Թուրքիայում 25 ուսուցիչ է ձերբակալվել
Հունվարի 23, 2025

Թուրքիայում 25 ուսուցիչ է ձերբակալվել

Թուրքիայի կրթության նախարարության շենքի առջև մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ակցիայի ընթացքում ձերբակալվել են «Մասնավոր սեկտորի ուսուցիչների արհմիության» անդամ 25 ուսուցիչ:

Մասնակիցները բողոքել են հուլիսի 2-ին խորհրդարան մտած ուսուցիչների մասնագիտության և ազգային կրթության ակադեմիայի օրենքի նախագծերի դեմ:

Նրանք պահանջում են բազային աշխատավարձի բարձրացում, որի մասին կարգավորումը սակայն օրենքի նախագծում չի հայտնվել:

«Մեզ ոչ թե խոստում, այլ օրինագիծ է պետք»,-ասվել է նրանց հայտարարությունում:

Rate this item
(0 votes)

Լրահոս