Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հայոց Եկեղեցու մեծ տոներից է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապում բանտարկությունից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը տեսիլք է տեսնում, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից և ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:
Ս. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սուրբ Էջմիածնի՝ Աստվածածնին նվիրված Կաթողիկե մայր տաճարը: Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սուրբ Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաև Տրդատ թագավորը և Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի «Ծիսական բառարան»-ի՝ «կաթողիկե»` նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, և այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի մայր տաճարին:
Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը ներկայացնում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի մայր տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր և ընդհանրական է բոլոր հավատացյալների համար: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:
Իջևանցի Նիկոլը Գյումրիից քայլելով եկավ ու շուռ տվեց մեր կյանքը, իսկ Գյումրեցի Սրբազանը Իջևանից եկավ, որ ամեն ինչ ուղղի։
Նաիրա Կարապետյանը՝ Գյումրու հանրահավաքին
Համացանցում տարածվում է հեմամատական լուսանկար, որտեղ բռնազավթված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն է:
«Նիկոլից առաջ և Նիկոլից հետո»,- գրված է լուսանկարի մեկնաբանությունում:
Օրակարգ թելադրողը Սրբազան շարժումն է, Նիկոլի բեմադրած տեսարանները չեն աշխատում.
Կարեն Քոչարյան
Մանրամասները՝ տեսանյութում
Փաշինյանը Ալիևից ահաբեկված է և ահաբեկում է ժողովրդին, Ալիևը կոմպրոմատներ ունի Փաշինյանի վրա, մենք չգիտենք, թե ինչեր է պատմել Արցախի գերեվարված ղեկավարությունը նրա մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան շարժման» անդամ Ստեփան Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով, Թուրքիայի կողմից մշակված ծրագիր կա Հայոց եկեղեցին, սփյուռքը հեղինակազրկել, ինչն այս իշխանության կողմից իրականացվում է։
Խոսելով Սրբազանի առաջնորդած շարժման մասին քաղաքագետը նկատեց, որ այն տարբերվում է մյուս շարժումներից, բայց պետք է քաղաքական բաղադրիչը ձևավորվի, ներկայացվի քաղաքական թիմ, որը հավակնում է իշխանության, քանի որ մարդիկ ցանկանում են տեսնել՝ ո՞վ է լինելու հաջորդ իշխանությունը։
Դանիելյանի կարծիքով, կարևոր կենտրոններից այս իշխանությանը հրահանգներ են իջեցվում, չի բացառվում շարժման վրա դրսից ազդեն։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Վաղը որ գամ ՔԿ, Արգիշտի Քյարամյան, կտեսնեմ՝ կկալանավորե՞ս թե՞ չէ. բաժինդ ստանալու ես.
Բագրատ Սրբազան
Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)
«Այսօր Գյումրիում մի կին, ինձ մատնացույց անելով, ասել է՝ ինչի՞ պետք է իմ որդիները ծառայեն, իսկ Սրբազանի որդիները՝ ոչ։
Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել։ Այնպես են իրար նկատմամբ ատելություն սերմանել, որ այլևս չկա 5 հոգի, որ մեկը մյուսին թշնամի չեն, չկա 5 հոգի, որ մեկը մյուսի ունեցվածքի նկատմամբ աչք չունենա։
Չեն թողել, որ 5-10 հոգի իրար հետ կարողանան ապրել»,- այս մասին Բագրատ Սրբազանը հայտարարեց Գյումրու հանրահավաքի ժամանակ:
Սրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին» բանակցությունների արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում
Մահացել է հայազգի մեծանուն գիտնական, ՌԴ պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում։ Նա ամբողջ կյանքում զբաղվել է գիտությամբ։ Աշխարհում հայտնի է դարձել որպես հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր (2003)։
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (2003), Պետական ծովային ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր (2002)։
Խորհրդային Միության հերոս (1985, Անտարկտիդայի մոտ «Միխայիլ Սոմով» սառցահատի փրկարարական արշավախումբը ղեկավարելու համար)։
Ռուսական և միջազգային պարգևներից բացի, 2000 թվականին Հայաստանում ստացել է նաև Անանիա Շիրակացու մեդալ, իսկ 2008 թվականին` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան
#ՀՐԱՏԱՊ. ՍՐԲԱԶԱՆԻ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿ