Գրիգորի Լեպսը կրկին ստիպել է մարդկանց խոսել իր մասին՝ հայտնվելով MUZ-TV մրցանակաբաշխությանը իրենից 43 տարով փոքր հմայիչ աղջկա հետ։ Ըստ լուրերի՝ երգչի երիտասարդ սիրեցյալն արդեն նրանից ամուսնության առաջարկություն է ստացել, NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ հայտնում է StarHit-ը։
61-ամյա Լեպսը երաժշտական միջոցառմանը եկել էր անծանոթուհու հետ։ Հարցին՝ կարելի՞ է աղջկան իր հարսնացուն անվանել, երգիչը պատասխանել է․ «Նա դեռ չի որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, այո»:
«StarHit t»-ը պարզել է, որ կատարողին ուղեկցել է 18-ամյա Ավրորա Կիբան։ Երաժշտի ընտրյալը վերջերս կիսվել է շքեղ ծաղկեփնջի լուսանկարներով, սակայն չի շտապել հայտնել ընկերոջ անունը։ Նա նաեւ ակնարկել է, որ առաջարկ է ստացել խորհրդավոր ընկերոջից՝ հրապարակելով մատանիով լուսանկար։ Հաջորդ կադրում զարդը նրա մատնեմատին է։ «Կարճ, բայց պարզ»,-գրել է նա:
Անցած ամառ Լեպսը սիրավեպ է ունեցել մի աղջկա հետ, ով իրենից փոքր էր 40 տարով։ Երգիչը նույնիսկ ասել էր, որ իր նոր կիրքն իրեն երեխա է պարգեւելու. «Իհարկե՛։ Կարծում եմ՝ կլինի (երեխաներ - խմբագրի նշում)։ Գրեթե վստահ եմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա։