Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Զոհերի թվում 17 իրավապահ կա։ Այս մասին հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։
Ըստ վերջին տվյալների՝ տուժել է 44 մարդ, այդ թվում՝ 37 իրավապահ։
Հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են։
Սպանվել է նաև 5 ահաբեկիչ։
Ինչպես աելի վաղ հայտնել էինք, Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել։