Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար:
Ծագումով Արցախի Մարտունի քաղաքից, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է․ «Ռուսաստանը եկել, մեր ձեռքից կամ հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին և հետ են գնացել»։
Արցախում ծնված-մեծացած Արմեն Գրիգորյանն Արցախ բառը չի ասում, այլ՝ Լեռնային Ղարաբաղ։
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «վերադարձրել է» Ադրբեջանին, այսինքն՝ այն պատկանել է Ադրբեջանին։
Ստացվում է, որ Հայաստանը օկուպանտ է, քանի որ Ադրբեջանից «խլել է» Լեռնային Ղարաբաղը։
Ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանը պետք է իմանար, որ Արցախը եղել է Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի մեջ, բայց ոչ՝ 1918-20 թվականներին եղած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության կազմում։
Արմեն Գրիգորյանի խայտառակ հայտարարությունը Ադրբեջանի համար հիմք է Հայաստանին օկուպանտ համարելու, այդ առթիվ տասնյակ միլիարդ դոլար վնասի փոխհատուցման հայցով միջազգային դատարաններ դիմելու համար։
Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանի լինելը վտանգավոր է Հայաստանի համար։
Ինչպես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի, Վահագն Խաչատուրյանի և այլոց պաշտոնավարումը»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան