Մի օր Փաշինյանի առաջարկով «հերոսի կոչում» կտա ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան
Հունվարի 23, 2025

Մի օր Փաշինյանի առաջարկով «հերոսի կոչում» կտա ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին. Օհանյան

«Հրապարակի» խմբագիր Արմինե Օհանյանը գրել է.

Մի օր երեւի Վահագն Խաչատուրյանը` Նիկոլ Փաշինյանի առաջարկով, «հերոսի կոչում» կտա համացանցում իրենց օգտին քարոզչություն անող ֆեյք ֆաբրիկաների կառավարիչներին, քոմենթչիների բանակներն աշխատացնողներին: Չէ՞ որ նրանց վրա է դեռ կանգուն այս իշխանությունը: Իսկ «զինվորները» գրոշներով, գուցե ոմանք` անշահախնդիր էնտուզիազմով ու մոլորյալի ջերմեռանդությամբ, ահռելի աշխատանք են կատարում. ներշնչում են, որ ՔՊ-ն ու նրա առաջնորդը դեռ հանրային վստահություն են վայելում երկրում, իսկ ցանկացած ընդդիմադիր շարժում եւ առաջնորդ հավերժորեն մերժված է, անգամ եթե 1 ամիս առաջ է ստեղծվել:

Հստակ նկատելի են կառավարության շենքից նրանց իջեցվող մեսիջները. ցանկացած պայքար, շարժում կապել «ռոբասերժական կլանի» եւ ղարաբաղցիների հետ: Ցանկացած հանրահավաքի մասին գրել, որ փողով են բերում, ընդ որում, ինֆլյացիան կապ չունի` փողի չափը չի փոխվում. անխախտ 5 հազար դրամն է (վերջերս նոր «կրեատիվ» մեղադրանք էլ է հայտնվել` բրինձ են բաժանում): Ցանկացած պայքար կապել Ռուսաստանի հետ` օգտվելով հակառուսական տրամադրություններից: Անպայման գրել` թույլ չենք տալու, որ Հայաստանը Ռուսաստանի գուբերնիա դարձնեք:

Պատերազմի մասին խոսք լինելուց հակադարձել` պատերազմն առանց զոհերի չի լինում` 90-ականներին էլ ենք շատ զոհ տվել: Անընդհատ հիշեցնել «նախկինների թալանը», անգամ եթե մարդիկ արդեն նորերի թալանն են մատնացույց անում: Ակցիաների մասին նյութերի տակ անպայման գրել. «Գնացեք սահման», մարդ ծեծող ոստիկաններին գովել` «ոստիկան քեզ հետ եմ, կեցցեն ոստիկանները»: Եվ ամենակարեւորը` ցանկացած առաջնորդի (այս պարագայում` Բագրատ սրբազանի) հասցեին ամենանողկալի հերյուրանքները տարածել:

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 26 Հունիսի 2024 21:02

Լրահոս