Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
«Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքը լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մինչ դուք մտածում եք՝ ով կարող է պայքարել Փաշինյանի դեմ, ով՝ ոչ, Փաշինյանը Ալիևի հետ
Տավուշում Ադրբեջանական դրոշ է տեղադրում»
Տավուշի մարզի Աճարկուտ գյուղի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը վստահեցնում է՝ Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերանորոգման ընթացքում որևէ բնակչի հողամասի պատ չի քանդվել։
«Հենապատ և պատ հասկացությունները տարբեր են, հենապատեր կան ճանապարհի եզրերին, որոնք կառուցվել են 1979 թվականին։ Հիմա ճանապարհի շինարարության հետ կապված՝ քանդել ենք, որը նույնությամբ վերականգնվելու է։
Ես չգիտեմ՝ ով ինչ լուրեր է տարածում, թե բնակիչների գույքին վնաս է պատճառվելու և այլն, բայց ես վստահեցնում եմ՝ որևէ բնակչի գույքի վնաս չի պատճառվելու։ Կրկնում եմ՝ ճանապարհի հենապատն է ապամոնտաժվել, որը նույնությամբ ու ավելի լավ որակով վերականգնվելու է։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ պատեր չեն քանդվել, վնաս չի հասցվել մարդկանց, նման բան չկա, կարող եք գալ ու ձեր աչքով տեսնել։ Ավելին՝ բոլոր հենապատերը ճանապարհների եզրերին, համարվում են համայնքային սեփականություն, այսինքն՝ սա ճանապարհի սպասարկման տեխնիկական մասն է, այնպես չէ, որ հենապատը քանդում ու այդպես թողնում ենք, մենք մեր գյուղի թշնամին հո չե՞նք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աճարկուտի վարչական ղեկավարը։
Նրա խոսքով՝ լուրերը, թե դա այլընտրանքային ճանապարհ է, այդպես չէ, գյուղի սովորական ճանապարհն է, որը նորոգում են, աշխատանքները սկսվել են 2024 թվականին։
«Ես տեղեկություն չունեմ, թե ինչ այլընտրանքային ճանապարհի մասին են խոսում։ Մենք ճանապարհն ավելի հարմարավետ ենք դարձնում, որն ունենալու է նաև մայթ։
Վատ բան կա՞, որ ճանապարհը սարքում ենք։ Ես խնդրում եմ, եկեք, տեղում ամեն ինչ տեսեք, տեսեք՝ ինչ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, ինչպես ենք ապրում և այլն։ Անհիմն խոսակցություններն ինձ զայրացնում են։
Մենք ուզում ենք մեր գյուղը զարգանա, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։
Հարցին՝ իսկ գյուղի զարգացման համար անվտանգությունը կարևոր չէ՞, Աճարկուտի վարչական ղեկավարը պատասխանեց.
«Խոսակցություններ են պտտվում, որ մեր գյուղը հայտնվել է թշնամու դիրքերի դիտարկման տակ, այդպես չէ։ Ես մեր գյուղի համար հստակ ասում եմ՝ մարդիկ այստեղ ապրել են, ապրում են ու ապրելու են։
Սրբազան շարժումը հույս է տալիս, որ կվերադառնամ իմ հայրենիք. Քարվաճառի նախկին համայնքապետ
Մանրամասները՝ տեսանյութում
Միացյալ Նահանգներն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին կհանդուրժի ևս մեկ տարի` մինչև 2025 թվականի գարուն, իսկ հետո կփոխարինի նրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կստիպի Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը կայացնել այս որոշումները՝ իջեցնել մոբիլիզացիոն տարիքը մինչև 18 տարեկան, իսկ հետո նրանք պարզապես կազատվեն Զելենսկիից։ Սա հեշտ պատմություն չէ։ Օրենքը պետք է ընդունվի, և որոշակի քայլեր ձեռնարկվեն։ Հիմա 2024 թվականի հունիսն է։ Այս ամենն անելու համար, կարծում եմ, պետք է մեկ տարի: Մինչև գարուն, մինչև առնվազն հաջորդ տարվա սկիզբ Զելենսկիին կհանդուրժեն։ Երբ նա ամեն ինչ անի, կասեն՝ ցտեսություն»,-ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնում «Արևմուտքի թեկնածուները մի քանիսն են»:
ՆԱՏՕ-ն մշակում է ներխուժումը ՀԱՊԿ երկրներ. օդում սադրանքների թիվն աճում է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համար անմիջական սպառնալիք է «ՆԱՏՕ-ի շարունակվող էքսպանսիան»:
«Հավաքական անվտանգության գոտու հյուսիսային և արևմտյան սահմանագծերում մեծանում է դաշինքի ռազմական ներկայությունը, տեղակայվում են սպառազինության նոր համակարգեր։ Աճում է օդային տարածքում սադրանքների թիվը, անցկացվում են բազմաթիվ զորավարժություններ, որոնց ընթացքում մշակվում է նաև ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք», – ասել է Շոյգուն։
Նա ավելացրել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը։
Դրա հիմնական պատճառներից նա անվանել է մի շարք երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության քաղաքականությունը, որն ուղղված է միջազգային անվտանգության համակարգի տապալմանը։
«Ակնհայտ է Եվրասիական տարածաշրջանը աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ դարձնելու փորձը։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, ներառյալ անկախ պետությունների ներքին գործերին ուղղակի միջամտությունը, քաղաքական ճնշումը, շանտաժը, սպառնալիքները, ապօրինի պատժամիջոցները և այլ միջոցները», – ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Արևմուտքի տնտեսական ճնշումների ֆոնին, Շոյգուի դիտարկմամբ, ՀԱՊԿ անդամ երկրների համար ավելի արդիական է դառնում ֆինանսական անվտանգության ապահովումը։
Հովհաննես Խուդոյանը գրում է. «Հանրայինի «ոչ պրոֆեսիոնալիզմը» մի կողմ
Քննչականի մեղադրանքի որակն էլ մի կողմն
Բայց հիշեք երկու բան
1. հավաքների կազմակերպչական աշխատանքներում տրանսպորտային ծախսեր, գիշերակաց, օրապահիկ վճարելը պետք է քրեականացված չլինի, այլ պատժելի պիտի լինի միայն հարկադրանքը։
Ինչ տարբերություն` ես բենզին առնեմ, գնամ ընկերոջս բերեմ հավաքի, թե իրեն փոխանցեմ ասեմ`բենզին լցրա, արի։
Կամ հավաքի մասնակիցներին բերեմ ջուր կամ սնունդ բաժանեմ, թե վճարեմ ինքնուրույն սնվելու համար։
Կամ պաստառներ տպեմ բաժանեմ, թե արդեն կատարված աշխատանքի համար վճարեմ։
Կամ փոխհատուցեմ օրավարձով աշխատող ընկերոջս վնասը, երբ որ ինքն անկեղծորեն ուզում է իրացնել հավաքի իր իրավունքը , սակայն չի կարող հոգ չտանել իր ընտանիքի համար։
2. Ու նույնիսկ եթե այս արարքը պիտի պատժելի լինի, էդ ո՞նց է ստացվում, որ քպ-ի նախընտրական քարոզչության համար կարելի է վճարով մարդիկ բերել /հստակ փաստ Երևանի ավագանու ընտրություններից»:
Իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի։ Այս մասին այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«ՀԱՊԿ անդամ երկրների համար անմիջական սպառնալիք է ՆԱՏՕ-ի շարունակվող ընդլայնումը։ Օդային տարածքում սադրանքների թիվն աճում է, բազմաթիվ զորավարժություններ են անցկացվում, այդ թվում՝ ներխուժում ՀԱՊԿ երկրների տարածք։ Ռուսաստանը կշարունակի անել հնարավորը ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցությունը բարելավելու և զարգացնելու համար, նպաստելու կազմակերպության բոլոր անդամ երկրների հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմանը և դրանով իսկ ապահովելու մեր ընդհանուր անվտանգությունը»,- ասել է Շոյգուն։
«Ակնհայտ փորձ է արվում եվրասիական տարածաշրջանը վերածելու աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է միջոցների ամենալայն զինանոցը, այդ թվում՝ ուղղակի միջամտություն անկախ պետությունների ներքին գործերին, քաղաքական ճնշում, շանտաժ, սպառնալիքներ, անօրինական պատժամիջոցներ և այլ մեթոդներ են կիրառվում»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան՝ մասնակցելու ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը NEWS.am-ին փոխանցեց, որ Փաշինյանի օրակարգում նման հարց չկա։
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասաց նա:
Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից հայ սահմանապահ է վիրավորվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Հայ սահմանապահ զինվորը Ոսկեպարի եկեղեցու մոտ վիրավորվել է ականի պայթյունից Քիչ առաջ Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակա տարածքում վիրավորվել է հակահետևակային ականի պայթյունից։ Նրա ոտնաթաթը պոկվել է»,- գրել է նա։
Նշենք, որ սա ականի պայթյունից վիրավորվելու արդեն երրորդ դեպքն է։
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ զանգն իրականում ազդակ էր առ այն, որ Մոսկվան նրան շանս է տալիս:
«Անկասկած, դա ազդակ էր առ այն, որ մենք ձեր մասին հիշում ենք... Եթե հիշում եք՝ մինչ այս ՌԴ ղեկավարության կողմից ազդակ էր ուղարկվել, երբ նախկին նախագահ Քոչարյանը բանտում էր, շնորհավորեցին նրա ծննդյան օրը: Իսկ որոշ ժամանակ անց նրան բաց թողեցին: Հիմա սա Փաշինյանին ուղղված ազդակ էր, որ ամեն ինչ նորմալ է...ՀԱՊԿ-ին չեկար, աթոռը դատարկ մնաց, հասկանում ենք՝ ժամանակ է պետք», - մեկնաբանել է Մամեդյարովը:
«Նրանք նրան շանս են տալիս»,- ասել է լրագրողը:
«Այո, իհարկե», - հաստատել է Մամեդյարովը։