Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի հաղթանակից հետո ակնկալում է՝ Իրանի հետ հարաբերությունները կզարգանան արագ տեմպերով․
«Նա ադրբեջանական ծագումով թուրք է։ Հույս ունենք, որ իրանա-թուրքական հարաբերությունները կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։
Իրանը նաև կարևոր հարևան է, մենք կապված ենք միմյանց հետ պատմությամբ և մշակույթով», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Գերմանիայից վերադառնալուց հետո։