի հայտարարության մեջ։
Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը, այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից։ Նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։
Հայաստանը շուտով ՌԴ-ում նոր դեսպան կունենա։ Այս մասին, ըստ lurer.com-ի, հայտնել է Ալեն Սիմոնյանը՝ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության անդամների հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Ալեն Սիմոնյանն ասել է, որ արդեն ներկայացված է նոր դեսպանի թեկնածությունը։
Ըստ մամուլի՝ նոր դեսպանը լինելու է ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը։
ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանելով Երևանի՝ Ռուսաստանում ՀՀ դեսպանին փոխելու ծրագրերը նշել է.
«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը»:
Գալուզինը նշել է նաև, որ Ռուսաստանը գոհ է Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, քանի որ նա զգալի ներդրում ունի երկկողմ հարաբերություններում։
Նշենք, որ Վաղարշակ Հարությունյանը դեսպան է 2022 թվականից։ Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, պարտությունից հետո՝ Պաշտպանության նախարար։ Նրա հրամանով էր հայկական զինված ուժերը դուրս եկել Սյունիքից՝ հնարավորություն տալով Ադրբեջանին տարածքներ վերցնել։