Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, լիովին չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Կարասինն ընդգծել է, որ Գրիգորյանը պետք է ծանոթանա այս հարցում հայ քաղաքական գործիչների հայտարարություններին։
Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին և ելույթներին՝ ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա»,-ասել է Կարասինը։