Այս աղջիկը նպատակ է դրել մինչև 2024 թվականի վերջը քնել 600 հոգու՝ տղամարդկանց եւ կանանց հետ
Հունվարի 23, 2025

Այս աղջիկը նպատակ է դրել մինչև 2024 թվականի վերջը քնել 600 հոգու՝ տղամարդկանց եւ կանանց հետ

Ավստրալուհին իր առջեւ նպատակ է դրել մինչև 2024 թվականի վերջը քնել 600 հոգու՝ տղամարդկանց եւ կանանց հետ, փոխանցում է NEWS.am STYLE-ը։ Անցյալ տարի 26-ամյա Էննի Նայթը հայտնվեց մամուլի կիզակետում, երբ պնդեց, որ մեկ տարվա ընթացքում 300 սիրեկան է ունեցել: Այս տարի նա բարձրացրել է նշաձողը. նրա նպատակը 600-ն է: Եվ մայրը աջակցում է նրա էրոտիկ մտադրություններին:

Love Don't Judge-ին տված հարցազրույցում 26-ամյա շիկահերը պատմել է, որ երբ մորը՝ Կարինին, հայտնել է լուրը, ստացել է «անսպասելի հուսադրող պատասխան»։ «Դու գիտես, թե ինչ ես անում»,-ասել է նա,-միգուցե դու փորձում ես ցույց տալ, որ կինը կարող է կառավարել այն, ինչ անում է իր կյանքում»:

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պաշտպանում աղջկա սեռական ախորժակը: «Ես շատ հակասական արձագանքներ եմ ստանում»,- խոստովանել է նա: «Որոշ մարդիկ շատ են աջակցում ինձ, սակայն մարդկանց մեծամասնությունը քննադատում է՝ ասելով, որ ես տարված եմ եւ զզվելի»:

Նայթն OnlyFans-ում ունի հաշիվ, եւ նա, պարբերաբար, ստուգվում է ցանկացած վարակի համար: «Ես շատ զգույշ եմ, քանի որ իմ աշխատանքով ես, ակնհայտորեն, պետք է ապահով լինեմ»,-ասում է նա:

Էննին նշել է, որ տղամարդիկ եւ կանայք տարբեր չափանիշներով են չափվում, երբ խոսքը վերաբերում է նրանց սեռական վարքագծին: «Ի՞նչ տարբերություն կա տղամարդու միջեւ, ով կարող է օրական հինգ կնոջ հետ քնել, եւ այն կնոջ միջեւ, ով նույնն է անում: Չեմ հասկանում, թե ինչու, երբ տղամարդը դա անում է, նրան գովում եւ լեգենդար են անվանում, իսկ երբ կինն է դա անում է, մեզ անվանարկում են ու ծաղրում։ Դա պարզապես արդար չէ»:

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 20 Հունիսի 2024 10:56

Լրահոս