33-ամյա կույսը սեքսով զբաղվելու մտադրություն չունի, քանի դեռ չի հանդիպել մի տղամարդու, ով կհամապատասխանի իր ցուցակի տասնյակ հատկանիշներին։ Ֆլորիդայի բնակչուհի Դանիել Նոբլը Caters News-ին ասել է, որ ցանկանում է հարաբերություններ հաստատել, բայց պատրաստ չէ շփվել ամեն պատահածի հետ:
«Ես շատ բծախնդիր եմ: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում»,-ասել է նա,-«Իմ ընկերներից շատերն օգտագործում են ծանոթությունների հավելվածներ եւ գնում են տղայի տուն ծանոթության հենց առաջին գիշերը, բայց ես այդպես չեմ անում»,-հավելել է աղջիկը:
Նա խոստովանել է, որ նախկինում ամաչում էր իր կուսության համար, իսկ հիմա հպարտանում է դրանով։ «Նախկինում ես ամաչում էի խոսել այս մասին: Ես գերադասում էի ստել, բայց այդ մասին ավելի շատ խոսելու ունակությունն ինձ ստիպում է հասկանալ, որ դրանում ոչ մի վատ բան չկա, եւ շատ տղաներ իսկապես հարգում են դա»:
Դանիելն ունի հատուկ ցանկ՝ 12 կետերից, որոնց տղամարդը պետք է համապատասխանի, որպեսզի նա մտածի նրա հետ հարաբերությունների, ինչպես նաեւ սեքսի հնարավորության մասին։
Պոտենցիալ սիրահարը «պետք է լինի ընտանիքին նվիրված, անկեղծ, համարձակ, բարեսիրտ, բարձրահասակ, պիտանի, սիրի ճանապարհորդություններ եւ բնություն: Նա պետք է նախկինում ամուսնացած չլինի, հումորի զգացում ունենա եւ հարգի ինձ»,-ասել է Նոբլը։
Նա հավելել է, որ երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել եւ առաջին ժամադրության ժամանակ միշտ տղամարդկանց ասում է, որ դեռ կույս է։
Թխահեր գեղեցկուհին մտածել է ծանոթությունների շոուին մասնակցելու մասին, սակայն առայժմ սովոր է միայնակ լինելուն։
Այնուամենայնիվ, Նոբլը դեռ հույս ունի, որ կգտնի կատարյալ տղամարդու: «Ես զգում եմ, որ իմ տղամարդն այլ երկրից է»,-խոստովանել է նա,-«Ես գիտեմ, որ Աստված ծրագիր ունի ինձ համար»: