Մեծ Բրիտանիան արմատական փոփոխությունների շեմին է:
Ըստ երևույթին ընտրությունների արդյունքում ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը ստանում է ճնշող մեծամասնություն՝ 410 ձայն հնարավոր 650 ից, իշխող կոնսերվատորները ստանում են 131 ձայն, լիբերալ դեմոկրատական կուսակցությունը 61 ձայն և սենսացիոն լուր...13 ձայն ստանում է ռուսամետ «Բարեփոխումների» կուսակցությունը՝ Նայջել Ֆարաջի գլխավորությամբ, ով նախորդ տասնամյակում առաջ էր մղում Brexit-ի գաղափարը, վառ արտահայտված եվրասկեպտիկ է եւ անձնուրաց աջակցում է Ռուսաստանին։
Սյսպիսով, լեյբորիստները 2001 թվականից ի վեր ստանում են ամենաշատ ձայները և վերադառնում են իշխանության։
Կարելի էր արդեն միանշանակ պնդել, որ Ֆրանսիայից հետո հերթը հասավ նաև Բրիտանիային քաղաքական փոփոխությունների մասով։
Իմիջայլոց, մի քանի խոսք Մեծ Բրիտանիայի ընտրական համակարգի մասին: Մեծ Բրիտանիայում կա 650 շրջան - յուրաքանչյուրը մեկ ներկայացուցչի իրավունքով։ Յուրաքանչյուր ընտրատարածքում հաղթող է համարվում նա, ով հավաքել է առավելագույն ձայներ՝ անկախ տարբերությունից կամ տոկոսից: Հետաքրքիր է, որ ծայրահեղ աջ կուսակցությունը, ինչպիսին է Նայջել Ֆարաջի «Բարեփոխում» կուսակցությունը, նվազեցնում է չափավոր աջ պահպանողական թեկնածուների հնարավորությունները, ինչը իրականում նպաստեց Լեյբորիստական կուսակցության հաջողությանը:
Մի հետաքրքիր երանգ․ Բրիտանական Խորհրդարանում ամենամեծ կուսակցության վերահսկողության տոկոսը հաճախ գերազանցում է բնակչության կողմից նրա աջակցության տոկոսին։ Եվ հիմա ոչ պակաս հետաքրքիր պայքար կսկսվի Մեծ Բրիտանիայում. ո՞վ կգլխավորի պահպանողական կուսակցությունը ներկա վարչապետ Րիշի Սունակի փոխարեն։
Ֆրանսիան, իսկ հիմա Մեծ Բրիտանիան շարժվում են դեպի Արևելքի (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ հարաբերությունների վերանանյում, իսկ Հայաստանի «թազա» փրկիչները շարժվում են դեպի Արևմուտք։
Լրիվ գժանոց է։
Արման Աբովյան